ԼՐԱՀՈՍ
-
  12:22 • 18.11.18 ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ «Տեղի է ունեցել սարսափելի մի բան. լրագրողի սպանություն: Մենք կունենանք ամբողջական զեկույց առաջիկա երկու օրերի ընթացքում, հնարավոր է՝ երկուշաբթի կամ երեքշաբթի», - ասել է ԱՄՆ նախագահը:
-
  Իրադարձային   12:01 • 18.11.18 Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հոսպիտալացվել է Մոսկվայում. լրատվամիջոցներ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին հիվանդանոց են հասցրել մերձմոսկովյան թենիսի ակումբներից մեկից՝ ծնկի վնասվածքով: Յանուկովիչին համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, ինչից հետո դուրս են գրել հիվանդանոցից:
-
  11:27 • 18.11.18 Համագործակցության հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում. հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության...
-
  11:11 • 18.11.18 Հորդանանցի իրավապահները կանխել են Սիրիայից 4 մլն թմրահաբի ներկրումը երկիր Իրավապահների ուշադրությունը գրավել է բեռնատարներից մեկի վարորդը, որը փորձում էր ձևակերպել փոխադրվող «շոկոլադի» անհրաժեշտ փաստաթղթերը՝ երկիր մուտք գործելու համար: Հատուկ ծառայությունների ուժայինները խուզարկություն են ձեռնարկել բեռնատարի ներսում, ինչից հետո շոկոլադի սալիկների
-
  11:00 • 18.11.18 Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բաց է. Ադրբեջանում գերեվարվածի հարազատներին այցելել են Կառավարության ներկայացուցիչները (թարմացված) Բնակիչները մարզպետից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել՝ իրենց խնդրին լուծում տալու համար, սակայն Ղալումյանը պատասխանեց, որ սա խնդիր է Ադրբեջանի հետ, որի լուծումը այդքան էլ տեսանելի չէ։
-
Իրադարձային   10:52 • 18.11.18 76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառած կորուստներն աճում են «Անհայտ կորածների թիվն այսօրվա դրությամբ աճել է մինչև 1276 մադ, այսինքն՝ աճել է 275-ով: Անցյալ գիշեր հայտնաբերվել է ևս 5 մարդու մարմնի մնացորդները, այսպիսով մահացածների ընդհանուր թիվն այժմ կազմում է 76 մարդ», - ասել է պաշտոնյան:
-
  10:01 • 18.11.18 Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ժամը 08:05-ին Գյումրու ԲԿ-ի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04:30-ի սահմաններում վերը նշված հասցեից տարբեր աստիճանի այրվածքներով իրենց է դիմել Հ. Ս.-ն (ծնված 1974 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել...
-
  09:41 • 18.11.18 «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը Հնգյակում տեղ են գտել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանը, «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի տնօրեն Արման Բաբաջանյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը։
-
  Գիտություն/տեխնիկա   06:42 • 18.11.18 Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխատատեղերի որոնման համար Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է լայնացնել կայքի HR-ուղղվածությունը: Այս որոշման կապակցությամբ ընկերությունը կթողարկի առանձին կայք՝ Learn with Facebook-ը, որի շնորհիվ հնարավոր կլինի հրապարակել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ
-
  05:54 • 18.11.18 Ֆլորիդայի նահանգապետ է դարձել հանրապետական Ռոն Դեսանտիսը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էնդրյու Գիլլումը, որն իր թեկնածությունն էր առաջադրել Ֆլորիդայի նահագապետի պաշտոնի համար, ընդունել է իր հակառակորդի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոն Դեսանտիսի հաղթանակը, ինչի մասին գրել է իր թվիթերյան էջում:
-
  Իրադարձային   04:31 • 18.11.18 Կալիֆոռնիայի քաղաքները գլխավորում են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող բնակավայրերի ցանկը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի քաղաքները դարձել են աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքները: Ինչպես հաղորդում է CNN- ը, օդի աղտոտվածության պատճառ են դարձել նահանգում մոլեգնող անտառային հրդեհները:
-
  Իրադարձային   03:57 • 18.11.18 Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. shamshyan.com Նոյեմբերի 17-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 54-ամյա Գագիկ Բաղդասարյանը ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 61-ամյա Մերուժան Մանուկյանին:
-
  Իրադարձային   02:58 • 18.11.18 Շրի Լանկայից դեպի Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռում մայրը դստեր հետ ծեծի է ենթարկել ուղևորներից մեկին Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգումներ են անցկացնում այն բանից հետո, ինչ ուրալաբնակ մի տղամարդ հայտնել է, որ Կոլոմբոյից Եկատերինբուրգ թռչող ինքնաթիռում երկու ուղևոր ծեծի են ենթարկել իրեն
-
  Իրադարձային   02:29 • 18.11.18 ՃՏՊ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին. տուժածներ չկան «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա արգեալափակված քաղաքացի:
-
  Իրադարձային   01:25 • 18.11.18 Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 227-ի Ֆրանսիայում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 227-ի: ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է 117 մարդ, որոնցից 75-ը գտնվում են կալանքի տակ:
-
  Իրադարձային   00:26 • 18.11.18 Երևանի Էրեբունի թանգարանի մոտակայքում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տուժածներ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: