«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրությանը

14:15 • 01.11.18

«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրությանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը. ««Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, կպահպանվի առաջին փուլի ֆորմատը»:

Նույնը Tert.am-ի հետ զրույցում ասաց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. «Մեր խմբակցությունը կպահի նախորդ ֆորմատը»:

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու:

Այսօր տեղի է ունենալու վարչապետի 2-րդ փուլով քվեարկություն, որի արդյունքում վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, որի մասով հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր՝ Ազգային ժողովն արձակելու և դրա արտահերթ ընտրություն շանակելու մասին: