Ջեքի Չանի դուստրն ամուսնացել է նույնասեռականի հետ

04:22 • 27.11.18

Դերասան Ջեքի Չանի դուստրը՝ Էտտա Ու Չոլին, ամուսնացել է նույնասեռականի հետ: Նրա ընտրյալը կանադացի մոդել Էնդի Օթոմն է: Այդ մասին աղջիկը գրել է Instagram-ում:

19-ամյա Չոլին լուսանկար է տեղադրել, որում իր և Օթոմի ձեռքին իրենց ամուսնության վկայականն է, որտեղ նշված է, որ հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Տորոնտոյում:

«Եթե դուք երբեք չհրաժարվեք ձեր սիրուց և ամբողջ սիրտը դնեք ձեր երազած ընտանիքի մեջ, բաց միտքն ու ջերմ սիրտը կօգնեն հասնել երջանկության», - գրել է դերասանի դուստրը: