«Հրապարակ». Ջոն Բոլթոնը ոչ միայն խուսափել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ առանձին հանդիպումից, այլև մերժել է նրա՝ ընթրիքի հրավերը
«ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի և նրա քարտուղար Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել:
Ճիշտ է՝ Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԽ, սակայն ԱԽ քարտուղարի հետ տետատետ հանդիպում չկայացավ: Հանդիպել են մի կողմից Բոլթոնը, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները, ԱԽ քարտուղարը:
Իսկ օրվա վերջին, երբ Գրիգորյանը նրան փորձել է ընթրիքի հրավիրել, մերժում է ստացել: ԱՄՆ նախագահի խորհրդականն ասուլիսից անմիջապես հետո մեկնել է երկրից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:










