Դավիթ Հարությունյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական շտաբը և չի առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Դավիթ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու»,-հայտնեց նա և նշեց, որ, հավանաբար, համապետական ցուցակում ևս չի լինի և կզբաղվի շտաբի ղեկավարմամբ:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել խորհրդի նիստ, որտեղ որոշում է կայացվել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և այն գլխավորելու է ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:










