Սալվադորցի ներգաղթյալների քարավանը հասել է Մեքսիկա
Սալվադորցի ներգաղթյալների հերթական քարավանը նոյեմբերի 21-ին հասել է Մեքսիկա և անցել Սուչիատե գետը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Excelsior պորտալին:
Քարավանում կա շուրջ 250 մարդ, որոնք մտադիր են անցնել Մեքսիկայով և հասնել ԱՄՆ: Այժմ նրանք շարժվում են դեպի Տապաչուլա քաղաքը, որտեղ նրանց կդիմավորեն Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտի և դաշնային ոստիկանության աշխատակիցները:
Այժմ Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ է շարժվում հոնդուրասցի ներգաղթյալների մի քանի քարավան: Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունելու անօրինական ներգաղթյալներին, և խստացրել են անվտանգությունն ամերիկա-մեքսիկական սահմանին:
Մեքսիկայի ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ին սահմանակից Տիխուանա և Մեխիկալի քաղաքներում արդեն հավաքվել 5.6 հազար ներգաղթյալ, որոնք եկել են Հոնդուրասից, Գվատեմալայից ու Սալվադորից: Ներգաղթյալների մի մասը վերադարձել է հայրենիք կամ որոշել է մնալ Մեքսիկայում:










