Նիկոլայ Առաջինի ժամանակներից պահպանված ճենապակյա ծաղկամանը վաճառվել է 1.8 միլիոն ֆունտով
Նիկոլայ Առաջինի ժամանակներից պահպանված ճենապակյա մրգամանը Լոնդոնի «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ֆունտով: Այդ մասին հայտնել է Լոնդոնի աճուրդային տան՝ Christie's-ի պաշտոնական կայքէջը:
Սպասքի վրա պատկերված է ավստրիացի կայսր Ֆրանց Առաջինի դիմանկարը: Նախկինում այն պահվել է Իսպանիայում՝ մասնավոր հավաքածուներից մեկում:
Բացի սպասքից, աճուրդում վաճառվել են նաև Այվազովսկու, Բակստի և այլ ռուս նկարիչների կտավները: Աճուրդին մասնակցել է մոտ 250 մարդ, Christie's-ի եկամուտը կազմել է 7.14 մլն ֆունտ:










