Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իշխանություն Արցախի փոխարեն. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

11:49 • 27.11.18

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին զայրացրել է ոչ միայն Սասուն Միքայելյանի հայտարարությունը Արցախի ազատամարտի մասին, այլ անսպասելիորեն զայրացրել էր քարոզարշավի մեկնարկի ՀՀԿ-ի միջոցառումը, որին ավելի շատ մարդ էր մասնակցել, քան երթին:

«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանն ուղակի արտահայտել է այն, ինչը ներկա իշխանությունների քաղաքականությունն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են մասնակցում ընտրություններին, բացի այն լեգիտիմացնելու խնդրից, Դավիթ Շահնազարյանը նշեց. «Այն պարզ պատճառով, որ այլ ընդդիմություն ուղղակի գոյություն չունի, մնացած բոլորը հեղափոխական են: Ապրիլից համարել եմ, որ այս «հեղափոխություն» կոչվածը մեր երկու պետականությունների համար ուղղակի չարիք է, և վերջապես դա պատասխանատվություն է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ այսօր իշխանությունը տեսնում է, որ մեծամասնություն ստանալու խնդիր ունի: «Փորձում են մոլորեցնել «մարտի մեկին» զոհվածների հարազատներին և օգտագործել քաղաքական առումով»,-ասաց նա: