Samsung-ը ներկայացրեց ճկվող Galaxy F հեռախոսի նախնական կոնցեպտը (տեսանյութ, թարմացված)
00։15
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրեց իր երկար սպասված նորույթի՝ ճկվող Samsung Galaxy F հեռախոսի նախնական կոնցեպտը:
Ճկվող հեռախոսը կունենա երկու էկրան, ինչի շնորհիվ փակված վիճակում այն կարելի է օգտագործել որպես հասարակ սմարթֆոն, մինչդեռ բացելու դեպքում այն կվերածվի 7.3 դյույմ անկյունագծով էկրանով շատ հարմարավետ պլանշետի:
Samsung-ը ճկվող մեխանիզմը փորձարկել է ավելի քան 200.000 անգամ, ինչը նշանակում է, որ այն շատ դիմացկուն է և չի խափանվի:
--------------------------------
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Moscone West Convention Center-ում Samsung Developer Conference 2018 ամենամյա կոնֆերանսի շրջանակներում մեկնարկել է հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության նոր սարքերի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում ընկերությունը կներկայացնի մի քանի նորույթ՝ Galaxy S10-ի 3 մոդել, ինչպես նաև օգտատերերի հետաքրքրությանն անժանացած ճկվող հեռախոսը՝ Samsung Galaxy F-ը, որը, լուրերի համաձայն, ստացել է 7.29 դյում անկյունագծով ճկվող էկրան և ևս մի էկրան՝ 4.58 դյույմ անկյունագծով:
Նախնական տվյալներով՝ սարքը կարժենա մոտ 1800 դոլար:










