Թաթարստանում վնասազերծվել են ահաբեկչությունների շարք նախապատրաստած գրոհայիններ

12:35 • 30.10.18

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Թաթարստանում հայտնաբերել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող քողարկված ահաբեկչական բջիջ, հայտնում է ria.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Նաբերեժնիե Չելնի քաղաքում: ԱԴԾ-ից հայտնել են, որ ձերբակալվել է խմբի 7 անդամ, ինչպես նաև նրանց ազդեցության տակ ընկած 11 քաղաքացի:

Խուզարկման ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև «Իսլամական պետության» ատրիբուտներ:

Հայտնի է, որ խմբի անդամները ծրագրել էին «մի շարք ռեզոնանսային գործողություններ» իրագործել, իսկ հետո միանալ Սիրիայում գտնվող գրոհայիններին: Նրանց ղեկավարը Նաբերեժնիե Չելնիի բնակիչ էր, որը նախկինում դատվել է ԻՊ գաղափարներին աջակցելու համար:

Հայտնի է, որ 2018թ. առաջին ինն ամսում ԱԴԾ-ն կանխել է 15 ահաբեկչություն: