2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է. Արգենտինայի ՌԾՈՒ
Արխիվային լուսանկար
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է, գրում է «ՌԻԱ Նվոոստի» գործակալությունը:
Արգենտինայի ՌԾՈՒ-ն և պաշտպանության նախարարությունը հայտնել են, որ հեռակառավարման սարքի միջոցով 800 մ խորության վրա Ocean Infinity ընկերության հայտնաբերած օբյեկտի հետազոտությունից հետո հաստատվել է, որ այն «Սան Խուան» սուզանավն է:
Նախօրեին հաղորդվել էր, որ ստորջրյա աշխատանքների իրականացման հարցում տարբեր տեխնոլոգիաների կիրառման գծով մասնագիտացած Ocean Infinity ընկերությունը մոտ 60 մ երկարությամբ օբյեկտ է հայտնաբերել ջրի տակ: Դեպքի վայր էր ուղարկվել Seabed Constructor նավը՝ կառավարվող ստորջրյա սարքի միջոցով այն հետազոտելու համար:
Սուզանավում գտնվել է 44 մարդ: Այն դադարել է կապի դուրս գալ 2017 թվականի նոյեմբերի 15-ից: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ հնարավոր է՝ նավում պայթյուն է տեղի ունեցել:










