Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել դա, չի լինելու այդպիսի բան. Նիկոլ Փաշինյանը՝ Աստանայում (տեսանյութ, լուսանկարներ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որ ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր, ուր գնում եմ, մոտավորապես այս կարգի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ, և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործել մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ» արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որ կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանելու ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար, և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով՝ ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:
Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:
«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն: Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել աշխարհի հայության քարտեզ, որպեսզի տեսնի, թե ոլորտում ինչ ներուժ ունենք: «Դա դժվար, սակայն կարևոր աշխատանք է, որպեսզի կարողանանք համախմբել մեր ժողովրդի ողջ ներուժը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին հարցին` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: «Դիկտատուրա Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, մեր երկրում ժողովրդավարությունն անշրջելի է: Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է: Տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը` մարդկանց ընկալումն է իրենց դերի մասին, փոխադարձ վերաբերմունքն է: Օտարերկրացիներն ամենամեծ տպավորությունը մեր երկրում այսօր ստանում են մարդկանցից, նշում են, որ այնպիսի տպավորություն են ստանում, որ Հայաստանը մի ընտանիք է: Սա է ամենակարևոր փոփոխությունը: Մենք ժողովրդավարական երկիր ենք և այլ կերպ չի կարող լինել: Հեղափոխությունը ժողովուրդն արել է ընդդեմ ավտորիտարիզմի, օլիգարխիական համակարգի և այլևս թույլ չի տա այդպիսի համակարգի ստեղծումը: Մեր քաղաքական համակարգի համար ամենամեծ քայքայիչ բանը եղել է կեղծ ընդդիմության ստեղծումը, ինչը, իմ կարծիքով, տեղի է ունեցել 1998 թվականից հետո: Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հանդիպման մասնակիցներից մեկի` Հայաստանում երկու տարի առաջ ունեցած բիզնես խնդիրների, նախկինում եղած արատավոր երևույթների և դրանց լուծման մասին հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առանց ճշմարտության հետ առերեսվելու` մենք չենք կարող առաջ գնալ: Այս տարվա ապրիլին մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ոտքի է կանգնել ժողովուրդը և ասել, որ այսպես շարունակել չի կարելի: Իսկ ի՞նչպես կարելի է շարունակել: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է եղել պատճառը, որ մեր երկրում պրիմիտիվ կանոնները դեգրադացվել են: Սա մեր ամենամեծ կոնցեպտուալ խնդիրն է: Կոռուպցիոն բոլոր դեպքերը պե՞տք է բացահայտվեն, թե՞` ոչ: Սա լուրջ հարց է և իմ կարծիքը այն է, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը պետք է վերադարձվի: Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է վենդետաներ իրականացնենք, գիլյոտիններ շարենք մեր երկրում: Մենք պետք է որոշակի պայմաններ ունենանք` ազգային համաձայնության հասնելու համար: Նրանք, ովքեր ժողովրդին վերադարձնելու բան ունեն, եթե վերադարձնեն, գուցե նրանց նկատմամբ լինի որոշակի ներողամտություն, բայց եթե ոչ, ապա մենք պետք է նրանց համար իրականացնենք արդարադատություն: Մեր երկրին հասցվել են վնասներ, և ներքին, և արտաքին քաղաքական միջավայրում: Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող թալանել ժողովրդին և գնալ ինչ-որ մի տեղ վայելել այդ թալանածը: Չի լինելու այդպիսի բան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 17:28 • 28.08.24 Ես իմ ճառը կարդալու եմ մի դատավորի մոտ, որը կողմնակալ է. Հրայր Թովմասյանի պաշտպանը՝ Գրիգորյանին
- 20:33 • 26.08.24 Նոր ընտրություններում հաղթելով, Փաշինյանը Սյունիքն է տալու, 2021-ից հետո Արցախը տվեց․ Արտակ Զաքարյան
- 12:44 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին
- 11:14 • 26.08.24 Եկեք թախտի տակ պառկող ընկերությունների հետ պայմանագրերը խզենք, վախենում են ծանուցվեն․ Ավինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:57 • 17/09 Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։
-
Քաղաքականություն 20:32 • 17/09 Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:
-
Սպորտ 12:15 • 17/09 Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան սերբ մարզիկին 5 ամսով որակազրկել է խաչակնքվելու համար (տեսանյութ) «15 օր առաջ ես որոշում եմ ստացել, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ինձ հինգ ամսով որակազրկել է իրենց կրոնական կանոնները խախտելու համար։ Ավելի ճիշտ այն բանի համար, որ ես խաչակնքվել եմ Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտնելուց առաջ»,- գրել է Մայդովը։
-
Քաղաքականություն 13:52 • 17/09 Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%ը։ Այս մասին Reportին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ա
-
Քաղաքականություն 14:31 • 17/09 Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն «Դա կնպաստի նաև Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապեր կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան Ինքնավար Հանրապետություն-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»,- ասել է Իբրահիմ Քալընը:
-
Իրադարձային 17:26 • 17/09 «Ճանապարհային դեպարտամենտը» մեկնաբանել է Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշների տեղադրման պահանջը Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ։
-
Քաղաքականություն 15:23 • 17/09 Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը «Հենց նոր Ազգային ժողովի բյուրոն ձայների մեծամասնությամբ որոշեց, որ հանրապետության նախագահի հրաժարականի մասին որոշումն ընդունելի է»,- գրել է նա՝ այդ քայլն անվանելով «աննախադեպ» երկրի համար։
-
Քաղաքականություն 17:02 • 17/09 Գլոբալ խաղաղության կոչ անող Ադրբեջանին մեղադրում են կեղծավորության համար. The Guardian-ը հիշեցրել է 100,000 արցախցիների տեղահանումը «COP29-ի շրջանակում զինադադարի գաղափարը խորապես ցինիկ PR հնարք է Ադրբեջանի կողմից, որը նպատակ ունի շեղել աշխարհի ուշադրությունն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներից», -ասել է ակտիվիստ և խաղաղության քարոզիչ Փոլ Փոլմանը:
-
Իրադարձային 20:57 • 17/09 Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։
-
Քաղաքականություն 20:32 • 17/09 Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:
-
Սպորտ 12:15 • 17/09 Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան սերբ մարզիկին 5 ամսով որակազրկել է խաչակնքվելու համար (տեսանյութ) «15 օր առաջ ես որոշում եմ ստացել, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ինձ հինգ ամսով որակազրկել է իրենց կրոնական կանոնները խախտելու համար։ Ավելի ճիշտ այն բանի համար, որ ես խաչակնքվել եմ Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտնելուց առաջ»,- գրել է Մայդովը։
-
Քաղաքականություն 13:52 • 17/09 Բաքուն խաղաղության պայմանագիրը չի ստորագրի Երևանի առաջարկած տարբերակով. Ադրբեջանի ԱԳՆ Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%ը։ Այս մասին Reportին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ա
-
Քաղաքականություն 14:31 • 17/09 Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն «Դա կնպաստի նաև Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապեր կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան Ինքնավար Հանրապետություն-Թուրքիա-Եվրոպա երթուղու երկայնքով»,- ասել է Իբրահիմ Քալընը:
-
Իրադարձային 17:26 • 17/09 «Ճանապարհային դեպարտամենտը» մեկնաբանել է Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում արգելապատնեշների տեղադրման պահանջը Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ։
-
Մամուլի տեսություն 09:04 • 17/09 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ․ «Հրապարակ» Համբարձումյանը չի մարսել, որ իր շնորհիվ պաշտոն ստացածը կարող է իրեն ատամ ցույց տալ, եւ գործի է անցել։ Ավագանու սեպտեմբերի 13-ի նիստը ՔՊ-ականները միասնաբար բոյկոտել են, նիստին մասնակցել է միայն Արմեն Հակոբջանյանը։
-
Քաղաքականություն 15:23 • 17/09 Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը «Հենց նոր Ազգային ժողովի բյուրոն ձայների մեծամասնությամբ որոշեց, որ հանրապետության նախագահի հրաժարականի մասին որոշումն ընդունելի է»,- գրել է նա՝ այդ քայլն անվանելով «աննախադեպ» երկրի համար։
-
Մամուլի տեսություն 10:21 • 17/09 ՔՊ-ում անհանգիստ են․ Փաշինյանը «չիստկա» է անելու․ «Հրապարակ» Իշխանության մեջ ո՛չ ընդդիմադիրների պայքարից, ո՛չ էլ արտաքին զարգացումներից այդքան չեն սարսափում, որքան նախընտրական շոուի նմանվող այդ «ահեղ դատաստանից», որը ձեռնարկելու է վերընտրվելը կյանքի նպատակ հռչակած առաջնորդը։
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Իրադարձային 20:57 • 17/09 Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։
-
Մամուլի տեսություն 08:15 • 12/09 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տուգանվել է 10 հազար դրամով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթղթերը, որոնք վկայում են տուգանքի եւ դրա դեմ ներկայացված բողոքի մասին: Եվ այս անթույլատրելի երեւույթի դեմ պայքարի լավագույն ձեւը հավատավոր դառնալն ու մեր սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելն է։
-
Ժամանց 15:22 • 15/09 25 մլն դոլար. Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը (լուսանկարներ) Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmzcomըԱռանձնատունն ունի 7 ննջասեն
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Իրադարձային 12:11 • 11/09 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա»:
-
Իրավունք 12:59 • 13/09 «Ձեր ձայնը չբարձրացնեք», «դատարանը կարող է Ձեզ հեռացնել նիստերի դահլիճից». վեճ դատարանում՝ դատավորի և Հրայր Թովմասյանի միջև Դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի միջև այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը փորձում էր պարզաբանել, որ իր ու պաշտպան Արամ Օրբելյանի ասածները տարբեր են:
Գիտություն/տեխնիկա
-
18:12 • 14.09.24 Իրանը հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերք
Սպորտ
-
20:42 • 17.09.24 Ես 11 տարում 11 գոլ եմ խփել, իսկ Հոլանդը՝ 9 գոլ 4 խաղում. Գվարդիոլա
Իրադարձային
-
10:10 • 18.09.24 Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
Մամուլի տեսություն
-
08:40 • 18.09.24 Թիմակիցներից ում կզոհաբերի Փաշինյանը․ «Հրապարակ»