Էրդողանն ու Թրամփը հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում

23:57 • 01.12.18

Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հանդիպում են անցկացրել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թուրք և ամերիկացի ղեկավարների հանդիպումը Costa Salguero ցուցահանդեսի կենտրոնում անցկացվել է փակ դռների հետևում: Նրանց հանդիպումը 50 րոպե է տևել:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել սիրիական Մանբիջի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի ճանապարհային քարտեզի իրագործումը, ինչպես նաև Կերչի նեղուցում ուկրաինական նավերի հետ կապված միջադեպը: 

Նշենք, որ Բուենոս Այրեսում Թրամփի հետ բանակցելուց առաջ Էրդողանը զրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: