Պակիստանում Չինաստանի հյուպատոսարանի վրա հարձակում է տեղի ունեցել. կան զոհեր (տեսանյութեր)

09:48 • 23.11.18

Պակիստանի Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո կրակոցներ են հնչել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ ահաբեկչական հարձակման հավանականությունը բացառված չէ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումն իրագործել է 3-4 հոգուց բաղկացած խումբ, որի անդամները կրակել են պահակների վրա, իսկ դուռը պայթեցրել են ձեռքի նռնակով:

Որոշներն էլ հաղորդում են, որ հարձակվողներին հաջողվել է մինչև շինության տանիք հասնել ու այնտեղից կրակ բացել:

Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ հյուպատոսարանի մերձակայքն ընկղմված է ծխի մեջ: Բացի այդ, լսվում են պայթյունների ու կրակոցների ձայներ:


Ոստիկանությունը հայտնել է հարձակման հետևանքով երկու իրավապահի մահվան մասին:

Մինչդեռ samaa.tv-ի փոխանցմամբ՝ երկու զոհ է գրանցվել նաև հարձակվողների շրջանում:

Հայտնի է, որ հարձակման հետևանքով փակվել են մոտակայքում գտնվող դպրոցներն ու ռեստորանները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: