Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան
Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ Բեգլարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է իր գործունեությանը և նշել, որ մեզ համար ցանկալի մակարդակի ճնշում չի գործադրվում Ադրբեջանի հանդեպ: «Այսինքն, բոլորս էլ տեսնում ենք, որ շատ երկրների և միջազգային կառույցների համար մարդու իրավունքները առաջնային պլանում չեն Ադրբեջանի և մի շարք այլ ավտորիտար պետությունների հետ հարաբերություններում»,- ասաց նա և նշեց, որ ինքը հավատում է՝ ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությունը բավականին դեր է խաղացել Ադրբեջանի համար` որպես զսպօղակ:
Նա նշեց, որ եթե ցանկություն կա երկարաժամկետ առումով կարգավորել ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, ապա վաղ թե ուշ պետք է վերադառնանք կայուն և արդյունավետ փոխշփումների, բայց դրա համար անհրաժեշտ է երկկողմանի քաղաքական կամք` հատկապես իշխանությունների կողմից: «Այդ կամքը, ընդհանուր առմամբ, նկատելի է հայկական կողմում, բայց ադրբեջանական կողմում առնվազն Իլհամ Ալիևի կառավարման տարիներին նման բան տեսանելի չէ: Ավելին՝ Ալիևի նախագահության ժամանակահատվածում գնալով նվազեցվում են հասարակությունների միջև երկխոսություն ձևավորելու և ամրապնդելու բոլոր հնարավորությունները»,- ասաց նա:
-Պարո՛ն Բեգլարյան, Արցախի Ազգային ժողովի Ձեր ելույթում չորս հիմնական ուղղություն եք կարևորել՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները: Ադրբեջանական ուղղության առումով, թեև բազմաթիվ աշխատանքներ տարվել են միջազգային հարթակներում ցույց տալու Ադրբեջանի գործողությունները, բայց շոշափելի արդյունքներ, կարծեք, մինչ այս դեռ չի գրանցվել. ի՞նչ եք անելու Դուք, որ այդ առումով հաջողություններ գրանցենք:
-Իրականում բավականին շոշափելի արդյունքներ եղել են, բայց երբեմն արդյունքները շատ դժվար է գնահատել, չափել: Օրինակ՝ չափելի արդյունքներից կարող ենք համարել, որ մարդու իրավունքների պաշտպանի` հատկապես ապրիլյան պատերազմում արձանագրված զանգվածային իրավախախտումների վերաբերյալ զեկույցներին բավականին հայտնի միջազգային կառույցներ իրենց զեկույցներում հղում են կատարել: Սրանք ինքնին շոշափելի արդյունքներ են, ինչը նշանակում է, որ բարձրացել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջազգային ճանաչելիությունը: Այսինքն, թեև արդյունքներ եղել են, բայց շատ դժվար է չափել, թե դրանք որքանով են ազդել միջազգային կառույցների, այլ երկրների և նաև Ադրբեջանի իշխանությունների որոշումների ու վարքի վրա: Ուղիղ պատճառահետևանքային կապն է շատ դժվար գնահատել, որովհետև նմանատիպ որոշումների կայացումը այդքան էլ հրապարակային չի կատարվում:
-Ամեն դեպքում կարո՞ղ ենք արձանագրել, որ ինչ-որ զսպող օղակ հանդիսացել է:
-Ես հավատում եմ, որ բավականին դեր խաղացել է, և նաև կարծում եմ, որ փաստահավաք առաքելությունը ուղղակի և անուղղակի առումով զսպող գործոն է հատկապես Ադրբեջանի համար, բայց դա չի նշանակում, որ հետագայում էլ նման աշխատանք չպետք է կատարվի, կամ այլ հնարավորություններ չպետք է փորձենք իրացնել:
-Տեսնու՞մ եք, որ միջազգային հարթակներում միտումնավոր աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա, թե՞ ամեն դեպքում այնպես չենք ներկայացնում խնդիրը, որ արձագանքն էլ համարժեք լինի:
-Ես չէի համարի միտումնավոր, բայց կասեի նպատակային, քանի որ միջազգային հարաբերություններում երկրները առաջնորդվում են իրենց շահերով, և եթե այդ շահերի մեջ չի տեղավորվում Ադրբեջանի իրավախախտումներին համապատասխան գնահատական տալը, ապա չեն տալիս: Մենք անընդհատ տեսնում ենք, որ մեզ համար ցանկալի մակարդակի ճնշում չի գործադրվում Ադրբեջանի հանդեպ, որպեսզի իր միջազգային պարտավորությունները կատարի` խաղաղության պահպանման, հայության և իր սեփական ժողովրդի իրավունքները չխախտելու առումով: Այսինքն՝ բոլորս էլ տեսնում ենք, որ շատ երկրների և միջազգային կառույցների համար մարդու իրավունքները առաջնային պլանում չեն Ադրբեջանի և մի շարք այլ ավտորիտար պետությունների հետ հարաբերություններում: Այդ հանգամանքը, սակայն, ամենևին չի նշանակում, թե մենք պետք է քիչ ուշադրություն դարձնենք մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր գործիքակազմի կիրառման վրա:
-Այդ համատեքստում ի՞նչ նոր ծրագրեր, ու քայլեր եք անելու, որ մեր ձայնը ավելի լսելի լինի:
-Ռուբեն Մելիքյանի օրոք կատարված քայլերը ցույց են տվել արդյունավետության բարձր աստիճան, և ես էլ շարունակելու եմ այդ մարտավարությունը, ինչպես նաև պրպտելու և գտնելու եմ նաև այլ հնարավորություններ ու մեխանիզմներ շարունակաբար բարձրացնելու աշխատանքների արդյունավետությունը: Այս պահին հստակ քայլեր կդժվարանամ նշել, թե ինչպիսի նորամուծություններ են լինելու այս ուղղությամբ, սակայն կարծում եմ, որ կտեսնեք առաջիկայում՝ ըստ իրավիճակի և այլ առնչակից հանգամանքների:
-Առաջնային խնդիրը ո՞րն եք համարում Ադրբեջանի հետ «հարաբերվելու» առումով, և ինչ-որ փոփոխություն, դրական առաջընթաց նկատվե՞լ է վերջին շրջանում նրանց դիրքորոշումների ուղղությամբ:
- Իհարկե, սահմանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը դրական միտում է կարճաժամկետ առումով, սակայն երկարաժամկետ կտրվածքում էական առաջընթաց չեմ նկատում, քանի որ իրենց քաղաքականության գլխավոր հիմքը հանդիսացող հայատյացության քաղաքականության մեջ որևէ շոշափելի դրական փոփոխություն չկա, և իշխանությունները շարունակում են ուղղակիորեն և անուղղակիորեն խրախուսել հայատյաց տրամադրություններն իրենց հասարակության մեջ: Դա արտացոլվում է ադրբեջանական պաշտոնյաների դիրքորոշումներում և հայտարարություններում, ինչպես նաև հանրային այլ դեմքերի վարքագծում և լրատվամիջոցների տեղեկատվական հոսքերում: Տասնամյակներ շարունակ նպատակային կերպով կուտակված ատելությունը կարճ ժամանակում չի կարող փոփոխություն կրել, դա վաղուց սերմանված է իրենց հասարակության մեջ կրթական հաստատությունների, լրատվամիջոցների և կարծիքի ձևավորման այլ խողովակների միջոցով:
Կարծում եմ, որ բարենպաստ պայմաններում սերունդների փոփոխություն է պետք, որպեսզի նմանատիպ խորքային ատելությունը դուրս գա կամ զգալիորեն նվազի: Իսկ մի քանի ամսում սահմանի մարտավարական հարաբերական անդորրը էական ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ հասարակության մտածողության վրա, առավել ևս, որ այդ անդորրը չի զուգակցվում խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի համապատասխան քարոզով իշխանությունների կողմից, այլ պարզապես ատելության տոնայնությունը իշխանությունների մոտ փոքր-ինչ նվազել է, որը դեռևս չի նշանակում խաղաղության նախապատրաստում:
-Միշտ համանախագահները և բոլոր միջազգային կառույցները շեշտը դնում են վստահության մթնոլորտի վրա, հասարակական մակարդակում Դուք տեսնու՞մ եք որոշ ծրագրերի անհրաժեշտություն Ադրբեջանում, կամ փոխադարձ ծրագրերի առումով, որոնք կնվազեցնեն ատելության շեմը:
-Իհարկե, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ ցանկացած հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հասարակությունների միջև փոխվստահությունը: Եթե հասարակությունների միջև կա զրո շփում, դա նշանակում է, որ պարարտ հող չկա փոխճանաչման, փոխվստահության և կայուն խաղաղության համար: Այդ պատճառով կարծում եմ, որ եթե ցանկություն կա երկարաժամկետ առումով լուծել այս հիմնախնդիրը, պետք է վաղ թե ուշ վերադառնանք կայուն և արդյունավետ փոխշփումների, բայց դրա համար անհրաժեշտ է երկկողմանի քաղաքական կամք` հատկապես իշխանությունների կողմից: Այդ կամքը, ընդհանուր առմամբ, նկատելի է հայկական կողմում, իսկ ադրբեջանական կողմում առնվազն Իլհամ Ալիևի կառավարման տարիներին նման բան տեսանելի չէ: Ավելին`Ալիևի նախագահության ժամանակահատվածում գնալով նվազեցվում են հասարակությունների միջև երկխոսություն ձևավորելու և ամրապնդելու բոլոր հնարավորությունները: Երկկողմանիության պայմանի անհրաժեշտության վերաբերյալ նշեմ, որ հնարավոր չէ մեկ կողմը պատրաստվի պատերազմի, մյուսը՝ խաղաղության, և արդյունքում հակամարտությունը կարգավորվի. ո՛չ, դա պարզապես ուղի է դեպի հակամարտության հետագա խորացում:
-Ըստ Ձեզ՝ Ադրբեջանի հասարակությունում իրականում այդքան ատելություն կա՞, թե՞ դա իշխանությունների ստեղծած ֆոնն է, որը նաև հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար է արվում:
-Ատելության քարոզի արտաքին ֆոնը թեև ազդեցիկ է, բայց նման փակ հասարակության մոտ՝ դժվար չափելի: Անշուշտ, ատելություն կա ադրբեջանական հասարակության մեջ, և դրա ցուցիչներն ու ապացույցները քիչ չեն, սակայն չեմ էլ բացառում, որ դրա մակարդակը որոշակիորեն ուռճացվում է իշխանությունների ու լրատվամիջոցների կողմից: Պետք է հաշվի առնել, որ տասնամյակների ատելության քարոզն ու առկա ատելությունը փոխազդեցության մեջ են իրար հետ, և կարծում եմ, որ ադրբեջանական հասարակությունն ու իշխանությունները մի օր ընկնելու են ատելության իրենց փորած փոսը, քանի որ այդ ներքին ագրեսիան չի կարող մշտապես ու հեշտորեն պարպվել արտաքին թիրախների վրա:
-Անդրադառնալով ներքին խնդիրներին, որո՞նք են, ըստ Ձեզ, այն մարտահրավերները, որոնց դեմ պետք է պայքարեք հասարակության ներսում:
-Բազմաթիվ ոլորտներում խնդիրներ կան, որոնք այս կամ այն չափով փոխկապակցված են: Հաշվի առնելով առկա խնդիրների պատճառները՝ որպես հիմնային խնդիր կհամարեի հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, ինչը գլխավոր երաշխիքն է մարդու իրավունքների ու ազատությունների պատշաճ պաշտպանության համար: Գաղտնիք չէ, որ մարդու իրավունքները խոցելի են լինում ամենաշատը փակ և կիսափակ հաստատություններում, ինչպես նաև կարևոր է սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությունը: Այդ և մի շարք այլ ուղղություններում ձգտելու եմ նախաձեռնողական ու հետևողական գործունեություն ծավալել մարդու իրավունքների պաշտպանության աստիճանը բարձրացնելու նպատակով:
-Ի՞նչ նպատակ, վերջնակետ եք դրել հասնելու վեց տարի անց՝ ինչպիսի հասարակություն ունենալ, ինչպիսի խնդիր լուծած լինել:
-Բոլորիս գլխավոր նպատակն է, որ մեր հայրենիքը շարունակաբար դառնա ավելի լավ միջավայր մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատիվ ապրելու և արարելու համար: Սակայն շատ դժվար է ասել, թե վեց տարի հետո որքանով կհասնենք այդ նպատակին: Ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ ես բարեխղճորեն ու ջանասիրաբար աշխատելու եմ այդ ուղղությամբ, բայց չպետք է մոռանալ, որ դա միայն Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը չէ, դա ողջ պետական համակարգի գլխավոր գործառույթներից մեկն է, և ջանքերը պետք է համատեղենք, որպեսզի արդյունքները գոհացուցիչ լինեն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, ներառականություն, բայց լուծումներ չի ուրվագծում․ տնտեսագետ

Նախորդ կիսանախագահական կառավարման Սահմանադրության պարագայում ԱԺ-ն ուներ ավելի շատ վերահսկողական լիազորություն, քան հիմա. Գագիկ Ջհանգիրյան

Արամ Սիմոնյանը գիտխորհուրդը, դեկաններին իր համար վահան է սարքել. Ա. Հարությունյան

Ես ռուսական կրթություն ունեմ. Ա. Հարությունյանը՝ Թումանյանի 150-ամյակին քառյակը կարդալու մասին

Վանաձորի ոստիկաններն առավոտյան բացահայտել են գիշերը կատարված գողությունները

Ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից գրպանահատի են բերման ենթարկել

Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին

Ամուլսարի գործով փորձաքննությունների համար Քննչական կոմիտեին կտրվի 396,000 ԱՄՆ դոլար

Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը 1 տարում 3 անգամ աճել է․ նախարար

Կառավարությունը «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրեց

Առանց միջոցներն ավելացնելու պետք է մի քանի անգամ բարձրացնել ԶՈւ սննդի որակը. վարչապետ

Դատավորները և ԲԴԽ անդամները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների թվում

Որոշ վարչական տուգանքների և պետական տուրքերի գծով համաներում կկիրառվի

Պարգևավճարների 4.5 տոկոսներն ուղղել ենք բարեգործության, դեռ մի բան էլ այդ գումարից ավելի. Արարատի մարզպետ

Հստակ պատկերացնում ենք՝ ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Շիրակ Թորոսյան

Գործադիրի ծրագրում խնդիրներն արձանագրված են, բայց ինչպես են լուծվելու, անհասկանալի է. Վ. Էնֆիաջյան

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Nissan մակնիշի և «Հայփոստի» մեքենաները. կան վիրավորներ

Վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը. Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան

Կոչ ենք անում դադարեցնել հացադուլը և երկխոսություն սկսել. Հ. Խաչատրյանը՝ Հովհաննես Գալստյանին

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր նվիրեց

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես. Նիկոլ Փաշինյան

Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, բայց մասշտաբային փոփոխություններ, կիսանախագահական համակարգին անցում չի լինի. Արարատ Միրզոյան

Պետք է համահարթ եկամտահարկի անցնենք, 7-8 տարի հետո վերադառնանք պրոգրեսիվ մոդելի. Հովիկ Աղազարյան

Չենք մսխում հանրային աջակցության ռեսուրսը, իրացնում ենք մանդատով տրված լիազորությունները․ Առաքելյան

Տպավորություն է՝ «Շիրակ» ՀԸ-ի լուծարման համար շահագրգռված էր Ֆիննախը․ ՀԸ տնօրեն

Եթե կա բովանդակություն, հնարավոր է աշխատել անգամ առանց Մշակույթի նախարարության. Նարինե Թուխիկյան

Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան

Ագրարայինի ռեկտորն ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի մարդկանց շնորհիվ. Է. Մարուքյան

ԱԺ խմբակցությունների դերի բարձրացմանն ուղղված փաթեթ կներդրվի. Է. Մարուքյան

Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով

Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել

Կառավարության ծրագիրը հռչակագրային է, թվեր և փաստեր կլինեն գործողությունների պլանում. Լ. Նազարյան

Մարալիկի ոստիկանները խուզարկությամբ պարկով թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում

Չէինք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը. «Իմ քայլի» պատգամավորները՝ ՏԻՄ ընտրությունների մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ (տեսանյութ)

Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները կսկսվեն առնվազն ԼՂՀ-ի տեսակետը լսելի դարձնելով, եթե նույնիսկ նրանք միանգամից ֆիզիկապես ներկա չլինեն. Հ. Իգիթյան

Թումանյանի 150-ամյակի առթիվ թանգարանի էքսպոզիցիոն հատվածը կլրացվի նորարարություններով. Ա. Եղիազարյան

Տարեսկզբի դրությամբ մատչելի բնակարան ծրագրով հաստատվել է 3600 բնակարանային վարկ․պաշտոնյա

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան
-
22:47 • 21.02.19 Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, ներառականություն, բայց լուծումներ չի ուրվագծում․ տնտեսագետ
-
21:57 • 21.02.19 Նախորդ կիսանախագահական կառավարման Սահմանադրության պարագայում ԱԺ-ն ուներ ավելի շատ վերահսկողական լիազորություն, քան հիմա. Գագիկ Ջհանգիրյան
-
16:40 • 21.02.19 Արամ Սիմոնյանը գիտխորհուրդը, դեկաններին իր համար վահան է սարքել. Ա. Հարությունյան
-
16:39 • 21.02.19 Ես ռուսական կրթություն ունեմ. Ա. Հարությունյանը՝ Թումանյանի 150-ամյակին քառյակը կարդալու մասին
-
16:27 • 21.02.19 Վանաձորի ոստիկաններն առավոտյան բացահայտել են գիշերը կատարված գողությունները
-
16:15 • 21.02.19 Ոստիկանները Գարեգին Նժդեհի փողոցից գրպանահատի են բերման ենթարկել
-
16:15 • 21.02.19 Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին
-
15:49 • 21.02.19 Ամուլսարի գործով փորձաքննությունների համար Քննչական կոմիտեին կտրվի 396,000 ԱՄՆ դոլար
-
15:48 • 21.02.19 Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը 1 տարում 3 անգամ աճել է․ նախարար
-
15:48 • 21.02.19 Կառավարությունը «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրեց
-
15:47 • 21.02.19 Առանց միջոցներն ավելացնելու պետք է մի քանի անգամ բարձրացնել ԶՈւ սննդի որակը. վարչապետ
-
15:45 • 21.02.19 Դատավորները և ԲԴԽ անդամները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների թվում
-
15:45 • 21.02.19 Որոշ վարչական տուգանքների և պետական տուրքերի գծով համաներում կկիրառվի
-
22:29 • 20.02.19 Պարգևավճարների 4.5 տոկոսներն ուղղել ենք բարեգործության, դեռ մի բան էլ այդ գումարից ավելի. Արարատի մարզպետ
-
22:03 • 20.02.19 Հստակ պատկերացնում ենք՝ ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Շիրակ Թորոսյան
-
18:56 • 20.02.19 Գործադիրի ծրագրում խնդիրներն արձանագրված են, բայց ինչպես են լուծվելու, անհասկանալի է. Վ. Էնֆիաջյան
-
18:03 • 20.02.19 Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Nissan մակնիշի և «Հայփոստի» մեքենաները. կան վիրավորներ
-
17:18 • 20.02.19 Վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը. Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան
-
16:38 • 20.02.19 Կոչ ենք անում դադարեցնել հացադուլը և երկխոսություն սկսել. Հ. Խաչատրյանը՝ Հովհաննես Գալստյանին
-
21:18 • 19.02.19 Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր նվիրեց
-
21:16 • 19.02.19 Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել ժողովրդին՝ վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես. Նիկոլ Փաշինյան
-
18:04 • 19.02.19 Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, բայց մասշտաբային փոփոխություններ, կիսանախագահական համակարգին անցում չի լինի. Արարատ Միրզոյան
-
17:27 • 19.02.19 Պետք է համահարթ եկամտահարկի անցնենք, 7-8 տարի հետո վերադառնանք պրոգրեսիվ մոդելի. Հովիկ Աղազարյան
-
16:55 • 19.02.19 Չենք մսխում հանրային աջակցության ռեսուրսը, իրացնում ենք մանդատով տրված լիազորությունները․ Առաքելյան
-
23:23 • 18.02.19 Տպավորություն է՝ «Շիրակ» ՀԸ-ի լուծարման համար շահագրգռված էր Ֆիննախը․ ՀԸ տնօրեն
-
21:02 • 18.02.19 Եթե կա բովանդակություն, հնարավոր է աշխատել անգամ առանց Մշակույթի նախարարության. Նարինե Թուխիկյան
-
19:54 • 18.02.19 Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան
-
15:25 • 18.02.19 Ագրարայինի ռեկտորն ընտրվել է «Իմ քայլը» դաշինքի մարդկանց շնորհիվ. Է. Մարուքյան
-
15:23 • 18.02.19 ԱԺ խմբակցությունների դերի բարձրացմանն ուղղված փաթեթ կներդրվի. Է. Մարուքյան
-
15:21 • 18.02.19 Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով
-
14:18 • 18.02.19 Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել
-
14:16 • 18.02.19 Կառավարության ծրագիրը հռչակագրային է, թվեր և փաստեր կլինեն գործողությունների պլանում. Լ. Նազարյան
-
14:15 • 18.02.19 Մարալիկի ոստիկանները խուզարկությամբ պարկով թմրամիջոց են հայտնաբերել
-
14:12 • 18.02.19 Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում
-
13:54 • 18.02.19 Չէինք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը. «Իմ քայլի» պատգամավորները՝ ՏԻՄ ընտրությունների մասին
-
15:47 • 17.02.19 Նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում կարճատև զրույց է ունեցել Ջո Բայդենի հետ (տեսանյութ)
-
21:05 • 16.02.19 Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունները կսկսվեն առնվազն ԼՂՀ-ի տեսակետը լսելի դարձնելով, եթե նույնիսկ նրանք միանգամից ֆիզիկապես ներկա չլինեն. Հ. Իգիթյան
-
20:12 • 16.02.19 Թումանյանի 150-ամյակի առթիվ թանգարանի էքսպոզիցիոն հատվածը կլրացվի նորարարություններով. Ա. Եղիազարյան
-
18:00 • 16.02.19 Տարեսկզբի դրությամբ մատչելի բնակարան ծրագրով հաստատվել է 3600 բնակարանային վարկ․պաշտոնյա
-
17:39 • 16.02.19 Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան
բացառիկ

Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 17:12 • 21/02 Կաշառք վերցնելու համար ձերբակալվել են ՍԱՊԾ-ի և զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյաներ. Արթուր Վանեցյան «Այդ գործերը մեզ մոտ չեն քննվում, մենք աջակցում ենք քննչական մարմիններին մեր լիազորությունների շրջանակներում: Նման գործերի նկատմամբ շատ ուշադիր ենք: Ես կարծում եմ՝ բանակում, հատկապես...
-
Իրադարձային 21:44 • 21/02 Արմավիրում կոտրել են Մանվել Գրիգորյանի մայրական տան պատուհանները, ապա մտել տուն. ներսում ամեն ինչ տակնուվրա է արվել. shamshyan.com Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Փետրվարի 19ին՝ Ժամը 1540ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1ին փողոցի թիվ
-
Իրավունք 11:40 • 22/02 Անչափահասին բռնաբարելու մեղադրանքով 2 կալանավոր է ՔԿՀ տեղափոխվել, հոգեբաններն աշխատել են մեկի հետ, վերադարձել են և մյուսին կախված գտել. նախարար Ըստ Զեյնալյանի՝ ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում: «Երկուսն էլ նույն տիպի արարքի...
-
Իրավունք 17:49 • 21/02 Դիլիջանում կրակահերթ բացած անձը ենթադրաբար քաղաքի 31-ամյա բնակիչ է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի բնակիչ է...
-
Իրադարձային 12:49 • 22/02 Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դասագրքերն այսուհետ լինելու են երկհատոր, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները
-
Մամուլի տեսություն 09:57 • 22/02 «Իրատես». Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ և այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին:
-
Իրավունք 10:36 • 22/02 Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 18-ի ԲԴԽ-11-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը...
-
Քաղաքականություն 13:52 • 22/02 Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների...
-
Ժամանց 17:08 • 21/02 Պատանեկան բարդույթներ, ազդեցիկ երևալու ցանկություն. ինչու էր Լագերֆելդը մշտապես մատները կտրած ձեռնոց կրում «Երբ 14 տարեկան էի, մեծ երևալու համար ցանկանում էի ծխել, բայց մայրս ասաց.«Դու չպետք է ծխես: Քո ձեռքն այդչափ գեղեցիկ չեն, որպեսզի ծխելու ընթացքում դրանք ի ցույց դնես»»,-մոր խոսքերը վերհիշել էր Լագերֆելկշդը:
-
Իրադարձային 14:54 • 22/02 Աղվերանում ձնահյուսի տակ մնացած լեռնագնացը սառած է, բայց կենդանության նշաններ է ցույց տվել, ՊՆ ուղղաթիռը նրան և մյուս 4 մոլորվածներին կտեղափոխի հիվանդանոց. Shamshyan.com Արդեն մի քանի ժամ է, ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը...
-
Իրադարձային 10:49 • 21/02 25-ամյա երիտասարդը մեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել, դին հայտնաբերվել է անանցանելի վայրում. Shamshyan.com Երեկ՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։
-
Գիտություն/տեխնիկա 06:26 • 21/02 Եվրոպացի գիտնականներն առաջարկել են պոռնոգրաֆիայի ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում Աղբյուրի հաղորդմամբ` գիտնականները նշել են, որ դեռահասները, որոնք ինքնուրույն են ծանոթանում պոռնոգրաֆիային, ճիշտ չեն հասկանում, թե ինչ է կատարվում էկրանի այն կողմում և տեսածն ընկալում են որպես
-
Իրադարձային 11:38 • 21/02 Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ Տավուշի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 30 փամփուշտ, կրակված պարկուճներ, վնասված Lexus. shamshyan.com Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։
-
Իրադարձային 18:01 • 20/02 «Կամաց-կամաց պատմելու ենք, թե պահեստում ինչեր ունենք». Պուտինը ներկայացրել է հիպերձայնային զենքի նորագույն տեսակ «Հայրենիքի զինանոց» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին kp.ru-ի հետ զրույցում բացատրել է՝ ինչու է Պուտինն իր ուղերձում առանձնահատուկ նշել «Ցիրկոն»-ի մասին: Մասնագետի խոսքով՝ ռուսական հականավային համալիրների...
-
Քաղաքականություն 22:05 • 20/02 Հայաստանին կարելի է մեծ շնորհակալություն հայտնել. Եվգենի Սատանովսկին՝ հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու մասին Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է հայ մասնագետներին Սիրիա ուղարկելու որոշմանն՝ ընդգծելով, որ Հայաստանը գործել է իր ազգային շահերի համաձայն:
-
Իրադարձային 17:26 • 20/02 Առանձնատներ, բնակարաններ ու այլ անշարժ գույք. «Проект Медиа»-ի հետաքննող լրագրողները պատմել են Ալիևների հարստության մասին «Մայենդորֆի պարտեզներ»-ը կարելի է համարել Ալիևների ընտանեկան բույնը. եղբոր տնից ոչ հեռու գտնվում է նախագահի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի տունը (7 700 քմ մակերեսով): «Լեյլա Ալիևան, ինչպես և իր եղբայրը, նման թանկարժեք անշարժ...
-
Ժամանց 13:47 • 21/02 Քարդաշյանն իր ոճը կրկնօրինակելու համար 10 մլն դոլարի հայց է ներկայացրել Missguided USA-ի դեմ (լուսանկարներ) Քարդաշյանին դուր չի եկել այն փաստը, որ Missguided-ը հաճախ իր հրապարակումներում թեգ է անում աստղին, նրա լուսանկարն է հրապարակում՝ մարդկանց մոտ թյուր տպավորություն ստեղծելով, թե նա համագործակցում է ընկերության հետ:
-
Քաղաքականություն 22:29 • 20/02 Մարզի պոտենցիալն են հազարավոր հեկտար չմշակված հողերը, ԽՍՀՄ-ից մնացած գույքը,որով հետաքրքրված են բիզնեսմեններ,շատ ներդրողներ էլ նախկինի պես սպասում են մարզպետի «դաբրոյին».Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է պարգևավճարներին, մարզպետը նշեց, որ այսօր արդեն օրենսդրական նախագիծ է մշակվում, թե ինչ սկզբունքով պարգևավճար ստանան քաղծառայողները։
-
Իրադարձային 02:55 • 21/02 Դավիթաշենի կամրջի վրա ոստիկանները կանխել են Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրենի ինքնասպանության փորձը. Shamshyan.com Ոստիկանները կարողացել են հոգեբանական ճիշտ աշխատանքի շնորհիվ քաղաքացուն վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին
-
Քաղաքականություն 12:15 • 21/02 «Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որը, ինչպես ժողովուրդն է ասում, իր «քթից է դուրս գալու»». Էդուարդ Շարմազանով Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ...
-
Գիտություն/տեխնիկա 12:19 • 21/02 Իսրայելը ռուսական С-300 և С-400 համակարգերը «կործանող» անօդաչու սարք է ներկայացրել (տեսանյութ) Ընկերության հրապարակած հոլովակում թիրախներից մեկը ռուսական С-300 և С-400 զենիթահրթիռային համակարգերի МЗКТ-7930 շասսիի վրա տեղակայված շարժական ռադիոտեղորոշիչ սարքի ռադարն է հիշեցնում:
-
Քաղաքականություն 13:06 • 21/02 Ինձ չի հետարքրքում՝ գործող նախկին պաշտոնյա է, իմ ընտանիքի անդամն է, ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, խայտառակվի և ուղարկվի բանտ. վարչապետ Այսօր կառավարության նիստին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության…
-
Քաղաքականություն 22:07 • 20/02 Համայնքների միավորման գործընթացը շարունակվելու է, ուսումնասիրվում են առկա խնդիրները, 1 ամսվա ընթացքում հանրության դատին կներկայացնենք նոր մոդելը․ Վարազդատ Կարապետյան Այս խնդիրները, որոնք ասում էի, հիմնականում օրենսդրական դաշտում են՝ ավագանիների ընտրության մեխանիզմները, համայնքների ղեկավարների ընտրությունը և այլն։ Կարծում եմ՝ ցանկացած ընտրովի պաշտոնից...
-
Ժամանց 10:38 • 18/02 Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) 38-ամյա գեղեցկուհին հատուկ այս առիթի համար ընտրել է չափազանց համարձակ զգեստ՝ ի ցույց դնելով իր բարեմասնությունները: Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանը կրել է Thierry Mugler բրենդի 1998թ. զգեստ:
-
Իրադարձային 12:53 • 19/02 «Մեքենան զրահապա՞տ է». Էրդողանի՝ Պուտինին ուղղված հարցը շարժել է Ռոհանիի ծիծաղը (տեսանյութ) «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտնված կադրերում երևում է, որ Էրդողանը շենքից դուրս է գալիս և մոտենում մեքենային, այնուհետև շրջվում ու, մատնացույց անելով մուգ կապույտ մեքենան, հարց է ուղղում Պուտինին:
-
Իրադարձային 14:52 • 17/02 Լենինգրադյան փողոցում գործող խանութի վաճառողը բեմականացրել է հանցագործությունը՝ ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողնելով. ոստիկանություն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի...
-
Ժամանց 17:07 • 19/02 Ուկրաինայում պաշտոնյան հանդիպման ժամանակ որոշել է հեռախոսով պոռնոֆիլմ դիտել, սակայն մոռացել է անջատել ձայնը (տեսանյութ) Տեսանյութում երևում է այն պահը, երբ Վիկտորյա Կուլիկովայի զեկույցի ընթերցման ժամանակ հանկարծ պոռնոֆիլմերին հատուկ ձայներ են լսվում: Հանդիպմանը ներկա գտնվողները դժվարությամբ են զսպում ժպիտը:
-
Իրավունք 17:12 • 21/02 Կաշառք վերցնելու համար ձերբակալվել են ՍԱՊԾ-ի և զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյաներ. Արթուր Վանեցյան «Այդ գործերը մեզ մոտ չեն քննվում, մենք աջակցում ենք քննչական մարմիններին մեր լիազորությունների շրջանակներում: Նման գործերի նկատմամբ շատ ուշադիր ենք: Ես կարծում եմ՝ բանակում, հատկապես...
-
Տնտեսություն 22:21 • 16/02 «Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը Առաջատար հնգյակից դուրս է մնացել «Ալեքս գրիգ» ընկերությունը, որի վճարած հարկերն այս տարի զգալիորեն նվազել են՝ նախորդ տարվա 21,5 մլրդ դրամի փոխարեն ընկերությունը վճարել է 16,2 մլրդ դրամի հարկ՝ մոտ 24.6 տոկոսով պակաս:
-
Իրադարձային 10:49 • 21/02 25-ամյա երիտասարդը մեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել, դին հայտնաբերվել է անանցանելի վայրում. Shamshyan.com Երեկ՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում; Ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։
-
Ժամանց 18:24 • 19/02 Դաղստանցի աղջիկները հարսանիքի ժամանակ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար ու զայրացրել ազգակիցներին (տեսանյութ) Տեսանյութը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում. բազմաթիվ դաղստանցի օգտատերեր քննադատել են նման երևույթն ու նկատել, որ ծաղկեփունջ բռնելու ավանդույթը խորթ է մահմեդական մշակույթին, իսկ երկու աղջիկներին պետք է շտապ ամուսնացնել՝
-
Քաղաքականություն 14:09 • 20/02 Facebook-ն արգելափակել է լրագրող Ֆուադ Աբբասովի՝ ադրբեջանցիների ու չեչենների միջև ծագած կոնֆլիկտում «հայկական հետքի» մասին պատմող տեսանյութը Տեսանյութում Աբբասովը փորձում է Մոսկվայում ծագած կոնֆլիկտը «հայերի կողմից սադրանքի» լույսի ներքո ներկայացնել` ցույց տալով, թե իբր կոնֆլիկտի մեղավորը հայ է եղել:
Իրադարձային
-
16:00 • 22.02.19 Ջուլիան Ասանժն Ավստրալիայի անձնագիր է ստացել
Գիտություն/տեխնիկա
-
10:16 • 22.02.19 Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին լուսնագնացը
Սպորտ
-
15:59 • 22.02.19 Ֆիլիպե Լուիսը կարիերան կարող է շարունակել Բարսելոնայում