Բելառուսն իր պահվածքով ցանկանում է ասել, որ կարող են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին փոխել այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով. իրավիճակը պետք է շտկի ՌԴ-ն. բանակցային գործի մասնագետ
Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում ուժային ասիմետրիայի խնդիր կա, բոլոր երկրներն իրար հավասար պետք է լինեն և միմյանց հավասար կերպով վերաբերվեն:
Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց սակայն, որ այստեղ որոշ երկրների առաջնորդներ կարծում են, որ իրենք ավելի մեծ քաշ ունեն և ավելի մեծ ազդեցություն որոշումների կայացման գործընթացում:
Բանակցային գործի մասնագետը նման դիտարկումներ արեց՝ խոսելով Հայաստանի և Բելառուսի հեռակա բանավեճի մասին:
«Հայաստանը, չնայած փոքր երկիր է, սակայն ցանկանում է, որ իրեն ընդունեն որպես հավասարի, շարժվեն կազմակերպության փաստաթղթերում ընդունված սկզբունքների համաձայն»,- ասաց նա՝ բացատրելով Նիկոլ Փաշինյանի արձագանքի պատճառները Բելառուսի և Ղազախստանի նախագահներին:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, ասել էր․ «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև:
Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:
Սրան հաջորդել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը: Մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»:
«Հավանաբար դա ընդունելի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ միանգամայն պարզ է, որ Բելառուսի նախագահը խախտել էր դիվանագիտական «չգրված օրենքները». անընդունելի է, երբ կառույցի մեկ անդամ քննարկում է մեկ այլ անդամի հակառակորդի հետ կառույցին վերաբերող ներքին խնդիրները: «Հիշեցնեմ, որ երբ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելեց Ռուսաստան և քննարկում էր միջուկային զենքի պայմանագրերի հետ կապված հարցեր, առաջարկեց, որ հարցը քննարկվի նաև Չինաստանի հետ, հստակ պատասխան ստացավ, որ առանց Չինաստանի իրենք չեն քննարկի Չինաստանին վերաբերող հարց: Դա ճիշտ պատասխան էր, և լավ կլիներ, որ նույն կերպ վարվեին բոլոր երկրների հետ՝ մեծ, թե փոքր»,- ասաց նա՝ նշելով, որ այստեղ շատ բան իհարկե նաև Ռուսաստանից է կախված:
Արթուր Մարտիրոսյանի պատկերացմամբ՝ Բելառուսն իր պահվածքով նախագահ Լուկաշենկոյի լեզվով ցանկանում է ասել, որ իրենք կարող են ՀԱՊԿ-ում Հայաստանին փոխել մեկ այլ երկրով, օրինակ՝ Ադրբեջանով: «Բայց դա «բլեֆ» է: Եթե իրոք այդպես է, ապա Հայաստանն էլ պետք է մտածի, թե ինչու է իրեն պետք այդ կառույցին անդամ լինել: Գուցե պետք է առանձին երկրների հետ ռազմատեխնիկական հարաբերություններ զարգացել, եթե շահերը համընկնում են, երկկողմանի պայմանագրեր կնքել: Առանձնապես պետք էլ չէ, որ կառույցում մնա: Սակայն ՀԱՊԿ-ի առկայությունն ավելի շատ Ռուսաստանին է պետք»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի արձագանքին՝ բանակցային գործի մասնագետը նշեց, որ, իհարկե, կարելի է կոշտ հակադարձել, բայց կոշտ խոսքին պետք հաջորդի նաև կոշտ գործելաոճը, որ ապացուցի որդեգրված մոտեցումը: Ըստ նրա՝ այս իրավիճակներում միշտ կա վտանգ գլորվելու դեպի ոչ ցանկալի զգացական լարման:
«Հայաստանը, իհարկե, կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը, ցույց տալ, որ չի համաձայնում, որ Բելառուսի ներկայացուցիչն ընտրվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար՝ դրանով փակուղի ստեղծելով,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այդ դեպքում ճիշտ կլինի, որ Հայաստանը հաշվարկի, թե ինչն է իրեն ստիպում նման քայլի գնալ, ինչ է դրա արդյունքում ինքը ստանալու,- չպետք է բացառել սցենարը, որի դեպքում ՀԱՊԿ-ը ևս մեկ տարի կգոյատևի առանց գլխավոր քարտուղարի, եթե Հայաստանն արգելափակի, սակայն մեկ տարի հետո պաշտոնը ավտոմատ կերպով կանցնի Բելառուսին»:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ամեն դեպքում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է տարբերակել Նազարբաևի արած հայտարարությունից և կազմակերպության էթիկայի կողմից անընդունելի համարվող Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանին Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հանգամանքից։ «Կառույցի անդամ երկրները պետք է վերջ դնեն հավաքական կազմակերպության համար նման ապակառուցողական հաղորդակցական պրակտիկային»,- ասաց նա:
Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարների միջև հակասությունների պատճառն էլ, ըստ մասնագետի, կարող է լինել նաև այն, որ կան տարբերություններ. օրինակ՝ Բելառուսի, Ղազախստանի, նաև Ռուսաստանի առաջնորդները արդեն 20 և ավելի տարի է՝ ավտորիտար կամ կիսաավտորիտար ռեժիմով ղեկավարում են իրենց երկրները, և նրանց համար դժվար է նույն լեզվով խոսել Փաշինյանի հետ:
Նրա խոսքով՝ եթե փոխադարձ հարգանքի սկզբունքները չպահպանվեն, իրավիճակը լարվելու է. Հայաստանը չպետք է լինի մի կառույցի անդամ, որտեղ իրեն չեն հարգում, որտեղ ինչպես սովետական բանակում՝ «դեմբելներն» են որոշումներ կայացնում:
Արթուր Մարտիրոսյանը նաև նկատեց, որ ակնհայտ է՝ ՀԱՊԿ-ին անդամակցող երկրները միմյանց շահերին հարվածողներ են, նորից շեշտեց՝ կառույցն առավել շատ Ռուսաստանին է պետք:
«Իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ը պետք է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար: Կազմակերպությունը ստեղծվել է նաև Հայաստանի անվտանգության պաշտպանության խնդիրները լուծելու համար, բայց դժվար է պատկերացնել, որ եթե վաղը ինչ-որ գործողություններ սկսվեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ, ՀԱՊԿ անդամ մնացած երկրերը մեզ ինչ-որ հարցում կաջակցեն: Նորից կասեն, որ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության մեծ ծավալներ ունեն, եղբայրական երկրներ են և այլն: Մենք պետք է իսկապես հասկանանք, թե ինչ կարող ենք ստանալ ՀԱՊԿ-ին անդամակցող երկրներից: Հայաստանին իրականում պետք է, որ Ռուսաստանի հետ համագործակի, բայց նրան առանձնապես պետք չէ Ղազախստանի և Տաջիկստանի զորամիավորումների հետ միասին զորավարժությունների մասնակցելը: Ես չեմ տեսնում այդ ձևաչափում կարևոր խնդիրների լուծում: Մեզ համար այստեղ Ռուսաստանն է կարևոր, դրա համար ենք անդամակցում, բայց դա չի նշանակում, որ մեզ հետ պետք է վարվեն Լուկաշենկոյի պես: Իրավիճակը պետք է շտկի Ռուսաստանը: Շատ բան այս իրավիճակում, վստահ եմ, կախված է Ռուսաստանից», - ասաց նա:
Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի նշանակմանը, ապա, ըստ Արթուր Մարտիրոսյանի, Հայաստանը կարող է ավելին ստանալ ավելի պրագմատիկ մոտեցման դեպքում: «Այդ դեպքում պետք է հարց տալ, թե ինչ է մեզ տալու գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպես երկիր մենք ինչ ենք ստանալու դրանից՝ բացի նրանից, որ արդարության և հեղինակության պահպանման խնդիրն ենք լուծելու»,- ասաց նա: Ըստ մասնագետի՝ հստակ պետք է լինի, թե Հայաստանը, մերժելով այլ երկրի ներկայացուցչի ընտրությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչ է ի վերջո ստանալու:
«Չեմ կարող ասել, որ գնալով իրավիճակը կսրվի: Մենք կարող ենք մեր շահերի համար կարևոր բան ստանալով բավարարվել: Երևի իմաստ չունի էլ պայքարել գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, պետք է պարզապես ազգային շահն առաջ տանել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք ստանալ դրա դիմաց: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնը ժամկետից շուտ ստանա Բելառուսը, պետք է նաև հասկանանք, թե ինչ կստանա դրա դիմաց Հայաստանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս գործընթացում լավ կլինի, որ նաև արտաքին գործերի նախարարությունը հանդես գա հանրության առջև բացատրություններով, թե ինչու է, օրինակ, մեզ պետք պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման իրավունքը, ինչ է մեզ դա տալու:
Հիմա, ըստ նրա, Հայաստանը պարզապես պետք է կողմնորոշվի, թե իր համար հատկապես ինչն է կարևոր՝ լարվածության ստեղծու՞մ՝ հանուն հեղինակության պահպանման, թե՞ առավել կարևոր է այն, ինչ կստանա դրա դիմաց ազգային շահերն առաջ տանելու համար:
«Հայաստանը պետք է Բելառուսին և Ռուսաստանին ասի՝ եթե ձեզ համար կարևոր է, որ Բելառուսի ներկայացուցիչը դառնա գլխավոր քարտուղար, ապա մենք էլ պետք է իմանանք, թե դրա դիմաց կոնկրետ ինչ ենք ստանալու և դրա դիմաց ներկայացնենք կոնկրետ տարբերակների խումբ Հայաստանի պաշտպանական շահերի վերաբերյալ: Դա չպետք է հնչի որպես առևտրի հրավեր, այլ պետք է լինի փոխշահավետ համագործակցություն՝ ուղղված պահպանելուն հավաքական և գործընկերային ոգին ՀԱՊԿ-ում»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրավունք 16:31 • 29/04 Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։
-
Քաղաքականություն 10:31 • 29/04 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ԱՄՆն շարունակում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին աջակցելու ջանքերը այս մա
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրավունք 16:31 • 29/04 Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։
-
Քաղաքականություն 10:31 • 29/04 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն ԱՄՆն շարունակում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին աջակցելու ջանքերը այս մա
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
12:51 • 29.04.24 Թաիլանդը նախատեսում է կառուցել աշխարհի ամենաբարձր շենքը
-
09:11 • 29.04.24 Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Սպորտ
-
19:53 • 29.04.24 Անչելոտին՝ Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ
-
10:17 • 29.04.24 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
-
10:03 • 29.04.24 ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»
Մշակույթ
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Ժամանց
-
21:55 • 25.04.24 Ինչպես դիտել հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը Armflix-ում