Վրաստանում նախագահական ընտրությունների էքզիթ փոլերի արդյունքներով` երկու տարբեր թեկնածուներ են հաղթում (լրացված)

21:04 • 28.10.18

Վրաստանում ընտրությունների ավարտից հետո հրապարակվել են էքզիթ փոլերի արդյունքները: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անցկացրած հարցման արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոս + 1 ձայնի շեմը, ինչը նշանակում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կկայանա ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուների մասնակցությամբ:

Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, ամերիկյան Edison Research ընկերության հարցման արդյունքներով, որն անցկացվել է «Ռուսթավի -2» հեռուստաալիքի պատվերով, ընտրություններում հաղթում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը 40 տոկոս ձայն է ստացել:  

Երկրորդ տեղում է հայտնվել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը նույնպես մոտ 40 տոկոս ձայն է ստացել:

Մեկ այլ էքզիթ փոլի տվյալներով, որն անցկացրել է վրացական ընկերությունը «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվերով, հաղթող է դարձել Սալոմե Զուրաբիշվիլին՝ ստանալով ընտրողների ձայների 52.3 տոկոսը:

Վրաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներն ավելի ուշ կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հաղորդվում է նաև, որ վրաց խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Իսկ ընտրություններում ընտրողների մասնակցությունների հայտը կազմել է 46.74 տոկոս: «Վրաստանում նախագահական ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 46.74 տոկոս, ընդհանուր առմամբ 1 մլն 637 956 մարդ է քվեարկել: Ընտրողների ակտիվությունը 2013 թվականի ընտրություններում կազմել էր 45.4 տոկոս», - ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միկելաձեն:

 
 

 

Վրաստանում նախագահական ընտրությունների էքզիթ փոլերի արդյունքներով` երկու տարբեր թեկնածուներ են հաղթում (լրացված)