Արխանգելսկում պայթյուն է որոտացել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մուտքի մոտ
Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում պայթյուն է որոտացել Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մուտքի մոտ, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տեղեկատվական կենտրոնին:
Միջադեպի պատճառները պարզվում են:
Լրատվամիջոցները նշում են, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ շտապ տարհանվել են, տարածքը շրջափակվել է իրավապահների կողմից:
Հայտնի է, որ ներկա պահին քաղաքում անցկացվում է օպերատիվ շտաբի նիստը, ինչից հետո Արխանգելսկի մարզպետը հանդես կգա հայտարարությամբ:











