«Մրցանակը նվիրում եմ անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներին». Քիմ Քարդաշյանը՝ People's Choice Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)
Ամերիկյան Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվում են փոփ մշակույթի հայտնի ներկայացուցիչները: Տարբեր անվանակարգերում հաղթողները որոշվում են հեռուստադիտողների քվեարկության միջոցով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երեկոյի աստղերից է եղել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը միջոցառմանը ներկայացել է մոր և քույրերի հետ:
37-ամյա գեղեցկուհին հատուկ այս առիթով կրել է տեսողական խաբկանք ստեղծող զգեստ, որը կիսով չափ թափանցիկ է եղել ու ի ցույց է դրել նրա բարեմասնությունները:
Ինչ վերաբերում է բուն մրցանակաբաշխությանը, ապա Keeping Up With The Kardashians-ը մրցանակ է ստացել որպես տարվա լավագույն իրապատում շոու:
Հատկանշական է, որ Քարդաշյանը բեմից հայտարարել է, որ մրցանակը նվիրում է բոլոր այն հրշեջներին ու օրենքի ներկայացուցիչներին, որոնք Կալիֆոռնիայի հյուսիսում պայքարում են մոլեգնող ու 31 մարդու կյանք խլած անտառային հրդեհների դեմ:



















