ԼՐԱՀՈՍ
-
  14:50 • 24.10.18 Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարելու խնդրանքով Վերջին երկու տարում «Սանիթեք» ընկերությունը տապալել է Երևան քաղաքում աղբահանության և սանմաքրման աշխատանքները օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնցից բխող բոլոր խնդիրները գտնվել են բացառապես ընկերության լուծման տիրույթում:
-
  14:48 • 24.10.18 Տնտեսական ցուցանիշների որոշակի անկում ենք ունենալու, արտահերթ ընտրությունների կարևորությունը նաև ստաբիլ հեռանկարի մեջ է․ Ն․ Փաշինյան Կառավարությունը խնդիր է դրել տնտեսության գործող կառուցվածքը և առաջնահերթություններ փոխելու: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցին։
-
  14:34 • 24.10.18 Թրամփը չի բացառել, որ Խաշոգջիի սպանության մեջ կարող է ներքաշված լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Երբ Wall Street Journal-ի լրագրողը նախագահից հետաքրքրվել է՝ արդյոք հավանական է, որ թագաժառանգը սպանության գործում ներգրավված լինի, Թրամփն ասել է. «Դե ինչ, արքայազնն այս պահին ավելի շատ բան է այնտեղ ղեկավարում...
-
Իրադարձային   14:27 • 24.10.18 Երևանի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում. փրկարարները դեպքի վայրում են Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
-
  14:25 • 24.10.18 Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի շենքերից մեկի պատշգամբից. ահազանգ՝ ԱԻՆ-ում Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 114 դպրոցի...
-
Իրադարձային   14:24 • 24.10.18 Ներումը գալիս է ճանաչումից հետո. Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Թուրքիայի նախագահին Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»:
-
  14:23 • 24.10.18 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հռոմ Հայրապետական իր օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը և նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ:
-
    14:20 • 24.10.18 «Փորձում եք ձուլել մարդկանց, որոնք ձեզնից շատ են կապված այս հողին». թուրք սյունակագիրը՝ Թուրքիայում «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդման վերականգնման մասին «Սո՛ւտ է: Մենք թուրք կամ քուրդ լինելու համար չենք ազնիվ ու աշխատասեր: Բոլորիս մեջ էլ կան ազնիվներ ու անազնիվներ, աշխատասերներ ու ծույլեր, լավ ու վատ մարդիկ: Սակայն իրական խնդիրը դա չէ», - գրում է սյունակագիրը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ...
-
  14:07 • 24.10.18 Մ. Թանդիլյանը հանդիպել է Գյումրիի գիշերօթիկի բակում հայտնված երկվորյակների 18-ամյա մորը. նա զղջացել է, ցանկանում է վերադարձնել երեխաներին ՀՀ ԱՍՀ նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
-
  14:03 • 24.10.18 ՀՀ մշակույթն ու հյուրընկալությունը կարևոր են զբոսաշրջության համար. Սինգապուրի արդյունաբերության նախարարը՝ Մհեր Գրիգորյանին Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կնքման և դրա հետագա կիրարկման գործընթացում:
-
  14:03 • 24.10.18 Ցանկացած կառավարություն, եթե ներքին «տոռմուզ» չունի, շատ արագ աղետ է դառնում ցանկացած երկրում․ Նիկոլ Փաշինյան Փաշինյանն էլ արձագանքեց, թե Շանթ Հարությունյանի դեպքն ավելի հեշտ խնդիր է, քան մյուս խնդիրները։ Նա Զուրաբյանի բարձրացրած խնդիրերի կարգավորումը տեսնում է անցումային արդարադատության միջոցով։
-
  Իրադարձային   14:00 • 24.10.18 Ռուսաստանը պատասխան քայլերով է սպառնացել Լեհաստանին՝ ամերիկյան զորամիավորում տեղակայելու մտադրության պատճառով Լեհաստանի իշխանությունների պլանները՝ երկրի տարածքում ԱՄՆ բանակի զորամիավորում տեղակայելու վերաբերյալ, ստիպում են Ռուսաստանին պատասխան քայլեր ձեռնարկել:
-
  13:53 • 24.10.18 Գազի և էլեկտրաէներգիայի գնի իջեցման նախապայմանը չենք կարող վարչարարությամբ իրականացնել. Միքայել Մելքումյանը՝ Փաշինյանին Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց գազի և էլեկտրաէներգիայի գնի հարցով կառավարության կողմից ստեղծված...
-
  13:31 • 24.10.18 ՀԲ ներկայացուցիչն ու ՍԱՏՄ ղեկավարը քննարկել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների ԵՄ արտահանելու հնարավորությունները Բիզնես-հետաքրքրությունների առկայության պարագայում սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինն իր բոլոր կարողություններով կնպաստի Եվրամիության երկրներ հայկական անվտանգ պտուղ-բանջարեղենի արտահանմանը, վստահեցրել է ՍԱՏՄ ղեկավարը:
-
  13:24 • 24.10.18 ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Երևանի կենտրոնից բնակարաններ գնած, բայց այդպես էլ սեփականության իրավունք չստացած քաղաքացիներին Քաղաքացիները ներկայացրել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը խոշոր չափերով վճարված գումարները խաբեությամբ հափշտակվելու, ընկերության գործողություններից տուժելու և իրենց...
-
  13:19 • 24.10.18 Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը. ՀԾԿՀ Սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ...
-
  13:17 • 24.10.18 Առաջիկա օրերին Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ից -2, իսկ հողի մակերևույթին` -3-ից -4 աստիճան ցուրտ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ին -2, իսկ հողի մակերևույթին` -3-ից -4 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
-
Իրադարձային   13:11 • 24.10.18 ՀՀ-ում ստեղծվեց ևս մեկ կուսակցություն՝ «Հայկական Երազանք», որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին (տեսանյութ) «Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, իրավաբան Ցոլակ Գրիգորյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը ...
-
  13:02 • 24.10.18 ԱԺ պատգամավորի նկատմամբ կա 100 տոկոսով ապացուցված գործ, և որը կլինի Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը. Ն. Փաշինյան «Կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ. այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, որ…»:
-
    12:58 • 24.10.18 Չինաստանում կկառուցեն հանրահայտ «Տիտանիկ» նավի նոր տարբերակը Իր առաջին նավարկությունը The Titanic II-ը կիրականացնի Դուբայ-Սաութհեմփթոն երթուղով, իսկ հետո կուղևորվի Նյու Յորք: Նավը կառուցվում է ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերի պատվերով, և դրա վրա կարող է գտնվել 2.400 ուղևոր...
-
  12:52 • 24.10.18 Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ շաբաթ: Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
    12:51 • 24.10.18 Իսկական արքայադուստր. Քեմբրիջի դքսուհին՝ Նիդեռլանդների թագավորի և թագուհու պատվին տրված ընթրիքին (լուսանկարներ) Հատուկ այս առիթի համար 37-ամյա դքսուհին ընտրել է Alexander McQueen բրենդի երեկոյան զգեստ, մինչդեռ գլուխը զարդարել է հանգուցյալ սկեսրոջ՝ արքայադուստր Դիանայի մարգարիտներով ու ադամանդներով զարդարված շքեղ թագով:
-
  12:49 • 24.10.18 Մեզ վստահեցրել են՝ Ադրբեջանի գնած ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն չունեն. Աննա Նաղդալյան Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես գտնվել է հայկական կողմի օրակարգում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին…