ԼՐԱՀՈՍ
-
    Իրադարձային   15:17 • 14.11.18 «Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական դաշինքն է հանդիսանում զսպող գործոն Ադրբեջանի ու Թուրքիայի համար». Վլադիմիր Եվսեև Եթե Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանա, ապա Ռուսաստանը գործի կդնի Հայաստանի հետ միացյալ զորախումբը: Այդ մասին «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ...
-
  15:08 • 14.11.18 Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջադրվելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թիվ 9 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա առաջադրվելու է ՀՀԿ-ից որպես ռեյտինգային թեկնածու թիվ 9 ընտրատարածքում:
-
  15:05 • 14.11.18 2019 թ.-ին «Սպայկան» նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող «Fruit Logistica» ցուցահանդեսին. Գեղամ Գևորգյանն այցելել է ընկերություն «Սպայկայի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ գերմանական և հոլանդական տեխնոլոգիաների համակցումով ստացվող արտադրանքը մեր նոր այցեքարտը կդառնա՝ ծիրանի և կոնյակի կողքին։
-
  14:54 • 14.11.18 Երևանի 6 հատուկ դպրոցներում Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների ու ընդունելության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ Խնդիրները վեր են հանվել այցերի ընթացքում երեխաների հետ առանձնազրույցների, նրանց խնամքի պայմանների, ինչպես նաև տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում։
-
    14:53 • 14.11.18 Չինաստանում շունը 80 օր շարունակ սպասում է ավտովթարից մահացած տիրուհուն նրա մահվան վայրում (տեսանյութ) Տարածքում աշխատող տաքսու վարորդներից մեկը պատմել է, որ արդեն գրեթե երեք ամիս է, ինչ շունը հայտնվել է այդ վայրում ու չի հեռանում այդտեղից՝ անկախ եղանակային պայմաններից ու օրվա ժամից:
-
Իրադարձային   14:41 • 14.11.18 Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ոռոգման ջրի խողովակաշարից ապօրինի կետերի միացման մասին ՊՎԾ ահազանգի առթիվ քրգործ է հարուցվել. Դատախազություն Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների...
-
  14:38 • 14.11.18 Արթուր Հովհաննիսյանն առաջադրվելու է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 3 ընտրատարածքում ՀՀ կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու թիվ 3 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական համայնքները:
-
  14:29 • 14.11.18 Ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրական գործընթացներում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ցուցակը կազմվել է պրոֆեսիոնալիզմի, քաղաքական անցած ճանապարհի, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները հաշվի առնելով՝ հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորություններից...
-
Իրադարձային   14:28 • 14.11.18 Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
-
  14:16 • 14.11.18 Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են. խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր զանգահարել են խմբակցություն, ցանկացել են զրուցել ֆրակցիայի ղեկավարի հետ, ապա հայհոյել ու սպառնացել են:
-
  Իրադարձային   13:58 • 14.11.18 Պատերազմից լրջորեն տուժած սիրիական Դերաայում սկսվել են վերականգնման աշխատանքները «Մենք զբաղված ենք փլատակների հեռացմամբ ու փողոցների մաքրմամբ, քանի որ շրջապատում եղած բոլոր տները ոչնչացված են: Մենք սկսել ենք 12 օր առաջ ու պետք է ավարտենք աշխատանքները 45 օրից», - նշել է Ասերը:
-
  13:42 • 14.11.18 Ներգաղթյալների 7.000 հոգանոց «քարավանը» մոտենում է ԱՄՆ սահմանին. ամերիկացի զինվորները նրանց փշալարերով կդիմավորեն (լուսանկարներ) Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մինչև 15.000 զինծառայող ուղարկել սահման, որպեսզի ներգաղթյալների մուտքը կանխվի: Նշվում է, որ նրանց «դիմավորելու» նպատակով...
-
  13:41 • 14.11.18 Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությամբ կբացահայտվեն մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների իրական սեփականատերերը. փոխնախարար Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը նշեց, որ ՀՀ-ն 2017 թ-ի մարտից հանդիսանում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիր:
-
  13:36 • 14.11.18 «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը մանկապարտեզներին բուսական յուղ պարունակող կաթնաշոռ է մատակարարել. ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին կայացած նիստում 20 միլիոն դրամով տուգանեց «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության դրսևորման, ինչպես նաև սպառողներին մոլորեցնելու համար:
-
  13:35 • 14.11.18 Ընտրությունների համար ԵՄ-ն 1,5 մլն, ՄԹ-ն 700 հազար եվրո, իսկ Շվեդիան 500 հազար ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն կրոն կտրամադրեն ՀՀ-ին Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ վստահելի ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:
-
Սպորտ   13:25 • 14.11.18 Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ` 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը և 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթանակ են տարել և կպայքարեն բրոնզե մեդալի համար:
-
    Իրադարձային   13:17 • 14.11.18 Իրանում տնտեսական հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել 2 տղամարդ Վահիդ Մազլումին ու Մուհամադ Էսմայիլ Ղասեմին ձերբակալվել էին ֆինանսական մեծամասշտաբ հանցագործությունների՝ ոսկու մաքսանենգության ու այլ գործողությունների համար, որոնք հանգեցրել են երկրի տնտեսության ու արժութային...
-
  13:14 • 14.11.18 Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) ուսուցումը Հայաստանի դպրոցներում ներդրվելու է Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) ուսուցումը, որը կսովորեցնի աշակերտներին օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել տարբեր վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: