«Աթաթուրքն այնպիսի մեծություն չէ, ինչպես որ կարծում եք». թուրք պատմաբանը շարժել է շատերի զայրույթը Թուրքիայում

18:39 • 26.11.18

Թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլուն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն «այնպիսի մեծություն չէ, ինչպես որ կարծում եք»:

Ինչպես գրում է թուրքական «Յենիչաղ» պարբերականը, պատմաբանը խոստովանել է, որ ինքը երբեք չի սիրել Աթաթուրքին և դպրոցական տարիներին անգամ նրան ընդդիմախոսելու համար բազմաթիվ անգամ պատժվել է ու անգամ պիտակավորվել է որպես «Աթաթուրքի թշնամի»:

Մըսըրօղլուն նշել է, որ ավագ դպրոցում նույնիսկ մեկ անգամ պատռել է Աթաթուրքի դիմանկարը ու վտարվել դպրոցից: Պատմաբանը նաև հայտնել է, որ Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով արդեն 18 դատական հայց ունի իր դեմ, սակայն հպարտանում է դրանցով:

Ավելի վաղ Մըսըրօղլուն աղմկահարույց հայտարարություն էր արել քեմալական շարժման մասին՝ նշելով, թե «Երանի այն ժամանակ հույները հաղթած լինեին», ինչը սուր հակազդեցության էր արժանացել թուրքական հասարակության կողմից:

«Աթաթուրքն այնպիսի մեծություն չէ, ինչպես որ կարծում եք». թուրք պատմաբանը շարժել է շատերի զայրույթը Թուրքիայում