Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին. «Ինտերֆաքս Ադրբեջան»

21:56 • 01.11.18

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին և հավելելով, որ Երևանը դեռևս չի պատասխանել:

«Հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Երևանի արձագանքը դեռ չկա», ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է տվյալ սկզբունքը կիրառել նաև ապագայում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։

Հայկական կողում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, ով ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել: