ԼՐԱՀՈՍ
-
  19:28 • 21.10.18 Վիետնամում եզակի սրճարան է գործում, որտեղ ձկները լողում են այցելուների ոտքերի տակ (լուսանկարներ, տեսանյութ) Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է սրճարաններ կամ ռեստորաններ գտնել, որտեղ այցելուները վայելում են իրենց ճաշը կենդանիների՝ կատուների, շների և նույնիսկ ոչխարների ընկերակցությամբ:
-
  18:48 • 21.10.18 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է Մոսկվա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իր աղբյուրին, ամերիկացի պաշտոնյայի երկօրյա այցը Ռուսաստանի մայրաքաղաքում պաշտոնապես կմեկնարկի երկուշաբթի:
-
Իրադարձային   18:43 • 21.10.18 Արմավիրում մարզպետի մեքենան նկատել են ընտրատեղամասերի մոտ. խորհրդականն արձագանքում է՝ մարզպետն աշխատավայրում է եղել Արմավիրի քաղաքապետի ընտրություններին Արմավիրի մարզպետի ծառայողական ավտոմեքենան նկատել են ընտրատեղամասերի մոտ: Ահազանգում են թեկնածուներից մեկի շտաբից, որոնք ներկայանալ դեռևս չցանկացան։Ըստ նրանց` մեքենան իրենց համախոհները...
-
  18:23 • 21.10.18 Վրացական Ռուսթավիում պայթյուն է որոտացել. կա 12 վիրավոր Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի 19-րդ միկրոշրջանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոտնակի քանդման աշխատանքների ժամանակ թթվածնի բալոն է պայթել: Ներկա պահին քաղաքի երկու հիվանդանոց է տեղափոխվել 12 տուժած, որոնք տարբեր բնույթի վնասվածքներ են ստացել:
-
  18:22 • 21.10.18 Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տոտալ հարձակում է եղել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի և նրա ընտանիքի հանդեպ: Այս մասին ասված է Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
-
  18:17 • 21.10.18 Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը. քաղաքներից ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը Ժամը 17։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 16.255 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 7583։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել են 13.163 և 12148 ընտրող համապատասխանաբար:
-
  17:55 • 21.10.18 Էջմիածնում ընտրողի մոտ երկու քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն Ինչ վերաբերում է Հրազդանում գրանցված կրկնաքվեարկության դեպքին, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասում կրկնաքվեարկության ահազանգ է գրանցվել...
-
Իրադարձային   17:25 • 21.10.18 Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Մեսչյանը:Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է...
-
  17:18 • 21.10.18 Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի...
-
  Իրադարձային   17:12 • 21.10.18 Աբովյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա քաղաքացու դի. նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր. Shamshyan.com Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 55-ամյա Իգոր Գուդկովի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր:
-
  17:08 • 21.10.18 Բոլոր տեղամասերում էլ ընտրական գործընթացն անցնում է բաց, թափանցիկ, հրապարակային. ԿԸՀ նախագահն անակնկալ այցելել է ընտրատեղամասեր (տեսանյութ) «Հանդիպեցինք վստահված անձանց, դիտորդներին, լսեցինք վերջիններիս կարծիքը, քանի որ առաջին հերթին շատ կարևոր է պարզելը, թե ինչ կերպ է ընթանում քվեարկությունը, ինչ խնդիր է առաջանում։ Այս ամենը նաև լավ առիթ է՝ շտկելու այն թերությունները, թերացումները, որոնք ...»:
-
  16:50 • 21.10.18 Այս շաբաթ կլսեք կադրային փոփոխությունների մասին. Հայկ Մարության Պատասխանելով հարցին, թե ինչ է երեկ քննարկել նախկին քաղաքապետների հետ, ում ինքն էր հրավիրել, Հայկ Մարությանն ասաց, որ դա փորձի փոխանակում էր: «Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, շատ կոնստրուկտիվ, և դա շարունակական բնույթ է կրելու»,-հավելեց նա:
-
Իրադարձային   16:39 • 21.10.18 Թայվանում ճեպընթացը դուրս է եկել գծերից. կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ Թայվանում երկաթուղային վթար է տեղի ունեցել. անհայտ պատճառներով Puyuma Express ճեպընթացը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով 17 մարդ մահացել է, 132-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կղզու հրշեջ-երկաթուղային վարչությանը, դեռևս հայտնի չէ ...
-
Իրադարձային   16:33 • 21.10.18 Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից. ՀՀ նախագահը շնորհավորել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ «Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության...»։
-
Սպորտ   16:29 • 21.10.18 Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը երրորդ տեղն է գրավել Մինսկի միջազգային մրցաշարում (լուսանկար, տեսանյութ) Minsk Arena Ice Star գեղասահքի միջազգային մրցաշարի տղամարդկանց երկար ծրագրում այսօր Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթից հետո գրավել է 3-րդ պատվավոր հորիզոնականը։
-
  16:11 • 21.10.18 Ներգաղթյալների «քարավանը» շարունակում է շարժվել դեպի ԱՄՆ-ի սահման՝ անտեսելով Թրամփի նախազգուշացումները (լուսանկարներ) Նշվում է, որ նախօրեին հարյուրավոր մարդիկ փորձել են Գվատեմալայից անցնել Սուչիատե գետով ու հայտնվել Մեքսիկայում: Նրանց մեծ մասը 24 ժամ կամրջի վրա է անցկացրել՝ մնալով կիզիչ արևի տակ, չունենալով սնունդ ու խմելու ջուր: