ԼՐԱՀՈՍ
-
    19:12 • 24.10.18 Թուրք ոստիկաններին թույլատրել են ստուգել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության այգու տարածքում գտնվող ջրհորը Սաուդյան Արաբիայի իշխանությունները սկզբում թույլ չէին տվել թուրքական ոստիկանությանը ստուգումներ իրականացնել Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանի այգում գտնվող ջրհորի տարածքում:
-
  18:50 • 24.10.18 Սյունիք գյուղական համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված շուրջ 3 մլն դրամի վնասը 2018թ. հոկտեմբերի 22-ին որոշում է կայացվել Սյունիք համայնքի ղեկավարի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով, իսկ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության...
-
  18:20 • 24.10.18 ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել իր պաշտոնից. նրան կփոխարինի Վարուժան Ներսեսյանը «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության...
-
  18:20 • 24.10.18 Նիկոլ Փաշինյանը չի բացառում վարչապետի ընտրության 2-րդ փուլում առաջադրվելը Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք վարչապետի ընտրության 2-րդ փուլում առաջադրվելու է նրա թեկնածությունը՝ վարչապետն ասաց, որ չի բացառում, բայց 100 տոկոս չի էլ ասում, որ առաջադրելու են, առաջին փուլում առաջադրելու իրավական խնդիր կար:
-
    18:12 • 24.10.18 Թուրքիայի ափերի մոտ ծովի հատակին 18-րդ դարի ռուսական նավ է հայտնաբերվել (լուսանկարներ) Հնագետներին հաջողվել է որոշ իրեր բարձրացնել ցամաք. մասնավորապես՝ 65 մ խորությունից ջրի երես է հանվել մեկ թնդանոթ ու հին սպասքի որոշ նմուշներ: Նշվում է, որ նավի ներսում և շրջակայքում դեռ առկա է շուրջ 30 նման իր, այդ թվում՝ մեծ թվով զենքեր:
-
  18:02 • 24.10.18 Հոկտեմբերի 25-ին Երևանի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն Փոփոխության արդյունքում նշված փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Աբովյան փողոցի ուղղությամբ՝ բացառությամբ Տերյան փողոցին հարակից 100 մետր հատվածի, որտեղ երթևեկությունը կմնա երկկողմ՝ ինչպես նախկինում:
-
  Իրադարձային   17:59 • 24.10.18 Քլինթոնի և Օբամայի փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել։ Աղբյուրը նկատում է, որ դրանք եղել են այն նույն ռումբից, որ երկուշաբթի հայտնաբերվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում:
-
  17:58 • 24.10.18 Չեմ բացառում, որ «Հայկական երազանք» կուսակցությունն ԱԺ ընտրություններին գնա Ն. Փաշինյանի թիմի հետ. Ա. Մկրտչյան (տեսանյութ) «Հայկական երազանք» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարվեց, որ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Աշխատանքներ են տարվում առանձին մասնակցության պլատֆորմի շուրջ, բայց չի ...
-
  17:53 • 24.10.18 ՀՀ և ԵՄ-ի միջև խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է. Արմեն Աշոտյան Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը
-
  17:52 • 24.10.18 ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլի» ցուցակն ամենայն հավանականությամբ ես կգլխավորեմ. չի բացառվում նաև ՀՀԿ-ականների առկայությունը. Ն. Փաշինյան Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ –ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ նրանք չգան քվեարկության: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը...
-
  Սպորտ     17:49 • 24.10.18 1,6 մլն դոլար. Ռոնալդուն ցույց է տվել հայազգի գործարարի բրենդի թանկարժեք ժամացույցը (լուսանկարներ) Հավելենք, որ շվեյցարական բարձրորակ ժամացույցների արտադրությամբ զբաղվող Franck Muller բրենդը հիմնադրվել է 1998թ. շվեյցարացի գործարար Ֆրենկ Մյուլերի ու հայազգի Վարդան Սիրմաքեշի կողմից:
-
  17:38 • 24.10.18 ԵՊՀ-ն կզեղչի Ապրիլյան պատերազմին մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված ուսանողների ուսման վարձերը Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվեց որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է...
-
  17:23 • 24.10.18 Չեմ ուզում թաքցնել՝ խնդիր ունենք՝ ոչ թե պետական կառավարման համակարգը կրճատելու, այլ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու. Ն. Փաշինյան «Մենք հասկանում ենք, որ որոշակի պրոցեսներ պիտի լինեն հավասարակշռված, մեր գործունեությունը պետք է լինի խնդիրներ լուծելը, ոչ թե խնդիրներ ստեղծելը»,-ասաց նա և նշեց, որ պետական կառավարման խնդիրների լուծման տարբերակ է նաև թվայնացման միջոցով աշխատանքի կազմակերպումը:
-
  Իրադարձային   17:13 • 24.10.18 Ռուսաստանում 22-ամյա երիտասարդը ցանկացել է տպավորություն գործել նոր ծանոթուհու վրա ու 90 վարդ է գողացել ծաղկի խանութից Տղայի ցանկությունները հնարավորությունների հետ, ցավոք, չեն համընկել, և նյութական միջոցների բացակայության պատճառով նա որոշել է գողանալ վարդերը: