ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   14:39 • 20.11.18 Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Aysor.am-ի խմբագրություն՝ պահանջելով «տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը» Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը, ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Ауsor.am-ը գրել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար…
-
  14:33 • 20.11.18 Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը հեշտ չէ, ի՞նչ անենք, ևս երկու «Ռամիլ Սաֆարո՞վի» վերադարձնենք Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-
    14:29 • 20.11.18 «Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը». վարչապետ Բախտաձե Ըստ վարչապետի՝ աղքատության հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների կուտակած չափից մեծ պարտքերն են, որոնք իրենց հերթին արդյունք են նախորդ իշխանությունների որդեգրած վարկային սխալ քաղաքականության:
-
    Իրադարձային   14:24 • 20.11.18 Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը (տեսանյութ, լուսանկարներ) ՀՀ քաղաքացի Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում է երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար...
-
  14:21 • 20.11.18 Սամվել Մայրապետյանի գործում մենք կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ․ Նիկոլ Փաշինյան Ես չեմ ցանկանում որևէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց այն տեղեկատվությունը, որն առկա է, այդ տեղեկատվության մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու...
-
Տնտեսություն   14:12 • 20.11.18 Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը Նշենք, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator և Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու:
-
  14:06 • 20.11.18 Գազի կորուստներից 4,3 %-ը՝ շուրջ 90 մլն խմ գազը, Վրաստանից Հայաստան փոխադրվող 15 կմ հատվածում է. Միքայել Մելքումյան Գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչպես էլեկտրաէներգիայի դեպքում, ևս կան. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի...
-
  14:02 • 20.11.18 Ոմանք ընկալել են, որ ես ու Ադրբեջանի նախագահը «չաթ» ենք անում, ոչ, տեղեկատվությունը փոխանցվում է ըստ անհրաժեշտության. Նիկոլ Փաշինյան Արցախի Հանրապետության շփման գծում հարաբերական հանգստությունը Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունք է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
  13:55 • 20.11.18 ՊԵԿ-ն ասել է՝ նման հայեցակարգ չկա, մենք ասել ենք, որ որոշման համար հասարակության մանդատն է պետք․ Ն․ Փաշինյանը՝ ֆիզիկական անձանց համատարած հարկելու գաղափարի մասին Նման համակարգ Հայաստանում չկա ու չի էլ կարող լինել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊԵԿ գաղափարին, ըստ որի, ստացվում է, որ արտագնա աշխատող քաղաքացին 2 անգամ է հարկվում։
-
  Իրադարձային   13:52 • 20.11.18 Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ հրամանագիրը Ժամանակավոր արգելքի որոշումը կայացրել է դատավոր Ջոն Թիգարը: Հայտնի է, որ որոշումն արդեն ուժի մեջ է մտել, տարածվում է ամբողջ երկրի տարածքով ու գործելու է առնվազն մինչև դեկտեմբերի 19-ը:
-
Իրադարձային   13:50 • 20.11.18 Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
  13:38 • 20.11.18 ՀՀ-ն և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են. նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի դեսպանը Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը և Լատվիան միևնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են, շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ, ինչը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների ընդլայման և խորացման համար:
-
  13:30 • 20.11.18 Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
-
  13:24 • 20.11.18 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով...
-
  13:20 • 20.11.18 Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը մենաշնորհի վերացումն է, որը տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտն է. Նիկոլ Փաշինյան Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը մենաշնորհի վերացումն է, որը տնտեսության զարգացման առաջնային խոչընդոտն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
  13:17 • 20.11.18 Փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը 3-3,5 դրամով հնարավոր է իջեցնել, որը 39,9 դրամ միջին սակագնի պայմաններում 8%-ն է կազմում. Միքայել Մելքումյան Մենք ունենք ռեզերվներ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցնելու մասով, և եթե հայթայթվեն այդ գումարները, 3-ից 3,5 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, որը 8%-ի սահմաններում ...
-
  Իրադարձային   13:09 • 20.11.18 Պորտուգալիայում ճանապարհի փլուզման հետևանքով երկու ավտոմեքենա և մեկ հողափոր մեքենա փոսն են ընկել, կան զոհեր Բորբա և Վիլա Վիսոզա քաղաքների միջև ճանապարհի փլուզված մասի երկարությունը մոտ 100 մետր է: Փլուզման հետևանքով 80 մետր բարձրությունից քարհանքի փոսն են ընկել երկու ավտոմեքենա և մեկ հողափոր մեքենա: