2014թ. ի վեր ամենաթեժ բախումը. Իսրայելը ցույց է տվել ՀԱՄԱՍ-ի շտաբ-բնակարանի ոչնչացման պահը (տեսանյութ)

09:54 • 13.11.18

Իսրայելի բանակն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որը ներկայացնում է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող օբյեկտներին ուղղված ավիահարվածների իրականացման պահը:

Ֆիքսված կադրերում երևում է ՀԱՄԱՍ-ի շտաբ-բնակարանի ոչնչացման պահը:

Տեսանյութին կից նշվում է, որ նախքան իսրայելական կողմի հարձակումը, Գազայի հատվածից ավելի քան 300 հրթիռ է արձակվել:

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝  ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները տեղեկություններ էին հավաքում Իսրայելի քաղաքացիների դեմ հարձակում գործելու նպատակով:

Բրիտանական Daily Mail պարբերականը նկատում է, որ սա 2014թ. ի վեր կողմերի միջև ամենաթեժ բախումն էր:

Մինչդեռ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ միջամտել Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին «վերջ տալ Իսրայելի ագրեսիային»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային Սդերոտ և Օֆակիմ քաղաքները:

Ի պատասխան հրթիռակոծության՝ իսրայելական կողմը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայինների դիրքերին, ինչի հետևանքով մահացել է 2 պաղեստինցի, ևս 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ:


Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված տեղական «Ալ-Աքսա» հեռուստաընկերության շենքին, որը պատկանում է ՀԱՄԱՍ շարժմանը:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 

 

 

Israeli security forces and firefighters gather near a bus set ablaze after it was hit by a rocket fired from the Palestinian enclave, at the Israel-Gaza border

A picture taken from Gaza City on November 12, 2018, shows smoke billowing in the distance during Israeli air strikes on the Hamas-run Palestinian enclave

Smoke rises from the building of Al-Aqsa channel belonging to Hamas movement after Israeli air strike in Gaza City

A picture taken on November 12, 2018, shows a ball of fire above the building housing the Hamas-run television station al-Aqsa TV in the Gaza Strip during an Israeli air strike

An Israeli air strike destroyed the ruling Hamas group's Al-Aqsa TV station after Israel told journalists inside to evacuate 

A picture taken from the Gaza Strip on November 12, 2018 shows missiles being launched toward Israel