Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան. ինդոնեզացի պաշտոնյա (լուսանկարներ, տեսանյութ)

11:46 • 29.10.18

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան, գրում է gazeta.ru-ն՝ Ինդոնեզիայի արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցչին հղումով:


Օդանավում, ըստ վերջին տվյալների, գտնվել է 189 մարդ: Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:


Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ օդանավում գտնվել է գերատեսչության 20 աշխատակից:


Ուղևորների հարազատները հավաքվել են Պանկալպինանգի օդանավակայանում:


Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք: