«Եվրասիայի թագուհի-2016» մրցույթի հաղթող հայտնի թուրք մոդելը խաբեության ու կողոպուտի համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

18:45 • 08.11.18

Թուրքիայում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել «Եվրասիայի թագուհի-2016» մրցույթի հաղթող Սիբել Դեմիրաշփը, թուրք հայտնի մոդելը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խաբեության ու կողոպուտի համար, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

Հայտնի է, որ մոդելը համացանցի միջոցով ծանոթացել է ադամանդագործությամբ զբաղվող գործարարի հետ ու հրավիրել նրան իր տուն նախաճաշի: Նրան, սակայն, բնակարանում սպասել է 5 տղամարդ, որ ծեծի է ենթարկել գործարարին ու լուսանկարել մերկ վիճակում՝ շանտաժի ենթարկելու նպատակով: Սպառնալիքների ու շանտաժի միջոցով հանցախումբը ստիպել է տղամարդուն սեփական բանկային քարտից շուրջ 45 000 ԱՄՆ դոլար հանել:

Դեմիրալփն ու իր հանցակիցները կալանավորվել են, դատարանի որոշմամբ մոդելը պետք է կրի 13 տարվա ազատազրկում: Հայտնի է, որ դատարանի դահլիճում Դեմիրալփը խոստովանել է իր մասնակցությունը հանցանքին՝ արտասվելով ու նշելով, որ շատ է զղջում: