«Նիկոլ վարչապետ» կարգախոսը հնչել է մասնավոր քննարկման ժամանակ որպես միտք, մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

20:31 • 19.11.18



Գնում ենք ծայրահեղությունների հետևից ու գնահատականներ ենք տալիս մի բանի, որի որոշումը չկար. երբ մասնավոր քննարկման  ժամանակ միտք է հնչում, տանում դարձնում են, թե «Նիկոլ վարչապետ»–ն է եղել մեր կարգախոսը։ Մեր կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբի պետ, արձակուրդի մեջ գտնվող տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ կարգախոսի հարցում որոշումը հստակ է:

«Դա մի կարգախոս է, որը բխում ՔՊ-ի ծրագրային դրույթներից և, իհարկե, կընկալվի հանրության կողմից. այն շատ լավ, կարևոր նաև ամբիցիոզ է: Շատ կարևոր է՝ մենք շեշտադրումը կատարենք հանրային երջանկության, հանրային հոգատարության վրա, դա հիմքն է  հանդիսանալու հզոր պետության: Ծրագրին հիմա չանդրադառնանք, նոյեմբերի 25–ին տեղի կունենա մեր դրամահավաք երեկոն, որի ժամանակ կհնչի նաև մեր ծրագիրը»,- շեշտեց նա:



Անդրադառնալով ցուցակների վերաբերյալ քննադատություններին, մասնավորապես նրան, որ չնայած Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների  կողմից խոսվել է «ծանոթ-բարեկամ-խնամի» սկզբունքը բացառելու մասին, այդուամենայնիվ, դաշինքի ցուցակում այդպիսիք կան, օրինակ՝ Սուրեն Պապիկյանի ընկերներից կան, Նիկոլ Փաշինյանի աներորդին և եղբորորդին ևս կան, չնայած ոչ անցող հորիզոնականներում, բայց ռեյտինգային համակարգի միջոցով անցնելու մեծ շանսերով, Սուրեն Պապիկյանն ասաց.

«Այո, մեր կուսակցությունում կան նաև մարդիկ, ովքեր մեր ընկերներն են ու առաջին օրվանից ներգրավվել են մեր քաղաքական պրոցեսների մեջ, այսինքն՝ երբ ՔՊ-ն ընդդիմություն էր, երբ քաղաքացիական տարբեր ակցիաներ էր կազմակերպում, այդ նույն ընկերները, ովքեր կուսակցական էին, մեզ հետ մասնակցում էին։ Մեր կուսակցության մեծ մասը իմ լավ ընկերներն են, դա չափանիշ չէ: Եթե պրոցեսում ներգրավեի մտերիմ բարեկամիս, ով քաղաքական պրոցեսների հետ կապ չունի, դա խնդիր կլիներ»:

Ինչ վերաբերում է Սիփան Փաշինյանին, նա ՀՀ ամենաակտիվ քաղաքական ակտիվիստներից մեկն է, նույն Սիփանը, երբ 5, 6, 7 տարի առաջ, երբ Բաղրամյան 26 –ի առաջ, տարբեր տեղերում ակցիաներ էին անում, և նրան բերման էին ենթարկում, տարբեր տեղերում տանում պահում էին, էդ ժամանակ ոչ ոք չէր ասում՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին անարդարության դեմ է  պայքարում: Մենք գործ ունենք քաղաքացիների հետ, ովքեր իրավունք ունեն օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում ենք բոլորս՝ ես, Դուք, բոլորը»,- ասաց Սուրեն Պապիկյանը: Ինչ վերաբերում է Հրաչ Հակոբյանին, ապա նա հիշեցրեց, որ վերջինս ռեյտինգային համակարգով նախորդ ընտրություններին մոտ 4000 ձայն է հավաքել, հիմա պատգամավոր է, Պապիկյանի կարծիքով՝այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի:

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքերին, թե իրենց՝ «Իմ քայլի» նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով կեպկան», երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, մեկ է, 80 տոկոս ձայն են հավաքելու, իսկ եթե Աշոտյանի հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու, ապա Սուրեն Պապիկյանն ասաց.

«Պարզապես կարող եմ ասել, որ ՀՀԿ-ի և Արմեն Աշոտյանի նախընտրած ռեյտինգային համակարգը իր համար լայն հնարավորություն է ստեղծում, որ Կենտրոն վարչական շրջանում՝ թիվ 4 ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ վարչական շրջաններում ինքն իր խոսքն ապացուցի: Ես վստահ եմ, որ  հակառակը կապացուցվի, և, այո մեր անհատները, մեր ընկերները՝ հանձինս Ալեն Սիմոնյանի, Դավիթ Սանասարյանի, Հակոբ Սիմիդյանը ցույց կտան, որ իրենք անհատապես կարող են ոչ միայն պարոն Աշոտյանի, այլև տարբեր գործընկերների հետ պայքարել և հաղթել»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ում է տեսնում որպես ընդդիմություն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ ժողովուրդը պիտի որոշի, ցանկալի ընդդիմություն գտնելը և փայփայելն իրենց ոճը չէ:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի՝ 2 –րդ ուժ լինելու հավակնություններին, ապա, ըստ ՔՊ վարչության փոխնախագահի, կրկին ժողովուրդը կորոշի, թե ով անելիք ունի և ով պետք է գնա պատմության արխիվ:

Անի Գևորգյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:12 • 18/12

Ռոհանին Էրդողանի հրավերով պաշտոնական այց կկատարի Անկարա

19:05 • 18/12

Բյուջեով քաղաքի աշխատանքների  ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները բյուջեի մասին

18:59 • 18/12

Իմ աջակցությունն եմ հայտնում Մոուրինյուին. Պոչետինո

18:53 • 18/12

Մարզպետների հետ խորհրդակցությանը Ս. Պապիկյանը կոչ է արել ակտիվացնել աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրման աշխատանքները

18:51 • 18/12

Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը

18:48 • 18/12

Վիրավորումների դեպքերը եղել են տարբեր զորամասերում, տարբեր հանգամանքներում. սխալ է դրանք որպես մեկ պատահարի հետևանք ներկայացնելը. ՊՆ

18:45 • 18/12

«Սպասվող տարվանից նոր և ուրիշ կյանք եմ ուզում Գոռի հետ». Մարիամ Ալեքսանյանն ամփոփում է տարին

18:37 • 18/12

Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18:30 • 18/12

Թուրքիայում քուրդ քաղաքական գործիչը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

18:26 • 18/12

Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրաթյունն այցելել է Վրաստանի ՆԳՆ տարբեր ծառայություններ (տեսանյութ)

18:03 • 18/12

Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու արարողությամբ պայմանավորված փողոցներ են փակ լինելու

18:00 • 18/12

«Միջուկային տիադա»-ի ներուժի ամրապնդում. Պուտինն ասել է՝ որն է լինելու 2019թ. զինված ուժերի գլխավոր նպատակը

17:53 • 18/12

Խեսեն ամռանը կհեռանա «Պարի Սեն Ժերմենից»

17:41 • 18/12

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

17:35 • 18/12

Նախկին ոստիկանապետը հորդորել է չխոչընդոտել «Քինգ Դելյուքսի» գործունեությանը, եթե վերջինս ընտրություններում աջակցի ՀՀԿ-ին. հարուցվել է քրգործ. ՔԿ

17:32 • 18/12

Կանադայում խաբեբաները սափրել են սովորական կատուներին և 700 դոլարով վաճառել որպես թանկարժեք տեսակ (լուսանկարներ)

17:27 • 18/12

Հայտարարում եմ նոր «ցենտրիստական», պետականակենտրոն քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին. Արթուր Ղազինյան

17:15 • 18/12

ՊԵԿ-ը շոու բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները

17:08 • 18/12

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

17:02 • 18/12

Լոռու մարզում գազի արտահոսքից քաղաքացիներ են թունավորվել

17:01 • 18/12

Գերմանացին ստեղծել է հեռախոսի յուրահատուկ «անվտանգության բարձիկ» (տեսանյութ)

16:57 • 18/12

Sport. «Ռեալի» նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին կարող է գլխավորել «Ռոման»

16:47 • 18/12

Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊԸ-ները խուսափել են հարկերից՝ պետությանը պատճառելով ավելի քան 425 մլն դրամի վնաս. ՊԵԿ

16:33 • 18/12

Պորոշենկոն խոստովանել է, որ մինչև 1997թ. ուկրաիներեն չի խոսել

16:23 • 18/12

«Գլխավոր» Սանտա Կլաուսը հայտարարել է, որ պատրաստվում է Պուտինին ու Թրամփին նվերներ տալ

16:21 • 18/12

«Եթե հումորի զգացում չունեցավ, մենք շուտ կբաժանվենք». հումորային նախագծերից հայտնի Պոնչը՝ կադրից դուրս

16:16 • 18/12

Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություններ ունի, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության մեջ. Զարուհի Փոստանջյան

16:12 • 18/12

Բոլիվիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին երկրում կայանալիք ընտրություններին միջամտելու փորձի համար

16:09 • 18/12

Լաբորատորիաները ՀՀ-ինն են և քաղաքացիական բնույթ են կրում, այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա․ ԱԳՆ-ի խոսնակը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բանակցվող փաստաթղթի մասին

16:07 • 18/12

Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի ԺՊ

16:04 • 18/12

Վերջին տարիներին թենիսը շատ է փոխվել. Ռոջեր Ֆեդերեր

15:59 • 18/12

Գլուշակով. Մոսկվայի «Սպարտակը» խաղերին միշտ պատրաստվում է շոգեբաղնիքում` աղջիկների հետ

15:54 • 18/12

Թայվանցի վարսահարդարը հաճախորդների կտրած մազերն արվեստի գործերի է վերածում (լուսանկարներ, տեսանյութ)

15:52 • 18/12

Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում․ ԿԲ պաշտոնյաներ (տեսանյութ)

15:46 • 18/12

Հարուցվել է քրգործ՝ ՊՆ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

15:41 • 18/12

ՔՊ խոսնակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հավանական թեկնածուների մասին լուրերը

15:38 • 18/12

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

15:36 • 18/12

Անտոնի Մարսիալը չի ցանկանում երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը

15:26 • 18/12

Արցախում կադրային փոփոխությունները կարող են շարունակվել, բայց դրանք չեն վերաբերի Վիտալի Բալասանյանին և Արշավիր Ղարամյանին. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

15:22 • 18/12

Բաշար Ասադի հետ հանդիպմանը ՀՀ-ում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցելու Սիրիայի վերակառուցման աշխատանքներին

15:21 • 18/12

ՀՀ-ի քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով. «Սասնա ծռերը»՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում հակառուսական բանաձևին դեմ քվեարկելու մասին

15:18 • 18/12

ՀՀ-ից ֆինանսական արտահոսք չկա, իսկ տրանսվերտների ազդեցությունը տնտեսության վրա նվազել է․ ԿԲ խորհրդի անդամ

15:12 • 18/12

Երեսպաշտություն է, երբ ինքդ պաշտոնից հեռացնում ես հրամանատարին, քանի որ նրա խոսնակը հանդգնել է ոչ ասել քո թիմի անդամի հիմարությանը. Ռ. Հակոբյանը՝ Ն. Փաշինյանին

15:02 • 18/12

Աշխարհի 10 ամենագեղեցիկ տղամարդիկ. համացանցի օգտատերերն ընտրել են 2018թ. ամենացանկալի տղամարդկանց (լուսանկարներ)

14:48 • 18/12

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին

14:37 • 18/12

ՌԴ Պետդուման քաղաքացիության տրամադրման կարգի պարզեցման մասին օրենք է ընդունել

14:29 • 18/12

Չինաստանում տղամարդը չբռնվելու համար կուլ է տվել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ գողացված վզնոցը (լուսանկարներ)

14:24 • 18/12

Քաղաքացին թակարդը տեղադրել էր գայլ որսալու նպատակով. պարզաբանում թակարդն ընկած արջի դեպքով ԲԸՏՄ-ի նշանակած 30.000 դրամի չափով տուգանքի վերաբերյալ

14:23 • 18/12

Աղբյուր. ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստը կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները Մոուրինյուի հեռացվելուց հետո

14:17 • 18/12

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին

14:13 • 18/12

«Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակմանը Ա. Զեյնալյանը խոսել է գրանցված արդյունքների մասին

14:11 • 18/12

Ինչու Մոսկվան չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. պարզաբանում է ՌԴ դեսպանը

14:03 • 18/12

Պաշտոնական. Ժոզե Մոուրինյուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

14:02 • 18/12

Tert.am-ը շնորհավորում է Armenpress-ին հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ

14:00 • 18/12

«Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը արդարացվել և ազատ է արձակվել դատարանի դահլիճից. «Փաստինֆո»

13:56 • 18/12

Եկեք չփակենք գաղտնալսման թեման. Աղասի Ենոքյան

13:51 • 18/12

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է` խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերգեյ Կոպիրկին

13:46 • 18/12

Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը

13:40 • 18/12

Չի կարելի քաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջը սպանելու դեպքը. ՌԴ դեսպան

13:34 • 18/12

Շումախերն այլևս գամված չէ անկողնուն. նոր մանրամասներ գերմանացի ավտոարշավորդի առողջական վիճակից

13:32 • 18/12

Որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող. ՌԴ դեսպանը՝ օտարերկրյա զինծառայողների բացակայության վերաբերյալ բանակցվող փաստաթղթի մասին

13:24 • 18/12

ՀՀ-ի և Վրաստանի իրավապահ կառույցների ներկայացուցիչների համատեղ նիստում քննարկվել է փոխգործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

13:18 • 18/12

Բրեդ Փիթը նշում է ծննդյան 55-ամյակը (լուսանկարներ)

13:13 • 18/12

Մանվել Գրիգորյանին պատանդի կարգավիճակում դանդաղ մահվան են հասցնում. պաշտպան

13:07 • 18/12

ԱՄՆ-ում դատարանը եղջերուների որսագողին պարտավորեցրել է ամսական 1 անգամ «Բեմբի» մուլտֆիլմը դիտել

13:05 • 18/12

Գնաճը կանխատեսվածից ցածր է, մրցակցության ավելացման միտում կա նաև այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան․ ԿԲ խորհրդի անդամ (տեսանյութ)

12:49 • 18/12

Ճապոնիան պատրաստվում է նավերի մի մասը ավիակիր դարձնել

12:45 • 18/12

16-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում ռեկորդային գոլ է խփել. պարզվել է` նա 28 տարեկան է

12:45 • 18/12

Քաջարան-Կապան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած

12:44 • 18/12

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը հոսպիտալացվել է

12:39 • 18/12

Նեթանյահուի որդուն արգելվել է Facebook-ից օգտվել հակամուսուլմանական գրառումների պատճառով

12:34 • 18/12

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

12:26 • 18/12

Բացահայտվել է Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. 3 անձ ձերբակալվել է. ՔԿ

12:22 • 18/12

Գներ և ֆինանսական կայունություն. ԿԲ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

12:18 • 18/12

Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն

12:17 • 18/12

Մադուրոն սպառնացել է Վենեսուելայի թշնամիների «սիրտը հանել»

12:15 • 18/12

Վճռական ենք կրկնապատկել ՀՀ անտառապատ տարածքները. Է. Գրիգորյանը Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին

12:09 • 18/12

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր կմենամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար

12:05 • 18/12

Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ օտարալեզու ֆիլմերի կարճ ցանկը. «Սպիտակ»-ը պայքարից դուրս է մնացել

11:57 • 18/12

Ֆրանսիան կշարունակի աջակցել ՀՀ-ին բարեփոխումների իրականացման գործում. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

11:53 • 18/12

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

11:50 • 18/12

Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը քննարկել են երկու երկրի խոշոր քաղաքների միջև համատեղ մշակութային, բիզնես ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

11:48 • 18/12

Նրա կողմից յուրացրածը կարելի է մեկ վայրկյանում բացահայտել․ արարատցիները քաղաքապետի հրաժարականի պահանջով դիմում են Փաշինյանին

11:48 • 18/12

Ամերիկյան հոկեյի ակումբի երկրպագուները ռեկորդ են սահմանել` սառույցին նետած խաղալիքների քանակով (տեսանյութ)

11:41 • 18/12

1,1 մլրդ դոլար. 2018թ. ընթացքում Պորոշենկոյի եկամուտը մոտ 12 անգամ ավելացել է

11:21 • 18/12

«Դա 3-րդ պետությունների ակտիվությունը զսպելու համար է». ռուս քաղաքագետը մեկնաբանել է Լավրովի՝ ՀՀ–ում օտարերկրյա զինվորականների բացակայության երաշխավորման մասին հայտարարությունը

11:20 • 18/12

ԱԺ ընտրությունների օրը ստացված 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով . ՔԿ

11:08 • 18/12

Հաշվի առնելով դեկտեմբերի Կառավարությունում հնչած թյուրըմբռնումները՝ հայտարարում ենք, որ Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ

11:05 • 18/12

Գվարդիոլան «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոյի տրանսֆերն առաջնային է համարել «Մանչեսթեր Սիթիի» համար

10:54 • 18/12

Մայր Աթոռի մի քանի եկեցեկաններ ուսումնառության են մեկնել Գերմանիա

10:50 • 18/12

Մենդեշ. Երբ Ռոնալդուն ցանկացավ տեղափոխվել «Յուվենտուս», մտածեցի, որ դա անհնար է

10:47 • 18/12

Համացանցում հայտնվել է Թրամփի՝ 2020թ. նախագահական քարոզարշավի առաջին հոլովակը (տեսանյութ)

10:46 • 18/12

«Իրավունք». Բակո Սահակյանը պատրաստվում է հեռանալ Արցախի նախագահի պաշտոնից

10:41 • 18/12

Հունգարիայում ցուցարարները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը

10:37 • 18/12

«Իրատես». Այս կառավարությունն էլ ցանկություն չունի հրաժարվելու նախորդների վատ սովորություն­ներից և իրեն շրջապատում է խորհրդական-օգնականներով

10:35 • 18/12

ՊՆ զորամասից հրազենային վնասվածքով հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր է

10:31 • 18/12

Մեսսին «Բարսելոնայի» նոր ռեկորդ է սահմանել

10:27 • 18/12

«Իրատես». Երևանի քաղաքապետարանում հեղափոխություն է, կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել. քաղաքապետին հաճախ ուղղորդում, օգնում է Կամո Արեյանը

10:18 • 18/12

InecoPay-ը արժանացել է «Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում» մրցանակին

10:16 • 18/12

«Չինաստանի զարգացումն այլ երկրների համար վտանգ չի ներկայացնում». Սի Ձինփին