ՀԺԿ-ը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. Ստեփան Դեմիրճյան

22:48 • 12.11.18

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Tert.am-ին հայտնեց կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«ՀԺԿ-ը նպատակահարմար չի համարում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող Ընտրական օրենսգրքով»,- ասաց նա:

Նշենք, որ սոցիալական ցանցերով տարածվում է տեղեկատվություն, ըստ որի՝ Հայ ազգային կոնգրեսը ևս որոշել է չմասնակցել ընտրություններին:  Tert.am-ը փորձեց  տեղեկատվությունը ճշտել Կոնգրեսի մամուլի խոսնակ Արմեն Խաչատրյանից, սակայն վերջինս պատասխանեց. «Վաղը հայտարարությամբ հանդես կգանք»: