Մեքսիկայում 2 կին մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու անհաջող փորձի ընթացքում

05:21 • 23.10.18

Մեքսիկական Չինիպաս քաղաքում երկու երիտասարդ կին մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու անհաջող փորձի ընթացքում, հաղորդում է Proceso պարբերականը:

Հաղորդվում է, որ կանայք Չինիպաս էին եկել տեղի օդանավակայանի մոտակայքում անցկացվող ձիարշավը դիտելու: Միջոցառումից հետո նրանք դուրս են եկել է թռիչքուղի՝ սելֆի անելու:

Կանայք չեն նկատել մոտեցող թեթև շարժիչով ինքնաթիռը, և գլխի հատվածում ինքնաթիռի թևով ստացած հարվածն էլ դարձել է նրանց մահվան պատճառը: Ենթադրվում է, որ ընդհանուր աղմուկի պատճառով կանայք չեն լսել մոտեցող ինքնաթիռի ձայնը:

Ավելի ուշ ինքնաթիռի օդաչուն հայտնել է, որ տեսել է կանանց, սակայն չի հասցրել միջոցներ ձեռնարկել՝ բախումից խուսափելու համար: