ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12:15 • 01.11.18

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, կարծում եմ՝ նախագահն այսօր հրամանագիր կստորագրի, և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, այդ մասին կա նախնական պայմանավորվածություն:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ այսօր նախագահի հրամանագիրը կլինի»,- նշեց նա:

Անդրադառնալով հին ԸՕ-ով ընտրությունների անցկացմանը և ռեյտինգային համակարգի հետ կապված ՔՊ-ի մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Գիտեք՝ այս ընտրությունները ՔՊ-ի համար չեն, ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես, իհարկե, մտահոգված եմ այն առումով, որ կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրություններն առավել քաղաքական կլինեին, և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակ կընդգրկվեր: Բայց ես կարծում եմ, որ լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ-ն 2-րդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, քանի որ սահմանադրական օրենքի անհրաժեշտ 63 կողմ ձայնի փոխարեն այն ստացավ 62 կողմ ձայն, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0: 

ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)