Եգիպտոսում ներկայացվել է Սալահի տարօրինակ քանդակը
11:58 • 05.11.18
Եգիպտոսում ներկայացվել է «Լիվերպուլի» և ազգային թիմի կիսապաշտպան Մուհամեդ Սալահի քանդակը, հայտնում է beIN Sports USA-ը:
Ֆուտբոլիստի գլուխը բավականին մեծ է քանդակվել, ի տարբերություն շատ փոքր ձեռքերի և ոտքերի, ինչը համացանցում բազում կատակների տեղիք է տվել:
Հիշեցնենք` անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Լիվերպուլը» 11 տուրից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել 27 միավորով` «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 2 միավորով, իսկ «Չելսիին»` լրացուցիչ ցուցանիշներով: