ԼՐԱՀՈՍ
-
  17:08 • 24.10.18 ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է նաև համաներում հայտարարելու մասին նախագիծը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է ստորագրել, համաձայն որի հոկտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է նաև «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության...
-
  Տնտեսություն   Գիտություն/տեխնիկա   17:08 • 24.10.18 Aster P Baroque և Aster P Gothic. Vertu-ի նորույթները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ) Աղբյուրը նկատում է, որ գաջեթները պատրաստված են Vertu-ի լավագույն ավանդույթների համաձայն. տիտանե պանել, շափյուղայից պատրաստված էկրան, բնական կաշի:
-
  17:04 • 24.10.18 ՏԿՏՏ նախարարությունը աջ ղեկով մեքենաների ներկրման դեմ ու կողմ հանդես եկողներին հրավիրել է քննարկման. նախարարի պաշտոնակատար Նախարարի պաշտոնակատար Արշակյանը համաձայնեց, որ տարբեր կարծիքներ կան: «Այդ իսկ պատճառով երկու կողմերին էլ քննարկմանը հրավիրել ենք՝ ինչպես հասարակության ակտիվ խմբերին, այնպես էլ պետական կողմերին»,-ասաց նա:
-
    16:52 • 24.10.18 Գերմանիայի ԱԳՆ-ն զգուշացրել է Թուրքիա մեկնող քաղաքացիներին զգույշ լինել սոցցանցերում հրապարակումներ անելիս կամ հավանելիս Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ հատկապես վերջին երկու տարում Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ Թուրքիայում ձերբակալվել են ու խնդիրներ ունեցել օրենքի հետ:
-
Տնտեսություն   16:52 • 24.10.18 ՀՀ-ն ունի լավագույն ֆինանսական ու բանկային սեկտորը նախկին ԽՍՀՄ տարածքում. Ա. Սարգսյանը ելույթ է ունեցել Համաշխարհային ներդրումային համաժողովում Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ելույթով hանդես է եկել Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների...
-
  16:50 • 24.10.18 Ցանկացած, նույնիսկ անսպասելի իրավիճակում Դիլիջանի թունելի աշխատանքը չպետք է խաթարվի. ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։
-
  16:35 • 24.10.18 Հոկտեմբերի 27-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ գումարելու որոշումը չեղյալ է ճանաչվել. քաղաքապետարան Հոկտեմբերի 27-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ չի կայանալու: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Իրադարձային   16:31 • 24.10.18 Երևանում պատշգամբից նետվել սպառնացող քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն. ԱԻՆ Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի...
-
  16:28 • 24.10.18 Նույնիսկ ամենադիկտատորական երկրում կա այդ մարդկանց տոկոս․ Ն․ Փաշինյանը՝ նույնասեռականների մասին Եկեք հասկանանք՝ ի՞նչ ենք անում՝ Քրեական օրենսգրքում հոդվա՞ծ ենք ավելացնում, նրանց Հայաստանից դո՞ւրս ենք հանում, ընդունո՞ւմ ենք նրանց գոյությունը, թե ասում ենք՝ քարոզչություն մի արեք՝ ձեր համայնք լայնացնելու համար:
-
  16:25 • 24.10.18 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է գյուղական համայնքների զարգացմանն ուղղված վարկային ծրագրի նոր նախագիծը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոյին և վարկային...
-
  16:20 • 24.10.18 Եթե մեր կուլտուրան չփոխվի, մարդիկ չհասկանան, որ պետք չէ հարկ թաքցնել, ոչինչ չի փոխվի․ Ն․ Փաշինյան Երբ լինում են հանրային դրսևորումներ, որտեղ կուսակցությունները, հանրային գործիչները բարձրաձայնում են իրենց այդ մտքերի մասին, որ կարող է ամեն ինչ վերադառնալ, լարվածությունը միանգամից 1000-ի է բարձրանում։
-
Սպորտ   15:55 • 24.10.18 Ռոնալդուն` Ալեքս Ֆերգյուսոնին. Հիանալի է Ձեզ տեսնել լավ վիճակում (լուսանկար) «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո (1:0) համատեղ լուսանկար է հրապարակել մանկունիացիների նախկին գլխավոր մազրիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ:
-
  15:54 • 24.10.18 Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ. 7 օր հետո կանցկացվի վարչապետի նոր ընտրություն ԱԺ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում Ազգային ժողովը մերժեց՝ 1 դեմ, կողմ՝ 0 և 11 ձեռնպահ ձայներով:
-
  15:43 • 24.10.18 Կարող են լինել ներկուսակցական շահեր, բայց երբ քաղաքական ուժն առաջնորդվում է ներկուսակցական վրիժառությամբ, դիսկուրսն ավարտվում է․ Ն. Զոհրաբյանը՝ ԸՕ-ի մասին Նա վստահ է՝ խորհրդարանական ընտրություններում չի լինելու ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, սակայն պետք է ընտրական այնպիսի գործիք՝ ի դեմս ԸՕ-ի, որը հավասարակշռված ընտրական խաղի կանոններ կստեղծի։
-
  Իրադարձային   15:43 • 24.10.18 Անջելինա Ջոլին Պերուում հանդիպել է նախագահի և Վենեսուելայից ներգաղթյալների հետ (լուսանկարներ, տեսանյութ) «Տվյալ տարածաշրջանում պատմության մեջ խոշորագույն զանգվածային գաղթն է տեղի ունենում: Ճգնաժամային իրավիճակն ավելի շոկային է դառնում, երբ գիտակցում ես, որ այն հնարավոր էր կանխել»,-հայտարարել է Ջոլին:
-
Տնտեսություն   15:32 • 24.10.18 Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ» Արդշինբանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացրած «Լավագույն անդամ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն գործակալ»:
-
  15:30 • 24.10.18 Տարբեր քրգործերով, որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել մոտ 371,5 մլն դրամ Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների...
-
  15:27 • 24.10.18 Սեփականության վերաբաշխում չպետք է տեղի ունենա, որևէ մեկը չի կարող ասել, որ իր ձեռքից որևէ բիզնես խլվել է ու տրվել է ուրիշին. Ն. Փաշինյան (տեսանյութ) Հետաքրքիր բան կա, մարդն ուզում է իր բաժնեմասերը վաճառել, գալիս հարցնում է վարչապետին՝ թե կարա՞մ վաճառեմ: Քո ապրանքն է, ուզում ես վաճառիր, ուզում ես՝ ոչ:
-
  15:14 • 24.10.18 Չեմ ասում՝ տվեք, սպանեք, ընդամենը դեմ եմ, որ ԼԳԲՏ-ն թափանցի մեր ընտանիքներ. Գ. Պետրոսյանը դեմ է ՀՀ-ում ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը «Պատերազմող երկիր ենք, շատ հետաքրքիր է՝ արական սեռի երկու ինչպիսի շփումից պետք է գոյանա սերունդ, որը ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը։ Ձեզ հայտնի՞ է այսպիսի միջոց։ Ես անձամբ գիտեմ, որ նման միջոց հայտնի չէ»,-եզրափակեց նա:
-
Սպորտ   15:01 • 24.10.18 Արսեն Ջուլֆալակյանն UWW-ի համար կմեկնաբանի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչները Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ իրեն փորձելու է նոր բնագավառում: