Հայակենտրոն, բալանսավորված․ ինչպիսի մոտեցումներ ունեն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում
Tert.am-ը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկն ու քաղաքական ուժերի ծրագրերի հրապարակումը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի Հայաստանի՝ արտաքին քաղաքականության մասին մոտեցումները:
«Իմ քայլը» դաշինքինի մոտեցումները ներկայացնելիս ուժի ցուցակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող և ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ինչպես իրենք կես տարի առաջ են ասել, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ, շրջադարձեր չեն լինելու:
«Սակայն դա չի նշանակում, որ չկան կետեր, որոնցում պետք է ակտիվանանք, կամ չկան կետեր, որտեղ պետք է պասիվանանք»,- ասաց նա:
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող, կուսակցության նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրենց պատկերացումներն արտաքին քաղաքականության մասին խարսխված են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրն ամրապնդելու գերխնդրի վրա:
«Արտաքին քաղաքականությունը մեր երկրի դեպքում պետք է նպաստի Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդմանը: Այս տեսակետից այն արտաքին քաղաքականությունը, որ վարում էր նախկին իշխանությունը, ի դեմս մեզ, լավագույնն էր և օպտիմալն էր Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերների և դիրքի դեպքում: Դա ենթադրում է նաև, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ: Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես հայ ժողովրդի շահերով, արտաքին քաղաքական ոլորտում չսպասարկի այլոց քաղաքական շահը, տանի բազմաշերտ արտաքին քաղաքականություն՝ համադրելով աշխարհաքաղաքական վեկտորներ և ոչ թե հակադրելով այդ վեկտորները Հայաստանին»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով, որոնք են իրենց և հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի՝ ընտրած արտաքին քաղաքականության տարբերությունները, նշեց. «Այսօրվա իշխանությունների ամենամեծ երեք խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում հետևյալն են՝ արկածախնդրությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, արտաքին քաղաքական ռեվերանսների շնորհիվ սեփական իշխանությունն ամրապնդելու մոլուցքը: Ավելի մանրամասն այս խնդիրների մասին կխոսենք քարոզարշավի ընթացքում»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանն էլ, ներկայացնելով իրենց ուժի տեսլականը արտաքին քաղաքականության մասին, ասաց, որ այն առանձնապես չի փոխվել նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, առաջնահերթություններն ու գերակայությունները նույնն են, ինչ եղել են իրենց նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում։
«Մեր արտաքին քաղաքականության գերակայությունը Հայաստանի Հանրապետության պետական շահի գերակայությունն է: Եվ այս առումով մենք կարևորել ենք Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները և շատ կարևորում ենք մեկ տարի առաջ ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որը որակական նոր փուլ է տեղափոխում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները»,-ասաց նա:
Վերջինս նկատեց, որ հատկապես հեղափոխությունից հետո շատ ակտիվացել են ՀՀ-ԵՄ և նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները: «Մեր գերակայություններից են նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները՝ որպես աշխարհի խոշորագույն բևեռներից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենց ուժի արտաքին քաղաքականության ոլորտում առանցքային դրույթներից մեկն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելը, որի հիմքում դրված է երեք սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառման սկզբունքը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Արսեն Համբարձումյանի խոսքով էլ՝ իրենք, հաշվի առնելով Հայաստանի սպառնացող վտանգները, անկարելի են համարում ցանկացած կտրուկ շրջադարձը արտաքին քաղաքականության ոլորտում։
«Հայաստանը միանշանակ պետք է բացառի «կամ-կամ»-ի քաղաքականությունը և շարունակի իր քաղաքականությունը: Եվ այս առումով կարևոր է, որ Հայաստանը կայունացնի հարաբերությունները թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի, թե՛ Մոսկվայի հետ: Պարտադիր չէ, որ այդ պետությունները կիսեն մեր մոտեցումները, պետք է տարբեր ուժային կենտրոններում խոսել տարբեր ձևերով, բայց մշտապես մեր ասելիքը պետք է բխի մեր կենսական շահերից և չպետք է ուղղվի ուժային կենտրոններից որևէ մեկի դեմ»,- ասաց նա:
Արսեն Համբարձումյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունների հետ քննարկումների ժամանակ անդրադարձել են այդ հարցերին: Ըստ նրա՝ իրենց համար կարևոր հարց է եղել Հայաստանի ընտրությունները՝ վեկտորներ պարագայում:
«Մեր քննարկումների ժամանակ, կարծես թե, ընդհանուր հայտարար ձևավորվել է մոտեցումների նույնականության վերաբերյալ: Մեզ համար կարևոր է, որ վարչապետը հիմնովին վերանայել է նախկինում ունեցած իր մոտեցումները ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ կապված: Բայց միայն հայտարարելը, որ վեկտորալ առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել, բավարար չէ: Դա չի նշանակում, որ մենք ունենք արդյունավետ քաղաքականություն, այն պետք է լինի նաև արդյունավետ՝ շատ հստակ նախաձեռնություններով և քայլերով, ինչը տեսանելի չէր անցնող ամիսների ընթացքում»:
Արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված էլ, ըստ Արսեն Համբարձումյանի, իրենց քաղաքական ուժը շարունակում է մնալ այն համոզմանը, որ օր առաջ պետք է ռազմական համագործակցության համաձայնագիր կնքել Հայաստանի և Արցախի միջև:
«Արցախին չպետք է թողնել միայնակ: Հայաստանն այստեղ հստակ պատասխանատվություն ստանձնելու հարց ունի: Թեև բանակցային գործընթացը կարևորում ենք, բայց դրանից չպետք է բխի, որ Հայաստանը բանակցային սեղանին զիջի: Ազատագրված տարածքների հարցը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի և Արցախի ռազմական ամրության հիմնական երաշխիքը, և քանի դեռ Ադրբեջանի կողմից չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հետ բովանդակային բանակցություններ ակնկալել պետք չէ: Եթե հետագա բանակցային գործընթացում խոսք գնա փոխզիջումների մասին, ապա դրանք պետք է լինեն համաժամանակյա, համարժեք և անշրջելի»,- ասաց նա:
«Մենք» դաշինքի ցուցակի 3-րդ համարի թեկնածու Անժելա Խաչատրյանի խոսքով էլ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Մենք» դաշինքում համախմբած «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները միշտ առաջ են քաշել ՀՀ-ն եվրոպական մոդելի երկիր դարձնելու մոտեցումը: Ըստ նրա՝ դա հստակ է։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացմանն էապես կնպաստի ԵՄ-ի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումը, ինտեգրացիոն առավել բարձր մակարդակի սահմանումը և ի վերջո եվրոպական ընտանիքի լիիրավ անդամակցումը»,- ասաց նա:
Նա նաև հավելեց՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ բազմիցս նշել են, որ դա ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր: «Անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ-ը ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար արդյունավետ կառույց չէ, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ և սահմանափակումներ է առաջացնում»,- ասաց նա:
Անժելա Խաչատրյանի խոսքով՝ իրենք կարծում են, որ Հայաստանը պետք է հարևանների հետ, մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել։ «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների»,- ասաց նա:
Արցախի խնդրի հետ կապված էլ, ըստ «Մենք»-ի թեկնածուի, իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թ.թ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման և պահպանման պայմաններում:
«Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ և փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով: Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիք նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին»,- ասաց նա:
Խորհրդարանական ընտրություններում «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի համար արտաքին քաղաքականությունը պետք է լինի հայակենտրոն: «Իսկ դա նշանակում է, որ պետք է տարբեր կենտրոնների հետ աշխատել՝ Արևմուտքի և արևմտյան ինստիտուտների հետ՝ Եվրամիություն և ՆԱՏՕ: Անպայման պետք է ակտիվ աշխատել Իրանի, Չինաստանի հետ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է աշխատի նաև Ռուսաստանի հետ, բայց այդ դեպքում իրենք ունեն վերապահում: «Դժբախտաբար, ԱՊՀ շրջանակներում եղած ինստիտուտները միշտ չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը: Այստեղ է, որ պետք է փորձ արվի Ռուսաստանի հետ ավելի հավասարը հավասարի հետ հարաբերություններ հաստատել և հեռանալ վասալային հարաբերություններից: Վտանգավոր է միայն մեկ կենտրոնի հետ կապել անվտանգային համակարգը»,- ասաց նա:
Արցախի հիմնախնդրի լուծման մասով, ըստ Ստեփան Գրիգորյանի, իրենք ունեն հեռանկարային մոտեցում՝ Հայաստանի և Արցախի միացումն է: «Բոլորը դրան կողմ են, բայց կարծում եմ, որ դա շատ կոշտ դիրքորոշում է: Ո՛չ: Պետք է լինի միացումը մոտ ապագայում, բայց դա պետք է լինի փուլերով. ոչ ոք չի ասում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է փակվի, ոչ ոք չի ասում, որ բանակցությունները պետք է թեթև լինեն: Մենք պետք է մեր առջև դնենք խնդիր Հայաստանի միացման և ըստ դրա մեր քայլերն անենք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ քայլերից մեկը կարող է լինել, օրինակ, երկու կողմերի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակն առաջնորդող Լևոն Շիրինյանի խոսքով՝ իր ներկայացրած քաղաքական ուժը հայամետ է, իսկ դա նշանակում է, որ իր ընտրած արտաքին քաղաքականությունն էլ պետք է լինի «Հայաստանակենտրոն»: «Դա նշանակում է, որ մենք կողմնորոշումների քաղաքականությունը դատապարտում ենք, չենք ընդունում: Դա նաև նշանակում է, որ մեր կուսակցության կողմից արտաքին քաղաքականությունը կառուցվում է արտաքին ուժերի հաշվեկշիռների համադրման միջոցով․ փոխվում է հաշվեկշիռը, փոխվում է նաև կուսակցության հետաքրքրությունը որևէ երկրի հանդեպ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց մոտեցումները ծայրահեղացված չեն, գեոստրատեգիական է կոչվում, և նշանակում է, որ պետք է փորձել բոլորի հետ հարաբերությունները պահել և իմանալ առաջնահերթությունները:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանի ներկայացմամբ էլ՝ իրենք կողմ են բալանսավորված քաղաքականությանը․ Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: «Դա բխում է Հայաստանի շահերից»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք կողմ են, որ աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանը վարի հայակենտրոն քաղաքականություն:
ՔՈ ՍԴԿ-ի («Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության) մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի ներկայացմամբ՝ իրենց ուժի արտաքին քաղաքական տեսլականը հենված է երկու կարևոր սյուների վրա՝ պետական շահի 100 տոկոսով սպասարկման և միջազգային իրավունքների և պարտականությունների իրականացման վրա։
«Սա գործնականում նշանակում է, որ մենք հանձն ենք առնելու մեր բոլոր արտաքին գործընկերների հետ նոր հանգամանքներում քննարկել հին պայմանավորվածությունները, ի շահ մեզ և ի շահ մեր գործընկերների դրանց նոր շունչ հաղորդել։ Կարող են լինել բաներ, որոնք, կպարզվեն, որ փոխելու կարիք չկա, և կարող են լինել բաներ, որոնք արդեն մեր ու մեր գործընկերների համար արդիական չեն։ Պետք է հստակեցվի մեր իրավունքների ու պատասխանատվության շրջանակը»,- ասաց նա:
«Ազգային Առաջընթաց» կուսակցության ֆեյսբուքյան էջում իրենց մոտեցումները ներկայացնող գրառման մեջ նշված է, որ ըստ նրանց՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի գերակայության գաղափարի վրա և ուղղված լինի հարևան երկրների, հատկապես Վրաստանի ու Իրանի հետ, բարեկամական, փոխշահավետ և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը:
«Այս հարաբերությունները պետք է նաև հնարավորինս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարից ու հակասություններից»,- նշված է գրառման մեջ:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց պատասխանել Tert.am-ի հարցերին՝ նշելով, որ իրենք նպատակահարմար են համարում իրենց արտաքին քաղաքականությունը ներկայացնել նախընտրական ծրագիրը հրապարակելուց հետո:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում