Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան

11:49 • 15.11.18



Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» թերթին: Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հարցազրույցի ամբողջական տարբերակը:

-Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։ Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք հնարավորություն եք ունեցել այս տեսակետը փոխանցել միջնորդներն։

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ  Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը  տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում  հակամարտության էությունը։  

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

-Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

 
-Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։

-Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ հետագա հարաբերությունները կառուցելու առումով։ Հնարավո՞ր է, արդյոք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխություն։

 
-Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

-Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։

 
-Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը  դասվում է «կոշտ ուժի» տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժի» տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:20 • 13/12

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային ռազմական գործողություններ չիրականացնել Սիրիայում

04:47 • 13/12

Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

04:14 • 13/12

Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի վերանայման շուրջ բանակցություններ են վարում

03:42 • 13/12

Եվրամիությունը չի նախատեսում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ. Bloomberg

03:08 • 13/12

Աշխարհի ամենաբարձր ծառը Տասմանիայում է աճում

02:33 • 13/12

Խոշոր և շղթայական ավտովթար՝ էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ. Shamshyan.com

02:05 • 13/12

ՉԼ. «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պարտություններ կրեցին (տեսանյութ)

02:05 • 13/12

Թերեզա Մեյը կմնա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

01:25 • 13/12

Նման հրամանագիր հրապարակվե՞լ է. Արցախի նախագահի խոսնակը՝ Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրերի մասին

01:07 • 13/12

«Մեգնում» գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել

00:42 • 13/12

Ասանժը հայտարարել է, որ Լոնդունում Էկվադորի դեսպանատունը վերահսկվում է

00:13 • 13/12

Ստրասբուրգի բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավվի ևս 1800 զինվորական

23:58 • 12/12

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ

23:49 • 12/12

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» պարտվեց ԲԿՄԱ-ին, «Վիկտորիան» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

23:43 • 12/12

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանն անվտանգության սպառնալիքի մասին

23:26 • 12/12

Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

23:13 • 12/12

Պահպանողական պատգամավորների մեծամասնությունն աջակցություն է հայտնել վարչապետ Մեյին՝ վստահության շուրջ քվեարկությունից առաջ

22:54 • 12/12

Գիտնականները պարզել են, թե որն է ամենաարագ շարժումը կատարող արարածը

22:45 • 12/12

Անչելոտին 18 տարվա մեջ առաջին անգամ իր թիմին չկարողացավ դուրս բերել ՉԼ-ի փլեյ-օֆֆ

22:42 • 12/12

Թրամփի նախկին փաստաբանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

22:19 • 12/12

7-րդ գումարման ԱԺ-ում չի լինի անհաշտ արմատական ընդդիմություն, բայց կլինի ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կարծիքների որոշակի բախում. քաղաքագետ

22:09 • 12/12

Հայաստանի հետ համագործակցությունը զարգանում է վստահության ոգով. Նազարբաև

21:58 • 12/12

London Chess Classic. Արոնյանն ու Վաշիե-Լագրավը կրկին ոչ-ոքի խաղացին

21:46 • 12/12

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական պրոցեսներում «հեղինակությունների» ներգրավման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

21:36 • 12/12

ՉԼ. «Ռեալ»-ԲԿՄԱ. ուղիղ հեռարձակում

21:36 • 12/12

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ընտրությունների արդյունքները քննարկելիս (տեսանյութ)

21:24 • 12/12

Հաջորդ կառավարությունը պատասխանատու է լինելու ընդդիմության հանդեպ հարգանք տածելու համար․ ֆրանսահայ պատգամավորը՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների մասին

21:15 • 12/12

Լեոնարդո ԴիԿապրիոն զրկվել է նվեր ստացած «Օսկարից»

21:06 • 12/12

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

20:52 • 12/12

ՉԼ. «Ռեալ»-ԲԿՄԱ. մեկնարկային կազմեր

20:46 • 12/12

Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր կառավարության կառուցողական ներգրավվածությանը․ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն

20:34 • 12/12

Բուֆոն. Ռոնալդուի տեղափոխությունից հետո ոչ ոք չի ցանկանում մրցել «Յուվենտուսի» հետ

20:30 • 12/12

Հռոմի պապը 3 կարդինալի է հեռացրել ամենամոտ խորհրդականների կազմից

20:25 • 12/12

Կառավարությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019թ. եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով կհատկացնի 17 մլն դրամ

20:12 • 12/12

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

19:56 • 12/12

Մոուրինյու. Ոչ ոք «Մանչեսթեր Յունայթեդի» մասին չի մտածում այնպես, ինչպես ես

19:55 • 12/12

Գոլումի կերպարը մարմնավորած դերասանը նմանակել է Թերեզա Մեյին (տեսանյութ)

19:54 • 12/12

Ռոնալդուն նշել է 3 գաղտնիք, որոնց շնորհիվ պահում է մարզավիճակը

19:41 • 12/12

Քաղցր արվեստ. ճապոնուհին ուշագրավ դիմանկարներ է պատկերում շոկոլադի օգնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

19:31 • 12/12

Միջազգային մակարդակով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

19:11 • 12/12

«Հիասթափվել եմ ինձ մտերիմ շատ մարդկանցից». Լիլիթ Կարապետյանն անկեղծանում է

19:09 • 12/12

Ստրասբուրգի հրաձիգը «Ալլահ Ակբար» է բացականչել. Փարիզի դատախազը նոր մանրամասներ է հայտնել նախօրեին տեղի ունեցած միջադեպից

19:08 • 12/12

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հունվարի 16-ին

18:57 • 12/12

Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել

18:56 • 12/12

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

18:49 • 12/12

«Չելսիի» և ՄՅՈւ-ի պաշտպանները հայտնվել են Արսենալի դիտակետում

18:40 • 12/12

Փաշինյանի համար «նոր» Հայաստանի տեսլականը կյանքի կոչելը մարտահրավեր կլինի. European Policy Centre

18:40 • 12/12

«Աբսուրդ կլիներ, եթե մի ամբողջ կոլեկտիվ հրաժարական տար». Արման Նավասարդյանը՝ Չալդրանյանի հրաժարականի ու տնօրենի պաշտոնում իր թեկնածության մասին

18:40 • 12/12

Փրկարարները կանխել են 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

18:37 • 12/12

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

18:33 • 12/12

ԱՄՆ բանակը դիտակետեր է տեղակայել Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին

18:31 • 12/12

Թուրք պրոֆեսորը «թրի մնացորդ» է անվանել պոլսահայ լրագրողին. մարդու իրավունքների պաշտպանի ստամբուլյան գրասենյակը բողոք է ներկայացրել

18:19 • 12/12

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

18:18 • 12/12

Թուրք նախարարը պնդել է, որ վերջին 11 տարում նորոգվել ու կառուցվել է 57 եկեղեցի

18:03 • 12/12

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն» կուսակցության ուղերձը

17:57 • 12/12

Ուղիղ 333 րոպե. Փայլանը դարձել է Թուրքիայի 2019թ. բյուջեի քննարկումների ժամանակ ամենաերկար ելույթ ունեցած պատգամավորը

17:56 • 12/12

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

17:54 • 12/12

Ընտրությունների արդյունքում քաղհասարակությունը, եթե չասենք մեռավ, փշուր-փշուր եղավ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

17:48 • 12/12

Լոռու մարզում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

17:44 • 12/12

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում (սխեմա)

17:42 • 12/12

Ֆուտզալի ԱԱ. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

17:33 • 12/12

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստին ներկայացել է նաև տուժող կողմը 

17:27 • 12/12

Անկախ առկա խնդիրներից՝ կառավարությունն աջակցում է «Վեոլիա» ընկերության գործունեությանը. Տ. Ավինյանն ընդունել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների փոխնախագահին

17:26 • 12/12

Ֆանտաստիկ հանդիպում անցկացրինք. Մաուրիսիո Պոչետինո

17:25 • 12/12

Չինաստանում տղամարդը սպանել է կնոջը՝ նրա կյանքի համար ապահովագրական գումարը ստանալու համար

17:14 • 12/12

Քուրդ պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը

17:08 • 12/12

ԱՄՆ դեսպանատունը շուրջ 100 անուն գիրք է նվիրաբերել Հայաստանի ազգային գրադարանին

17:02 • 12/12

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված

16:59 • 12/12

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. ահազանգ

16:55 • 12/12

Պետությունը պետք է անձին նախապատրաստի ազատ արձակման՝ ղեկավարվելով նրա վարքագծի ռիսկային անհատական գնահատմամբ. Արման Թաթոյան

16:45 • 12/12

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշվել

16:45 • 12/12

Լերոյ Սանեն պատրաստ է երկարաձգել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը

16:41 • 12/12

Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ

16:37 • 12/12

Ստրասբուրգում տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան. ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչություն

16:33 • 12/12

Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի դպրոցում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտվել. մարզի դատախազը դիմել է մարզպետին

16:32 • 12/12

Ով կդառնա Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի պաշտոնանկության դեպքում. The Guardian-ը ներկայացրել է հավանական թեկնածուներին

16:30 • 12/12

Ամերիաբանկի նորաբաց «Նոր-Նորք» մասնաճյուղը նոր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ

16:25 • 12/12

«Բարսելոնայի» ֆուտբոլիստն իսպանական 5-րդ լիգայի ակումբ կգնի

16:17 • 12/12

Վարդենիսում առանց քաղաքացիների գիտության նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցուցակում՝ հափշտակելով խոշոր գումարներ. ՔԿ

16:07 • 12/12

Ողջույն Մարսից. ՆԱՍԱ-ի InSight մարսագնացն առաջին «սելֆին» է արել Կարմիր մոլորակի վրա

16:07 • 12/12

Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում. Արայիկ Հարությունյան

16:00 • 12/12

Գողացել են Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը. Pastinfo.am

15:55 • 12/12

35-ամյա քաղաքացին ինքնասպան է եղել. Shamshyan.com

15:42 • 12/12

Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հրաժարվել է մարզել երեխաներին՝ նրանց «անընդունակ» որակելով

15:20 • 12/12

Սանտայի ամենաոճային օգնականը. Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին ընդառաջ նվերներ է բաժանել երեխաներին (լուսանկարներ)

15:15 • 12/12

Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ

15:10 • 12/12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

15:08 • 12/12

Ես և գործարար ընկերս պատրաստ ենք 6 մլն դոլար փոխանցել պետությանը. Վաչագան Ղազարյան

15:04 • 12/12

Երևանի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում

14:57 • 12/12

NBA. «Հյուսթոնը» հաղթել է, «Ֆինիկսը»՝ 10-րդ անընդմեջ պարտությունը կրել (տեսանյութ)

14:56 • 12/12

Զլատան Իբրահիմովիչը կմնա «Լոս Անջելես Գելաքսի» ակումում

14:52 • 12/12

Թուրքիայի Մեջլիսում մեկ օրում երկու քաշքշուկ է տեղի ունեցել (լուսանկարներ)

14:51 • 12/12

Ամանորին Ucom շարժական ինտերնետի բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր

14:46 • 12/12

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տևական դադարից հետո համատեղ ընտանեկան լուսանկարներ են հրապարակել

14:45 • 12/12

Իշխանությունների առաջ ծռմռվող ուժը չի կարող լինել ընդդիմություն, օդ են տատանում. Վարուժան Ավետիսյանը` ԼՀԿ-ի մասին (տեսանյութ)

14:41 • 12/12

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, նրա կալանքը երկարաձգվեց երկու ամսով. պաշտպան

14:39 • 12/12

Կենդանաբանական այգում բեզոարյան այծին սատկած են գտել

14:36 • 12/12

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին (տեսանյութ)

14:32 • 12/12

Նախկին պոռնոաստղին պարտավորեցրել են մոտ 300.000 դոլար վճարել Թրամփին

14:26 • 12/12

Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել London Chess Classic-ի ՖԻԴԵ Օփեն մրցաշարում