Թրամփն արգելել է ապաստան տրամադրել ապօրինի ներգաղթյալներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ապօրինի ներգաղթյալներին ապաստանի տրամադրումը սահմանափակող փաստաթղթի ստորագրման մասին, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` այս փաստաթուղթը թույլ չի տա ապօրինի ներգաղթյալներին դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նշվում է, որ նման միջոցները պայմանավորված են նրանով, որ մի քանի հազար փախստականից բաղկացած քարավանը մոտենում է ԱՄՆ սահմանին:
Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ ապաստան ստանալու համար դիմում ներկայացնելու արգելքը ժամանակավոր բնույթ է կրում և տարածվում է միայն այն անձանց վրա, որոնք անօրինական ճանապարհով են հատել ամերիկա-մեքսիկական սահմանը: Սա նշանակում է, որ եթե օտարերկրյա քաղաքացին հատի սահմանն օրինական ճանապարհով, իսկ այնուհետև դիմի իշխանություններին և ապաստան խնդրի, ապա նա կարող է դիմում ներկայացնել փախստականի կարգավիճակ ստանալու համար:










