ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան. տեսանյութ
Երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ շատ են մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ներկայիս իշխանությունների վարած կադրային քաղաքականությանը, ընտրություններից հետո քաղծառայողների կրճատմանը, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, ԼԳԲՏ-ը ֆորումին և այլն: «Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս ընտրություններն առաջ բերելու շտապողականությունը: Չեմ կարծում, որ իշխող թիմի վարկանիշը կարող էր այնքան ընկնել, որ նրանք շատ ձայներ չհավաքեին: Հետևաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է նպատակը եղել ընտրություններն ափալ-թափալ առաջ բերելու, կարո՞ղ է ունենալն է հլու-հնազանդ խորհրդարան, որը ցանկացած բերած որոշում, այդ թվում նաև Արցախյան հարցում, կվավերացնի և առաջ կանցնի»,- նշեց նա:
Ըստ Վ. Սարգսյանի՝ արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները՝ լռություն: «Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Մենք քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը պահելու համար, քանի որ ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել այն ստանալու համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ հայտարարություններին, նա նշեց. «Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելուն»:
- Ինչո՞ւ Հանրապետականը որոշեց մասնակցել ընտրություններին, եթե գրեթե բոլորի համար ընտրությունների ելքը կանխորոշված է: ՀՀԿ-ականները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ իր իրերը դնի թեկնածության,միևնույն է՝ հաղթելու են ընտրություններում: Նման պայմաններում ինչո՞ւ մասնակցել ընտրություններին։
- Իրականում քաղաքական գործընթացը ենթադրում է մրցապայքար՝ հակասություն ունեցող ուժերի միջև գաղափարների և քաղաքականության հարցերի շուրջ: Եվ կուսակցությունները ձևավորվում են, ժամանակի մեջ կայանում են որպես գաղափարական հենքի վրա կառուցված միավորներ, որոնք իշխանությունը դիտում են միջոց՝ իրենց տեսլականը կյանքի կոչելու: ՀՀԿ-ն Հայաստանի անկախության հասակակիցն է և իրականում ձևավորվել է մինչև անկախությունը ձևավորված առանցքի շուրջ, որը ազգային գաղափարների շուրջ հավաքված քաղաքական ինքնություն է, որն ունի ասելիք երկրի ապագայի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով իշխանություն, Հանրապետականը կուտակել է գիտելիք, փորձ և ձևավորել է քաղաքական ուժեղ թիմ, որն ի վիճակի է այդ հարցերի պատասխանների շուրջ մտնել բանավեճի մեջ: Քաղաքականությունը բանավեճ է, կարծիքների բախում է և առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են. հատկապես հաշվի առնելով, որ կա լայնորեն ընդունված ֆավորիտ: Շատ կարևոր է, որ այդ ֆավորիտը մրցապայքարի մեջ մտնի և հակակշռվի այնպիսի ուժի կողմից, որն ունի հակասություն իր հետ մի շարք առանցքային հարցերում: Եվ Հանրապետականը լինելով երկար տարիներ իշխանություն, չէր կարող հենց այնպես, ուղղակի իշխանությունը փոխանցելուց հետո համարեր, որ կատարել է իր գործառույթը, այլևս ասելիք և անելիք չունի: Դա էր պատճառը, որ կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել ընտրություններին: Ընդ որում, մենք հրապարակել ենք բավականին մանրամասն բանաձև, որտեղ մանրամասն նկարագրում ենք այդ որոշմանը վերաբերող իրականությունները և խնդիրները:
- Երկար տարիներ Հանրապետականն իշխանություն էր, այդ տարիները բավարար չէի՞ն կուսակցության գաղափարները կյանքի կոչելու համար:
- Իհարկե, այդ տարիները եղել են շատ ինտենսիվ աշխատանքի տարիներ և առանցքային մի շարք արդյունքներ կան, որոնք գրանցվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանությունից մինչև Արցախյան հիմնահարց, մեր ներքին կյանքի կազմակերպման խնդիրներից, մինչև անդամակցություն ամենակարևոր միջազգային կազմակերպություններին, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրացումից մինչև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, միաժամանակ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարի և հանձնաժողովի նախագահի պաշտոններ ունենալուց, մինչև ֆրանկոֆոնիայի նախագահության ստանձնում: Սրանք բոլորը ՀՀԿ-ի իշխանության տարիների դրական արդյունքներն են:
Շատ նորմալ է, որ տարիների ընթացքում դրականն ու արվածը համարվում է բնական և չեմ կարծում, որ որևէ իշխանություն պետք է ակնկալի, որ իրեն պետք է հավերժ շնորհակալ լինեն այս կամ այն ձեռքբերման համար: Շատ բնական է նաև, որ այդ տարիների ընթացքում կուտակվում է կատարված սխալների, բացթողումների, չհասցրած աշխատանքի շուրջ դժգոհություն և այդ դժգոհությունը բնական կերպով բերում է իշխանության փոխանցման: Դա ոչ մեր երկրում եղած հայտնագործություն է, ոչ էլ առաջին անգամ աշխարհում տեղի ունեցող երևույթ, ինչպես երբեմն վարչապետ Փաշինյանը սիրում է ասել, որ սա աննախադեպ երևույթ էր և այլն: Իրականում, սա շատ ստանդարտ երևույթ է: Կայունության համար շատ կարևոր է, որ հիմնական դերակատարները երկրում՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ, անցնեն իրենց կայացման ուղին և յուրաքանչյուր իշխանություն փոխանցելուց հետո զրոյացնել դաշտը, նշանակում է կորցնել առաջընթացի մեծ հնարավորություններ: Հատկապես, երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Չի կարող լինել ուժեղ երկիր, առանց ուժեղ ընդդիմության:
- Պարո'ն Սարգսյան, կան պաշտոններ, որոնք քննադատության թիրախ են, անկախ անձերից։ Դուք զբաղեցրել եք Պաշտպանության նախարարի պաշտոնը և մի քանի աղմկահարույց նախաձեռնություններ եք կյանքի կոչել,որոնք հիմա ևս շարունակում են գործել։Այդ նախագծերի համար բազմիցս քննադատվել եք, ինչպես «Ազգ բանակը», «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, այսպես կոչված, 1000 դրամներ օրենքը։ Ինչպե՞ս ու ինչո՞ւ կայացվեց որոշում, որպեսզի ՀՀԿ ցուցակը գլխավորեք դուք, և ինչպես կազմվեց տասնյակը, որը ևս քննադատվում է:
- Առաջին մասով ասեմ, որ ես իսկապես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ ժամանակին ինձ վստահեցին, իմ կարծիքով, ՀՀ ամենապատասխանատու պաշտոններից մեկը: Երկար տարիների հանրային ծառայության իմ անցած ամբողջ ուղին չեմ փոխարինի պաշտպանության նախարարի կարգավիճակում իմ ծառայության գեթ մեկ օրվա հետ: Այն, որ այդ ծրագրերն այսօր շարունակվում են, վկայում են այն մասին, որ դրանք պահանջված էին, դրանք պետք էին: Թվարկված ծրագրերից յուրաքանչյուրը համակարգային խնդիր էր լուծում: Թվում է՝ ինչպես կարելի է 6 ամսում հարց լուծել, բայց 6 ամսում մենք պաշտպանության նախարարությունում մեկնարկ տվեցինք տարիներով կուտակված լուրջ խնդիրների լուծման, այդ թվում ապագա սպայակազմի ձևավորման նոր մոդելի՝ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որն իրոք բանակ էր բերում ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց, ովքեր պատրաստություն են անցել որպես սպա: Բացի բուն ռազմական գործից, նրանք խրամատ են բերում նաև աշխարհագրություն, պատմություն, բանասիրություն, արևելագիտություն և նույն զինվորին այդ ծառայության ընթացքում ընտրության հնարավորություն տալու գործիք է: Երեկ ես մի գրառում կարդացի, որ օգտատերը հանդիպել է «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնող տղղաներին և ինչքան ոգևորված են իրենք եղել, պատմել են, որ ծրագիրը լիարժեք աշխատում է, իրենք այսօր ստանում են վարձատրությունը, իրենց արձակուրդն են ստանում:
1000 դրամների ծրագիրը ՀՀ-ում ստեղծված երբևէ ստեղծված ամենաթափանցիկ հիմնադրամն է և հասնում է նպատակակետին: «Ազգ-բանակը», իմ պատկերացմամբ, հայեցակարգ չէ, դա կենսակերպ է: Երբ դու ունես սահմանափակ տարածք, սահմանափակ մարդկային ռեսուրս և ունես բավականին լուրջ մարտահրավերներ, դու այլ ճանապարհ չունես: Ինչ վերաբերում է մեր ցուցակին, ճանապարհ անցած կուսակցությունում, որտեղ թիմը շատ կուռ կերպով պահպանվեց, նույնիսկ այս քաղաքական վայրիվերումների ընթացքում, դժվար չէր գտնել գործչի, որը կարող է լինել արժանապատիվ առաջին համար: Կարծում եմ՝ մեր ցուցակի առաջին 10 համարներից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջին համարը: Առաջին համարը դա հավասարներից մեկն է, որը տանում է թիմը բավականին բարդ փուլում: Ես շնորհակալ եմ, որ այս բարդ փուլում ինձ է վստահվել գլխավորել ցուցակը, ես մեր ցուցակի առաջին համարն եմ եղել մեր ամենալավ ժամանակներում, և կարծում եմ, շատ օրինաչափ է, որ դա չպետք է փոխվեր այս պարագայում: Իսկ տասնյակն ընտրվել է հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, ֆրակցիայի ապագա կառուցվածքում յուրաքանչյուրի ստանձնելիք դերակատարությունը:
Այսինքն` ֆրակցիան պետք է ի վիճակի լինի լուծելու այն խնդիրները, որոնք դրված են լինելու ֆրակցիայի վրա, հետևաբար շատ կարևոր էր, որ բազմազան լինի թիմը:
- Դուք և և շատ այլ Հանրապետականներ քննադատում եք ներկայիս իշխանություններին արտաքին քաղաքականության ոլորտում վարած քաղաքականության համար: Բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակվելու է նախորդ իշխանությունների քաղաքական գիծը։ Այս դեպքում, երբ Փաշինյանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը, այստեղ ձեր անելիքը որպես ընդդիմություն ո՞րն է լինելու:
- Կարծում եմ՝ առաջին հարցը, որ պետք է տալ այդ պարագայում՝ ինչու այդքան արդյունավետ արտաքին քաղաքական վեկտորը, որը պետք է չփոխվեր, սուր քննադատության էր ենթարկվում, երբ պարոն Փաշինյանը ընդդիմություն էր, և ինչպես է ստացվում, որ այն առանցքային խնդիրները, որոնք բարձրացվում էին այն ժամանակ, պարզվեց, որ ՀՀ շահերից բխող քաղաքականության արդյունք են և պետք է պահպանվեր եղած տեսքով: Բայց մենք երբևէ չենք քննադատել քաղաքական գիծը, եղել են անդրադարձեր վարած քաղաքականության հմտության և արդյունավետության տեսանկյունից: Առհասարակ, արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները սիրում են լռություն: Իհարկե, արդյունք ձևավորելով շատ կարևոր է ճիշտ մատուցել այդ արդյունքը հանրությանը և դրա վրա կառուցել երկրի առաջընթացի հաջորդ քայլերը: Բայց թաքուն և գաղտնի բանակցությունները դրանք տարբեր բաներ են, որևէ մեկը 21-րդ դարում չի խոսում թաքուն բանակցությունների մասին: Բանակցությունների գաղտնիությունը, գործընթացների փակ ձևաչափը շատ կարևոր են շատ հարցերի համար: Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Եվ մենք եթե քննադատել ենք, քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել:
Խոսքը չի վերաբերում միայն Արցախի հարցին, բայց նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջազգային տնտեսական կապերը և դրանց պոտենցիալ ներազդեցությունը մեր բնակչության առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ պահանջվում են ավելի նուրբ և զգույշ մոտեցում:
- Որպես պաշտպանության նախկին նախարար ի՞նչ եք կարծում, Հայաստանը ՀԱՊԿ-ում կշարունակի՞ ղեկավարել և ի՞նչ մեսիջ է Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումն ու դրա հրապարակայնացումը։
- Ամեն ինչ պետք է արվի այդ պաշտոնը պահելու համար: Այդ պաշտոնը ստանալու համար ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել: Այդ պաշտոնում Ղարաբաղի խնդրին և մանրամասներին քաջածանոթ մարտական գեներալի նշանակելու համար ևս մեծ ջանքեր են գործադրվել: Ուզում եմ հավատալ, որ մեր այսօրվա իշխանությունը գիտի՝ ինչ է անում, ինչպես է պահելու այդ պաշտոնը դեկտեմբերի 6-ին: Եթե դա տեղի չունենա, կհամարեմ, որ իրոք մեծ բացթողում է և դրա համար պետք է հասկանալ, թե ով է պատասխանատու կայացված որոշումների, ձեռնարկած քայլերի, անհեռատես մոտեցումների համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, կարծում եմ՝ դաշնակիցները պետք է կարողանան զատել իրարից հարաբերությունները գործընկերների և դաշնակիցների հետ և պետք է կարողանան առաջնայնություններ սահմանել: Այլ բան է, թե որքանով այդ հարցերը պետք է ևս լուծել հանրային դաշտում՝ հնչեցնելով մեղադրանքներ, սուր հայտարարություններ: Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելու և նոր խուսանավման հնարավորություններ տալու դաշնակցին, ում ուղղված են այդ խոսքերը:
- Վերադառնալով ընտրություններին, ինչո՞ւ պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հասարակության ո՞ր մասից եք սպասում ձայների:
- Կարծում եմ, որ կա մարդկանց բավականին մեծ խումբ, ովքեր այսօր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը: Կարծում եմ՝ շատ են մարդիկ, ովքեր խորապես մտահոգ են այն նոր զարգացումներով, որ վերջին ամիսներին ի հայտ եկան՝ սկսած կադրային քաղաքականությունից, երբ պաշտոններին սկսեցին նշանակվել բացարձակ անհասկանալի սկզբունքով մարդիկ, երբ քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն մեծ փորձ, և այսօր անհասկանալի կարգավիճակում նստած սպասում են, թե են 18 նախարարությունները կրճատվելու և դառնան 9-ը, ով է իրենցից հայտնվելու փողոցում, ով է իրենցից լինելու այն 150 հազար բյուջետային աշխատողների թվում, ում աշխատատեղերը կրճատվելու են ընտրություններից հետո: Դրա մեջ մտնում են բժիշկներ, մանկավարժներ, պետական և համայնքային ծառայողներ:
Կարծում եմ՝ սա շատ սուր և լուրջ հարց է հանրության համար: Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր խորապես վիրավորված են այն անտարբվեր վերաբերմունքից, որը դրսևորվում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը մեր ազգային ինքնության առանցքն է եղել դարեր շարունակ: Շատ-շատերին ակնառու թվաց, որ մեր արձագանքի և մեր ճնշման շնորհիվ հայտարարվեց ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումի չեղարկման մասին: Այս պահին չեղարկված է, բայց ես վստահ չեմ կարող լինել, հնարավոր է ժամկետներն են տեղափոխված: Կարծում եմ՝ մեր հասարակությունն անհանգստացած է նման երևույթներից:
Շատ հարցեր կան և դրանցից ամենակարևորը մեր պաշտպանության հարցն է և մեր դիրքորոշումն է Արցախի հարցում: Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս ընտրություններն առաջ բերելու շտապողականությունը: Շատերը ասում են, որ դա արվում է, որովհետև իշխող թիմի վարկանիշը կտրուկ նվազում է, բայց ես այդպես չեմ համարում, որ նրանք վտանգ ունեն կորցնելու այնքան, որ արժեր առաջ բերել: Հետևաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է նպատակը եղել ընտրություններն ափալ-թափալ առաջ բերելու, որն է դրա իրական մոտիվացիան, կարող է ունենալն է հլու-հնազանդ խորհրդարան, որը ցանկացած բերած որոշում, այդ թվում նաև Արցախյան հարցում, կվավերացնի և առաջ կանցնի:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան

Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան

Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին

LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը

Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան

«Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին

5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին

Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան

Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան

Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ

Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան

Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան

«Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան

18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան

Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան

«Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան

ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան

Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին

Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան

Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան

ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան

Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան

Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան

Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան

Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան

Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
-
20:50 • 05.06.23 Ստրուկը տիրոջ մոտ, կամ ստորադասը՝ վերադասի․ Փաշինյանի այցը Թուրքիա ստիպողական էր․ Տիրան Լոքմագյոզյան
-
15:01 • 05.06.23 Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ․ Արարատ Միրզոյան
-
14:40 • 05.06.23 ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա․ Արարատ Միրզոյան
-
14:19 • 05.06.23 Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին․ Մանուկյանը՝ Միրզոյանին
-
13:23 • 03.06.23 LEASING EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում. աննախադեպ ցուցահանդես` հունիսի 2-4-ը
-
20:50 • 02.06.23 Եթե Քիշնևում ստորագրվեր Փաշինյանի ասածը, կնշանակեր ՀՀ ավարտ, դեռ ժամանակ ունենք․ Աբրահամ Գասպարյան
-
19:13 • 02.06.23 «Բիզնես երազանքը դարձրե՛ք իրական»․ Կոնվերս Բանկը մասնակցում է Leasing Expo 2023-ին
-
14:55 • 02.06.23 5-ից 2-ը մանիկյուռ էր քսում, 1-ը` շարիկ գլորում.Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին
-
14:51 • 02.06.23 Հարցրի՝ քանի՞ ֆեյք ունեք, ասացին՝ 0. Արայիկ Հարությունյանը՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ի մասին
-
20:50 • 31.05.23 Իշխանության մեջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ու՞մ միանանք. Հովհաննիսյան
-
12:07 • 31.05.23 Ազնիվ լինել ու չվախենալ փոփոխություններից․ Քեվին Գասկելը՝ առաջնորդության, բիզնեսի վերափոխման մասին
-
11:24 • 31.05.23 Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյան
-
21:26 • 30.05.23 Խաղաղությունը հարաբերություններով է կարգավորվում, ոչ թե թղթերով. Երվանդ Թարվերդյան
-
17:55 • 30.05.23 Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ
-
16:40 • 30.05.23 Ընկերությունները, որոնք չեն դիմում ՏՏ արդյունաբերությանը, պակաս հաջողակ են լինելու. Արթուր Վարդանյան
-
16:01 • 30.05.23 Կոճակի մեկ հպումով կարելի է ներդրում անել ստարտափում, այսպիսին է լինելու ՀՀ-ի ապագան․ Փիթեր Բիլզերյան
-
13:24 • 30.05.23 «Էս ի՞նչ բան էր, լռեք և լսեք». «Չեմ լռելու». լեզվակռիվ Անդրանիկ Քոչարյանի եւ Գեղամ Մանուկյանի միջև
-
13:19 • 30.05.23 Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Պապիկյան
-
12:27 • 30.05.23 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. Սուրեն Պապիկյան
-
11:57 • 30.05.23 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին
-
22:06 • 29.05.23 Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
-
21:04 • 29.05.23 Ամերիաբանկի նախաձեռնած Միլանի մանկապատանեկան ճամբարը իրականություն է
-
20:50 • 29.05.23 Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Հայրապետյան
-
18:42 • 29.05.23 «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը
-
17:28 • 29.05.23 Ես էի, Սանդիկովը, Ասատրյանը, մեծ արագությամբ մտանք Երևան, պարեկը քաշեց, դիմացը փակեց. Անդրանիկ Քոչարյան
-
16:53 • 29.05.23 ՌԴ «տանիքի» ներքո հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում. Անդրանիկ Քոչարյան
-
13:43 • 29.05.23 Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի․ համաձայնեցված նախագիծ չկա․ Նիկոլ Փաշինյան
-
13:27 • 29.05.23 Մարդն ունի բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց պետությունից սոցիալական նպաստ է ստանում․ Նիկոլ Փաշինյան
-
20:15 • 27.05.23 Միհրան Պողոսյանը ընդհատակից տեսաուղերձ է տարածել 1 տոննա կոկաինի, ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի մասին
-
12:27 • 27.05.23 Թվայնացումը բազմաթիվ խնդիրներ է լուծելու սոցիալական պաշտպանության ոլորտում․ Դավիթ Խաչատրյան
-
12:26 • 27.05.23 Telcell համակարգով հասարակական տրանսպորտում հնարավոր կլինի ուղետոմս ձեռք բերել․Արտյոմ Ղազարյան
-
20:50 • 26.05.23 ՌԴ-ն ու Իրանը դեմ են «Զանգեզուրի միջանցքին», Պուտինը փակեց այդ թեման, միջանցք չի լինի․ Հայկ Նահապետյան
-
18:11 • 26.05.23 Թվային փոխակերպումը փոխելու է բիզնեսի ավանդական մոդելը, պետք է թվային ստրատեգիա. Էդգար Կարապետյան
-
15:57 • 26.05.23 Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
-
15:36 • 26.05.23 Փորձում ենք Արցախին վերադարձնել բանակցային սեղան․ Արթուր Հովհաննիսյան
-
12:23 • 26.05.23 Թվային մտածելակերպը «Ucom»-ի ռազմավարության անբաժանելի մասն է լինելու․ Ռալֆ Յիրիկյան
-
12:22 • 26.05.23 Թվային փոխակերպման մասին խոսելը անհրաժեշտություն է․ YTF 2K23-ը կարևոր հարթակ է այդ առումով․Ուսնունց
-
20:53 • 25.05.23 Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան
-
16:02 • 25.05.23 Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի. Հովիկ Աղազարյան
-
15:22 • 25.05.23 Մեղրին բոնուսո՞վ եք տալիս, թե՞ «ատկատ» եք տալիս․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:30 • 05/06 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Քաղաքականություն 15:17 • 05/06 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։
-
Ժամանց 13:44 • 05/06 Շակիրան, սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին, հետևել է «Ֆորմուլա 1»-ում Լյուիս Հեմիլթոնի ելույթին. նրանց լուսանկարել են միասին (լուսանկարներ) Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mailը։46ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է
-
Իրադարձային 13:01 • 05/06 Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
Իրադարձային 11:55 • 05/06 Զատուլինին կարող են զրկել պաշտոնից՝ պատերազմի մասին հակասական հայտարարությունների պատճառով. «Վեդոմոստի» «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս ...
-
Իրադարձային 11:14 • 05/06 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
-
Քաղաքականություն 10:25 • 05/06 Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ 1975-ի քարտեզի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված...
-
Իրադարձային 11:30 • 05/06 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։
-
Քաղաքականություն 15:17 • 05/06 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։
-
Ժամանց 13:44 • 05/06 Շակիրան, սիրավեպի մասին խոսակցությունների ֆոնին, հետևել է «Ֆորմուլա 1»-ում Լյուիս Հեմիլթոնի ելույթին. նրանց լուսանկարել են միասին (լուսանկարներ) Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mailը։46ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է
-
Իրադարձային 13:01 • 05/06 Հավատացեք՝ Ադրբեջանն այդքան մեծ շահ չունի, Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին Թուրքիային է անհրաժեշտ. Հենրիկ Քոչինյան Ապաշրջափակման դեպքում սահմանային ամբողջ ծառայությունը միայն իրականացվելու է ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
-
Իրադարձային 11:55 • 05/06 Զատուլինին կարող են զրկել պաշտոնից՝ պատերազմի մասին հակասական հայտարարությունների պատճառով. «Վեդոմոստի» «Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս ...
-
Իրադարձային 11:14 • 05/06 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումը կանխելու մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում է սկսել Հարավդոնեցկյան ուղղությամբ, սակայն ՌԴ զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել:
-
Քաղաքականություն 10:25 • 05/06 Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ 1975-ի քարտեզի մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված...
-
Իրադարձային 12:39 • 30/05 Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Կանանց վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք հանդիսանան լիիրավ և հավասարազոր պահեստազորի անդամ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝
-
Ժամանց 11:33 • 02/06 Elie Saab հարսանեկան զգեստ, 7-հարկանի տորթ, թագավորական տների ներկայացուցիչներ. Հորդանանում կայացել է թագաժառանգի հարսանիքը (լուսանկարներ) Հորդանանում կայացել է միապետի ավագ որդու՝ թագաժառանգ Հուսեինի և նրա սիրելիի՝ Ռավջայի ճոխ հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի տարբեր թագավորական տների, արիստորկրատիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ա
-
Քաղաքականություն 16:04 • 02/06 Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտութ
-
Ժամանց 00:03 • 31/05 Հնդկաստանում պաշտոնյան դատարկել է մի ամբողջ ջրամբար՝ ջուրն ընկած հեռախոսը գտնելու համար Հնդակաստանում պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ կարգադրել է ջրամբարն ամբողջովին դատարկել միայն այն պատճառով, որ կարողանա գտնել պատահմամբ ջուրն ընկած սմարթֆոնը:
Սպորտ
-
22:10 • 05.06.23 Պուլիշիչը պատրաստ է տեղափոխվել այլ թիմ ցածր աշխատավարձով
-
17:33 • 05.06.23 Լեոն ցանկանում է վերադառնալ Բարսելոնա․ Խորխե Մեսսի
Մամուլի տեսություն
-
09:44 • 03.06.23 Սամվել Բաբայանը փակուղում է հայտնվել. «Փաստ»
Իրադարձային
-
23:37 • 05.06.23 Պոլսի Հայոց պատրիարք Մաշալյանը կժամանի Հայաստան
-
22:44 • 05.06.23 ԱՆ ղեկավար Մինասյանը կհանդիպի ԵԽ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ
-
22:33 • 05.06.23 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Մշակույթ
-
14:26 • 28.05.23 Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Գիտություն/տեխնիկա
-
17:23 • 02.06.23 LG-ն ներկայացրել է StanbyME Go շարժական հեռուստացույցը (տեսանյութ)
-
15:07 • 02.06.23 Մեդվեդևն Apple-ին մեղադրել է ստելու համար