ԼՐԱՀՈՍ
-
  15:11 • 21.11.18 Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՀՀ նախագահը շատ ճիշտ նկատեց, որ մենք, ըստ էության, գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարևոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ:
-
  15:05 • 21.11.18 Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով. Նիկոլ Փաշինյան Մենք հոգնել ենք կորցնելուց, հայրենիք, երկիր կորցնելուց, իրար կորցնելուց, իրար սերը և հարգանքը կորցնելուց, մենք այլևս ձեռք ենք բերելու նոր նվաճումներ, և դրա համար հարկավոր է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը գիտակցեք ձեր ուժը, հզորությունը:
-
  Սպորտ     15:01 • 21.11.18 34.000 դոլար՝ 15 րոպեում. Ռոնալդուն լոնդոնյան բարում ահռելի գումար է ծախսել գինու վրա Առաջինը եղել է 18.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Richebourg Grand Cru: Աղբյուրը մանրամասնում է, որ սա աշխարհում ամենաթանկ գինին է, որն արտադրվում է Ֆրանսիայում ու այնքան հազվագյուտ է, որ...
-
  14:58 • 21.11.18 ՀՀ-ն բյուջետային աջակցության վարկի տեսքով ներգրավելու է 50 մլն դոլար վարկ. Ա. Հայրապետյան Ըստ համաձայնագրի որոշման՝ վարկային միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը․ պակասուրդը 156 միլիարդ 915 միլիոն 705 հազար դրամ է: Վարկի տոկոսադրույքը 3,3 % է:
-
    14:49 • 21.11.18 Չնայած թուրքական իշխանությունների պահանջներին՝ գյուլենական համայնքն անխոչընդոտ շարունակում է իր գործունեությունն ԱՄՆ տարածքում. Ասլանդողան «ASV-ն շարունակում է ԱՄՆ-ում իր առաքելությունը «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման արժեքները տարածելու ուղղությամբ՝ առանց որևէ սահմանափակումների ու սպառնալիքների», - հավաստիացրել է Ասլանդողանը:
-
  14:43 • 21.11.18 ԱՄՆ դեսպանության և ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները քննարկել են ԱԺ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր ԱՄՆ կառավարության ընթացիկ և երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական և քաղաքական գործընթացներին խոսում է ՀՀ կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին
-
  14:30 • 21.11.18 Բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ ծաղրել Տերունական աղոթքը. Արմեն Փամբուխչյանը ներողություն է խնդրում գրառման համար Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։
-
Իրադարձային   14:27 • 21.11.18 Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
  14:25 • 21.11.18 Արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելու համար նախագահն օգտագործում է իր փորձն ու կապերը՝ վարչապետի հետ քննարկելով. պարզաբանում նախագահականից Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն ...
-
    Տնտեսություն   14:25 • 21.11.18 «Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ». թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին Թուրքական մամուլի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացրած երրորդ սերնդի թղթադրամներից 5000 դրամանոցի վրա ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատկերը...
-
  Գիտություն/տեխնիկա     14:13 • 21.11.18 Porsche-ն Wi-Fi-ով համալրված լյուքս դասի լվացքի մեքենա է ստեղծել (լուսանկարներ) Այն համալրված է Wi-Fi անլար կապով, ինչը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հեռավորության վրա կառավարել մեքենան, ինչպես նաև համապատասխան հաղորդագրություն ստանալ լվացքի ավարտի մասին:
-
  14:09 • 21.11.18 Հյուսիսային Սենտինել կղզում բնակվող վայրի ցեղի ներկայացուցիչներն ամերիկացու են սպանել. India Today ԱՄՆ քաղաքացի Ջոն Ալեն Չոյին կղզի հասցրած յոթ ձկնորսները տեսել են, թե ինչպես են վայրի ցեղի ներկայացուցիչները նետ ու աղեղով հարձակվել տղամարդու վրա, ապա նրան կիսով չափ թաղել լողափի ավազի մեջ:
-
Տնտեսություն   14:02 • 21.11.18 Որոնք են ՓՄՁ–ների զարգացման խոչընդոտները. «Ամերիաբանկն» առաջարկում է ֆինանսների հասանելիության բարձրացման նոր պրոդուկտ «Կամար» բիզնես-կենտրոնում նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ՓՄՁ–ների զարգացման խոչընդոտների և դրանց հաղթահարման թեմայով պանելային քննարկում, որին հրավիրված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ բանկային, բիզնեսի ներկայացուցիչներ, փորձագետներ:
-
  13:42 • 21.11.18 Իրականացման փուլում են մոտ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, դրանցով մեր երկրի կերպարը 180 աստիճանի շրջադարձ է կատարելու. Նիկոլ Փաշինյան «Սա ինչ-որ տեղ դատավճիռ էր, բայց ինչ-որ տեղ մարդկության առաջընթացի բանաձևն էր, որովհետև եթե մինչև հիմա եդեմական այգում լինեինք, տերևներով ծածկված կլինեինք…»:
-
    13:35 • 21.11.18 Անգլիայում թութակը, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը նմանակելով, հրշեջների է «կանչել» (տեսանյութ) 63-ամյա տանտեր Սթիվ Դոքերին, լսելով հրդեհի տագնապի ազդանշանը, սարսափած վազել է հեռախոսի մոտ և հրշեջ ծառայություն զանգահարել, ապա հայտնաբերել է, որ ազդանշանի «հեղինակը» Ջազ անունով 17-ամյա թութակն է:
-
    Տնտեսություն   13:26 • 21.11.18 Սաուդցի գործարարները որոշել են բոյկոտել թուրքական ապրանքներն ու կոչ են անում չմեկնել Թուրքիա Ջամալ Խաշոգջիի սպանության առնչությամբ սաուդյան կողմին բարդ դրության մեջ դրած Թուրքիան բարկացրել է սաուդցի գործարարներին, որոնք սկսել են կոչ անել չգնել թուրքական ապրանք ու չմեկնել Թուրքիա՝ հանգստի:
-
  13:23 • 21.11.18 «Ընտրական ասողների» ինստիտուտը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ. Նիկոլ Փաշինյան Մեր գյուղատնտեսության կառուցվածքը այնպիսին է, որ մի կարկուտը կամ, ենթադրենք, միջատները առանց մեզ նախապես տեղյակ պահելու, երբ ՀՀ տարածք են մտնում, կարող է մեր տնտեսության ցուցանիշների վրա ազդել:
-
  13:08 • 21.11.18 Դաշնակիցները պարտավոր են իրենց պահել դաշնակիցների նման՝ անկախ, նրանից, թե երկրի քաղաքական իշխանությունն ում ձեռքին է գտնվում. Սամվել Ֆարմանյան «Խնդիրը հետևյալն է՝ պետք է լինել անկեղծ ու պարզ, ՀՀ-ն, եթե անդամակցում է միջազգային կազմակերպություններին՝ այդ թվում ԵԱՀԿ, ՀԱՊԿ, դա ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական համագործակցություն է, որը ռազմավարական նշանակության ...
-
  13:06 • 21.11.18 Իրավապահ մարմինները 170 հայտարարություն են տարածել հստակ յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններով. Նազարյանը՝ Բաբուխանյանին «Ուստի, հայտարարություններն անհիմն են: Ես այս փաթեթը կհանձնեմ պարոն Բաբուխանյանին, որ նա անտեղի հայտարարություններ չհնչեցնի կառավարության հասցեին»,-ասաց նա: