ԼՐԱՀՈՍ
-
  10:23 • 24.10.18 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին», ինչպես նաև մի շարք այլ օրինագծեր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը ևս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 կողմ, 1 դեմ քվեարկությամբ:
-
  10:18 • 24.10.18 Համաներման արդյունքում «Սասնա ծռերի» անդամները կազատվեն պատժից, եթե դեմ չլինեն պատանդառուներն ու տուժողները. հրապարակվել է համաներման նախագիծը Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Համանեում հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին ...
-
Մամուլի տեսություն   10:18 • 24.10.18 «Իրավունք». «Արմեն Սարգսյանը գերադասում է թեթև նվաստացման գնով ամբոխային ճնշումից զերծ մնալ «Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է եղել ստորագրել հոկտեմբերի 2-ին ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքը, որը դարձել էր ԱԺ ներխուժելու պատրված, սակայն Նիկոլի հաթաթաներից հետո փոխեց իր որոշումը՝ գերադասելով ուղարկել...
-
Մամուլի տեսություն   10:14 • 24.10.18 «Ժողովուրդ». ՀՀԿ-ն դրժում է խոստումը ««Հանրապետական» խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքին և կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում:
-
Մամուլի տեսություն   09:59 • 24.10.18 «Հայոց աշխարհ». Եթե ադրբեջանական կողմը համաձայնել է պահպանել հրադադարը, շատ լավ է, բայց կասկածներ ունեմ՝ ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով. Ռ. Քոչարյան Մինչև չլուծվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, խաղաղություն չի լինելու: Անհրաժեշտ է խաղաղ կարգավորման վերաբերյալ փաթեթային համընդգրկուն համաձայնություն, դրա հետ մեկտեղ փաթեթի տարբեր էլեմենտներ կարող են լուծում ստանալ փուլերով:
-
Մամուլի տեսություն   09:55 • 24.10.18 «Ժամանակ». Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մ. Գրիգորյանը. Բալասանյանի թիմն արդեն ուժայինների ուշադրության կենտրոնում է «Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել և համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, և որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել:
-
Մամուլի տեսություն   09:33 • 24.10.18 «Ժամանակ». Ֆիննախում պիլոտային ծրագրով մոտ 150 պայմանագրային աշխատող է կրճատվել «Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը, ժամանակավոր այս կառավարությունում, հատկապես Ֆինանսների նախարարությունում լուրջ կադրային կրճատումներ են:
-
Մամուլի տեսություն   09:12 • 24.10.18 «Ժամանակ». «Մարտի 1-ի» գործով հարցաքննվել է Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ««Մարտի 1-ի» իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ղահրամանյանը ևս մարդկանց է հավաքագրել և ուղարկել Երևան...
-
Մամուլի տեսություն   09:02 • 24.10.18 «Հրապարակ». Նոր կադրային նշանակումներ. հայտնի են Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների անունները «Երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու և Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը...
-
    08:42 • 24.10.18 Նորարարություններ, որոնք հայտնաբերելուց հետո դժվար է հասկանալ՝ ինչպես ենք ապրել առանց դրանց մինչ այսօր (լուսանկարներ) Ժամանակակից դիզայներները, ինչ խոսք, չեն դադարում զարմացնել: Նրանք կարող են ամբողջովին նոր ու օգտակար բան մոգոնել մեզ համար ամենասովորական իրերից՝ սկսած օրացույցից մինչև բջջային հեռախոս ու քնի դիմակ:
-
Մամուլի տեսություն   08:40 • 24.10.18 «Հրապարակ». Վիգեն Սարգսյանն այս օրերին «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է. ՀՀԿ կորիզն ուզում է, որ ԱԺ ընտրություններին ցուցակը նա ղեկավարի «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով...
-
Մամուլի տեսություն   08:20 • 24.10.18 «Հրապարակ». Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԺ-ն միայն մեկ տարի հետո կարող է լուծարվել «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։
-
  05:34 • 24.10.18 Բոլիվիայի նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ միջուկային պայմանագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ը վտանգ է ներկայացնում աշխարհի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից (ՄՓՀՀՈՊ) ԱՄՆ-ը դուրս բերելու և Մեքսիկայի հետ սահման զորք ուղարկելու որոշման պատճառով Միացյալ Նահանգները վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար:
-
  Գիտություն/տեխնիկա   04:57 • 24.10.18 iPhone-ներն այլևս օգտատերերի դեմքերն անբնական գեղեցիկ չեն դարձնի Apple ընկերությունը հայտարարել է, որ նոր iPhone-ներն այլևս չեն ունենա նկարներում ու վիդեոներում կնճիռները հաթեցնող գործառույթ: Ինչպես հաղորդում է The Verge-ը, iOS 12-ի թարմացված տարբերակն այլևս չի ունենա տարածված գործառույթը:
-
  03:59 • 24.10.18 Թրամփը խոստացել մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր չկնքելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան ղեկավարությունը կշարունակի մաքսատուրքեր սահմանել այն պետություններից ներկրվող ապրանքների համար, որոնք առևտրային համաձայնագիր չեն կնքի Միացյալ Նահանգների հետ:
-
  Իրադարձային   03:31 • 24.10.18 ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտի տարիների ինքնաթիռի կործանումից հետո օդաչուն պարզապես դուրս է եկել այրվող օդանավից և «հեռացել» (տեսանյութ) ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մեկ շարժիչով SNJ-5 ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է NBC հեռուստաալիքը: Նշվում է, որ օդանավն ընկել է 101-րդ ավտոմայրուղու վրա և սկսել այրվել:
-
    02:58 • 24.10.18 Ճապոնական ընկերություններից մեկն իր աշխատակիցներին հավելվճար կտա առողջ քնի համար Ընկերությունը հավելյալ վճարում է աշխատակցին, եթե նա շաբաթական հինգ օր օրական վեց ժամից ավելի է քնում: Մեկ միավորը մեկ յեն է, ինչը նշանակում է, որ հինգ օր ճիշտ քնելու դեպքում աշխատակիցը կստանա 500 միավոր, իսկ վեց օրվա համար՝ 600 միավոր՝ 600 յեն: