ԼՐԱՀՈՍ
-
  Գիտություն/տեխնիկա   06:19 • 20.11.18 Օգտատերերը հայտնել են Facebook Messenger-ի աշխատանքում խափանումների մասին Facebook-ի օգտատերերը կրկին հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:
-
  04:58 • 20.11.18 Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը ներկա է գտնվելու Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է թագավորության էներգետիկայի, արդյունաբերության ու հանքային ռեսուրսների նախարար Խալեդ ալ-Ֆալեհը:
-
  04:30 • 20.11.18 Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. Ստեփան Դանիելյան Ընտրությունների արագ, բլից կրգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Նման տեսակետ ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
-
  Իրադարձային   03:57 • 20.11.18 Չիկագոյի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի արևելյան հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում նաև հանցագործը:
-
  02:55 • 20.11.18 Ֆրանսիան շուտով Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման վերաբերյալ որոշում կկայացնի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան «շատ շուտով» որոշում կկայացնի, թե պետք է արդյոք սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար պատժամիջոցներ սահմանել Սաուդյան Արաբիայի նկատմամբ:
-
  Իրադարձային   01:58 • 20.11.18 Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 500-ը Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 500-ը, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին:
-
  01:25 • 20.11.18 Ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել. shamshyan.com Մեղրի-Երևան ավտոճանապարհի 102.5-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադդալի Միրզալուն իր վարած Scania մակնիշի ավտմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել:
-
  00:56 • 20.11.18 Պուտինը խոստացել է անպատասխան չթողնել ԱՄՆ-ի՝ ՄՓՀՀՈՊ-ից դուրս գալու որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ԱՄՆ-ի՝ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հավանականությունը՝ խոստանալով, որ Վաշինգտոնի այս քայլը Մոսկվայի կողմից անպատասխան չի մնա:
-
  Իրադարձային   00:28 • 20.11.18 Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել ԻՊ-ի վերջին հարավային հենակետում ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական բանակն ավարտին է հասցրել ռազմական գործողությունները Աս-Սաֆա հրաբխային հովտի շրջանում, որտեղ գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների տիրապետության տակ մնացած վերջին հենակետը: