ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվել է, քանի որ ՌԴ-ն ունի իր նախընտրելի թեկնածուն, և նա Հայաստանից չէ․ Էդուարդ Աբրահամյան
Ակնհայտ է, որ եթե դեկտեմբերի 6-ին պարզվեր, որ Հայաստանի թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չի հաստատվելու, ազդելու էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Ես ավելի հակված եմ կարծելու, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի արդյունքում է որոշվել հարցի քննարկումը հետաձգել մինչև ամսվա վերջ:
Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասում է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան «Ջեյմսթաուն» հիմնադրամի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
-Պարո՛ն Աբրահամյան, սպասվում էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի ժամանակ կորոշվեր կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքում որոշում է կայացվել, որ այն տեղի չի ունենալու: Ձեր կարծիքով՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացում, հրապարակային հայտարարություններից այն կողմ՝ կուլիսներում ի՞նչ է տեղի ունենում:
- Ակնհայտ է, որ եթե դեկտեմբերի 6-ին պարզվեր, որ Հայաստանի թեկնածուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չի հաստատվելու, ազդելու էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Ես ավելի հակված եմ կարծելու, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի արդյունքում է որոշվել հարցի քննարկումը հետաձգել մինչև ամսվա վերջ հայկական կողմի խնդրանքով, որպեսզի այն մեծ ազդեցություն չունենա նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա Հայաստանում, իսկ դրա դիմաց, Հայաստանը վետո չի կիրառի Բելառուսի թեկնածուի հաստատման ժամանակ։
Գոնե ինձ համար թերևս սեպտեմբերից ակնհայտ էր, որ Հայաստանի նոր թեկնածուն չի հաստատվելու: Դրա համար կան և՛ օբյեկտիվ, և՛ շատ սուբյեկտիվ պատճառներ: Պետք չէ մոռանալ նաև Ռուսաստանի դիրքորոշման մասին․ Ռուսաստանը լռում է, և ժամանակավոր պաշտոնակատարը Ռուսաստանի ներկայացուցիչն է: Ես ենթադրում եմ, որ ռուսական կողմը, հաշվի առնելով իր բարդ հարաբերությունները Բելառուսի հետ, ավելի միտված է ունենալ ՀԱՊԿ-ում բելառուսական կոնկրետ ներկայացուցիչ՝ Ստանիսլավ Զաասին, ներկայիս Անվտանգության Խորհրդի քարտուղարին:
Ռուսաստանը նրան ցանկանում է տեսնել այդ պաշտոնին նշանակված, ոչ թե նրա համար, որ նա այս պահի դրությամբ «անփոխարինելի» է դաշինքի մենեջմենթի համար, ոչ թե նրա համար, որ հաջորդը ռոտացիոն կարգով Բելառուսի հերթն է իր ներկայացուցչին ընտրելու: Ռուսաստանն ունի իր առանձին հաշվարկներն ու հաշիվները գլխավոր քարտուղարի պաշտոնի և կոնկրետ իմ նշված անձի շուրջ։ Պետք չէ մոռանալ, որ Ստանիսլավ Զաասը Կրեմլին մոտ գտնվող ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների և փորձագետների կողմից հաճախ ներկայացվել է որպես մի անձնավորություն, որը խոչընդոտում է Բելառուսում ռուսական ծրագրերի իրականացմանը՝ հրթիռային ռազմաբազայի տեղակայմանը, համատեղ ՀՕՊ համակարգի, համատեղ միացյալ զորախմբերի ստեղծմանը, ռուսական ավիացիոն խմբավորման՝ Բելառուսում տեղակայմանը և այլն:
Բացի այդ, Զաասը պրոֆեսիոնալ է և անձամբ Լուկաշենկոյի համար կարևոր անձնավորություն է, որի խոսքն ընդունվում և ընկալվում է վերջինիս կողմից երկրի ռազմավարական լուրջ հարցերի հոլովույթում: Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ Զաասի ջանքերի շնորհիվ է նաև, որ Բելառուս-Չինաստան հարաբերությունները հասել են աննախադեպ ռազմավարական գործընկերության աստիճանի, ինչը ռուսական կողմի համար լրացուցիչ գլխացավանքի տեղիք է տվել։
Հետևաբար, Մոսկվան, նրան ձգելով ՀԱՊԿ, դարձնելով կառույցի գլխավոր քարտուղար, փաստորեն կկարողանա ֆունկցիոնալ գործունեության համատեքստում կտրել Բելառուսից՝ լրջորեն հեռացնելով Բելառուսի ռազմավարական ծրագրավորման միջավայրից, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մենեջերային պաշտոն է, և այն, ըստ էության, արգելում է կոնկրետ երկրի թեկնածուի այդ երկրի շահերին առաջնահերթություն տալու հնարավորությունը։ ՀԱՊԿ քարտուղարը հավասարապես բոլոր անդամ երկրներինն է։
Դժվար թե Լուկաշենկոն ցանկանա զրկվել երկրի համար այս բարդ շրջանում իր համար այս հուսալի պաշտոնյայից։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում Բելառուսի նախագահը շեշտել է, որ իրենք գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ունեն 3 թեկնածու: Այսինքն՝ Բելառուսը միանշանակ ցանկանում է, որ իր ներկայացուցիչը ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը, բայց որ այն անձի միջոցով, որին ցանկանում է Մոսկվան։
-Ձեր նշածը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի սուբյեկտիվ պատճառներն էին, իսկ ո՞րն է օբյեկտիվ պատճառը:
- Այդ մասին Ղազախստանի նախագահն է ճիշտ նկատառում արել: Կարծում եմ՝ Հայաստանի ներկայացուցչին ընտրելը, որը կսկսի ստանձնել, ծանոթանալ իր պարտականությունների հետ, ըստ էության 2019-ից՝ մոտ մեկ տարի է պաշտոնավարելու։ Հետևաբար` այդ հանգամանքից ելնելով՝ դժվար թե արդյունավետություն կապահովվի առանց այն էլ չկայացած և փխրուն կառույցի համար:
-Մինչ հիմա խոսվում էր այն մասին, որ Հայաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը և կարգելափակի Բելառուսի ներկայացուցչի ընտրվելը: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին, որ մինչև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չքննարկվի, որպեսզի իր վարկանիշի վրա այն բացասական ազդեցություն չունենա, հետո արդեն զիջի իր դիրքերը և համաձայնության գա Բելառուսի ներկայացուցչի ընտրության շուրջ:
- Ես դա հավանական եմ համարում, քանի որ ռացիոնալիզմի տեսանկյունից եթե նայենք, ապա կհասկանանք, որ իմաստ չունի, որ Հայաստանն այս հարցի վրա մեծ դիվանագիտական, քաղաքական ռեսուրսներ վատնի: Դա ոչինչ չի տալու Հայաստանին՝ ո՛չ վարկանիշի բարձրացում, ո՛չ քաղաքական առավելություն, ո՛չ էլ կառույցի մեջ ինչ-որ շոշափելի դիվիդենտներ: Ւնչպես ես արդեն շեշտեցի, քարտուղարի պաշտոնը մենեջերական է, և այն կապ չունի երկրի շահերի առաջմղման հնարավորություններ ստեղծելու հետ: Դա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի փաստացի պրոտոտիպն է։
-Դուք ասում եք, որ ՀԱՊԿ գլխավոր պաշտոնն այնքան էլ կարևոր չէ: Բայց մյուս կողմից քիչ չեն քննարկումներն այն մասին, որ Հայաստանը պետք է պնդի, որ իր ներկայացուցիչն ընտրվի, դա մեր սուվերենությունն է ցույց տալու: Այդ պաշտոնի հնարավոր կորուստը հատկապես ցավագին է տանում «Հանրապետական» կուսակցությունը: Այդ մտահոգությունները, ձեր կարծիքով, հիմնավորվա՞ծ են, թե՞ այնուամենայնիվ այստեղ մանիպուլյացիա կա:
- Պետք է հաշվի առնել, որ «Հանրապետական» կուսակցությունն այդ հարցն օգտագործում է նախևառաջ ներքաղաքական պարադիգմայի մեջ որպես քաղաքական օպոնենտի լուրջ դիրքային բացթողում արտաքին քաղաքականության մեջ, այլ կերպ ասած՝ նախընտրական քարոզչության էլեմենտ նաև: Ըստ իս՝ Խաչատուրովի հետ կապված եղել է սխալ հաշվարկ հենց ամենասկզբից, երբ նրան առանց համապատասխան հետկանչի գործընթացի մեղադրանք էին առաջադրել և սահմանափակել նրա տեղաշարժի հնարավորությունը։ Եվ ակնհայտ է, որ այս քայլը դուր չէր կարող գալ պուտինյան ռազմաքաղաքական վերնախավին, որը ՀԱՊԿ-ը դիտարկում է Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոն դիրքը համաշխարհային քաղաքականության մեջ լեգիտիմացնելու կարևոր գործիք։
Ռուսաստանը փորձում է ՀԱՊԿ-ը հավասարեցնել ՆԱՏՕ-ին, փորձում է այնպիսի մի հնարավորություն ստեղծել, որ գոնե ԵԱՀԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ-ը դիտարկվի որպես լեգիտիմ ռազմաքաղաքական դաշինք՝ սուվերեն երկրներից բաղկացած։ Մի կառույց, որի պատասխանատվության և շահերի աշխարհագրական գոտին ճանաչված է նախ և առաջ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿի կողմից:
Այս նպատակների տեսանկյունից, եթե դիտարկենք, ապա Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի, ըստ էության ՀԱՊԿ առաջին դեմքի նկատմամբ գործողությունները ակամայից ակնհայտ է դարձնում ՀԱՊԿ-ի՝ որպես պայմանագրային դաշինքի արհեստական լինելը։ Ռուսներն էլ են հասկանում, որ ՀԱՊԿ-ը չունի աշխարհում այն վարկանիշը, այն էֆեկտիվ մեխանիզմեր ու երկրներին ներսից կապող արժեհամակարգը, որն ունի, օրինակ, ՆԱՏՕ-ն: Հետևաբար, բոլոր այսպիսի ճգնաժամերն ավելի են ընդգծվում այդ կազմակերպության չկայացված լինելն ու ներքին խորը պառակտվածությունը:
-Քննարկվում է նաև, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, առավել շատ կենտրոնանա, օրինակ, Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու վրա:
-Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը Հայաստանին տալիս է որոշակի առավելություններ, բայց զրկում է մի շարք արտաքին քաղաքական հնարավորություններից: Պետք է հասկանալ, թե այդ անդամակցությունն ինչ է մեզ տալիս, պետք է նժարի վրա դնել այն, ինչ մենք ստանում ենք ՀԱՊԿ-ին անդամակցելիս, և այն, ինչ կորցնում ենք:
ՀԱՊԿ-ից դուրս են եկել մի շարք երկրներ, որոնք եկել են այն գիտակցությանը, որ կառույցի մեջ անդամակցելն ավելի շատ զրկում է, քան տալիս: Ադրբեջանն է դուրս եկել 1997-ին՝ չերկարացնելով պայմանագիրը, Ուզբեկստանն է երկու անգամ դուրս եկել, մեկ անգամ՝ նույն 1997-ին, հետո 2012-ին: Որևէ գլոբալ անվտանգային խնդիր այդ հանգամանքն այդ երկրների համար չի առաջացրել: Նույն Ադրբեջանը, նույն Ուզբեկստանը պահպանել են և շատ ավելի են խորացրել իրենց երկկողմանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կառույցից դուրս գալուց հետո: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը շատ ավելի կշահի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից և փորձի իր քաղաքականությանը նոր երանգ տալ, փորձի իրեն դիրքավորել որպես ոչ բլոկային երկիր, բալանսավորել ռազմաքաղաքական հարաբերությունները և ստանալ հնարավորություն այլ երկրների հետ երկկողմանի հարաբերություններում ունենալ ավելի ընդգրկուն, ռազմավարական մակարդակ, կաշկանդված չլինելով այն սահմանափակումներով, որոնք առկա են ՀԱՊԿ-ի մեջ լինելու պարագայում: Ի վերջո, նույն ռազմատեխնիկական առավելությունները կարող են արտացոլվել Հայաստան-Ռուսաստան երկկողմանի դաշինքի շրջանակներում։
Բացի այդ, ներկայիս հակամարտող աշխարհակարգը ուշ թե շուտ հակամարտային սահմանագծեր է գծելու Եվրասիայում և այսպես թե այնպես ներգրավելու է միմյանց դեմ հանդես եկող բլոկերին հակամարտության մեջ: Օրինակ՝ 2016 թվականին Երևանում կնքված ՀԱՊԿ ռազմավարությունն իր մեջ պարունակում է ՆԱՏՕ-ի գործողությունների և քաղաքականության դեմ հստակ ազդանշաններ և դիրքորոշում։ Վերջին ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ փաստորեն եղավ ԱՄՆ-ի դեմ ուղղված կոլեկտիվ քննադատություն Թրամփի հրթիռային համաձայնագրից դուրս գալու մտադրության վերաբերյալ և աջակցություն Ռուսաստանի գործողություններին Սիրիայում։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ավելի լայն հնարավորություններ կստանա այս բարդացող տուրբորլենտ աշխարհակարգի պայմաններում մանևրելու և զերծ մնալու ոչ ցանկալի ներքաշվածությունից, զարգացումներից և հարվածներից:
Հայաստանը, ենթադրում եմ, պետք է կարողանա վարել ռազմավարական կշռադատվածության քաղաքականություն՝ ելնելով իր ազգային շահերից: Շատ անգամ մատնանշվում է, որ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, չենք ստանա արտոնյալ պայմաններով զենք-զինամթերք: Ուզբեկստանը, օրինակ, ՀԱՊԿ անդամ չէ, բայց գնում է Ռուսաստանից զինտեխնիկա ներքին գներով, ինչպես հիմա անում է Հայաստանը:
Դա կարգավորվում է երկկողմանի համապատասխան համաձայնագրերի հիման վրա, և պարտադիր չէ դրա համար լինել ՀԱՊԿ անդամ: Գոյություն ունեն իրավական փաստաթղթեր, որոնք կարելի է փոխարինել մեկը մյուսով, ինչպես արեց Ադրբեջանը․ 1997 թվականին չթարմացրեց ՀԱՊԿ-ի հետ իր համաձայնագիրը (այն ժամանակ դեռ Հավաքական անվտանգության պայմանագիր էր), դադարեց կառույցի անդամ լինելուց և դրա փոխարեն Ռուսաստանի հետ կնքեց պաշտպանական, անվտանգային խորը և համապարփակ ռազմավարական պայմանագիրը, որը գրեթե ամբողջությամբ փոխարինեց ՀԱՊԿ-ին՝ տալով արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հսկայական դաշտ։ Ուստի, Հայաստանը նույնպես իր համակարգված համատեղ պաշտպանության ճարտարապետությունը Ռուսաստանի հետ կարող է նույն արդյունավետությամբ իրականացնել երկկողմանի մակարդակում։ Օրինակի համար՝ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն այն ԱՄՆ-ի հետ ունի այնպիսի դաշնակցային պայմանագրային բազա, որը նույնիսկ ավելի լայն առավելություններ է տալիս Իսրայելին որպես ԱՄՆ ոչ բլոկային դաշնակից, քան թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Հետևաբար` ես մեծ հետևանք անվտանգության ոլորտում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մեջ չեմ տեսնում:
-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից, ինչը հիմնականում համարվել է ՀՀ-ի սուվերենության բարձրացում, ազգային շահերի սպասարկում: Ձեր կարծիքով՝ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ում ինչպե՞ս է ընկալվում:
-Որպեսզի այդ հարցին պատասխանենք, մենք պետք է հասկանանք, թե ՀԱՊԿ-ի միջավայրն ինչպիսին է: Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ անդամ երկրների պետական, ազգային շահերը չեն համընկնում, և նրանց ուղղված սպառնալիքները նույնը չեն, կառույցի միջավայրը մրցակցային է դառնում, այն գործընկերային չէ: Այն ֆորմալ պայմանագրով գործընկերային է, և համարվում է, որ Հայաստանի նկատմամբ բացահայտ հարձակման դեպքում, նույն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը պատերազմի մեջ կգտնվեն այն երկրի հետ, որը հարձակվել է Հայաստանի վրա։
Պրակտիկայում, այս կազմակերպությունով և այսպիսի «դաշնակիցներով» դա անիրատեսական է։ Գործընկերային միջավայրում կան ընդհանուր արժեքներ և դաշնակիցներին մերձեցնող ընդհանուր արժեհամակարգ և աշխարհայացք, ընդհանուր ռազմավարական տեսլական և ընդհանուր անվտանգային շահեր, ընդհանուր ստանդարտիզացված անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատման համակարգ: ՀԱՊԿ-ում այս թվարկած գործոններից ոչ մեկը գոյություն չունի։ Ընդհակառակ՝ ՀԱՊԿ-ը մրցակցության միջավայր է, որտեղ Հայաստանի շահերը ուղղահայաց կերպով հակադրվում են նույն Բելառուսի կամ Ղազախստանի, իսկ առանձին դեպքերում նույնիսկ Ռուսաստանի հետ։
Հայաստանը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում կառույցում հաճախ դիտարկվում էր որպես մի երկիր, որը չունի ոչ միայն ռեգիոնալ անվտանգության տեսլական, այլ նաև, որպես կանոն, հետևող և առաջնորդելու ամբիցիաներ չունեցող երկիր։ Փաստացի երկրորդ կարգի դաշնակից երկիր, այսինքն՝ մի երկիր, որի հակառակորդը համարվում էր կառույցի անդամ մյուս երկրների համար կարևոր ռազմավարական առաջնահերթային գործընկեր: Եվ ստացվել է այնպես, որ Ադրբեջանը, որը ոչ-բլոկային չեզոք երկիր է, ունի ավելի մեծ ազդեցություն ՀԱՊԿ-ում, քան անդամ Հայաստանը։
Փաշինյանի՝ իշխանության գալուն պես՝ Հայաստանի շահերի վերահաստատման փորձը ՀԱՊԿ-ում, իհարկե, ողջունելի է, և հետաքրքիր է, բայց դա դաշնակիցների կողմից դիտարկվում է որպես դեմարշ, որպես գործողություն, որն ուղղված է ընդհանրապես դաշինքի գոյության դեմ: Նույնիսկ եթե այդպես էլ չէ, այդպիսին նրանք կներկայացնեն: Նույնիսկ եթե Հայաստանի՝ շահերի պաշտպանությանն ուղղված դիրքավորումը չի վնասում ՀԱՊԿ-ին՝ որպես կազմակերպություն, որն արդեն իսկ շատ փխրուն է, այնուամենայնիվ պետք է դաշնակիցների կողմից մատնացույց արվի որպես Հայաստանի կողմից փորձ՝ խարխլել դաշինքի հիմքերը:
-Թվում է, թե Հայաստանի հետ ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները լարված են, բայց տեսախցիկների առաջ նրանք ՀՀ ներկայացուցիչների հետ ջերմ գրկախառնվում են: Դուք, այնուամենայնիվ, լարվածություն նկատու՞մ եք:
-Դա դիվանագիտություն է: Պետք է գրկախառնվել, համատեղ մասնակցել ճաշկերույթներին, լուսանկարվել, բայց գիտենք, որ կան շահեր, որոնք իրար հակադրված են: Հակադրված են Հայաստանի, Բելառուսի, ինչո՞ւ չէ նաև Ռուսաստանի շահերը: Վերջինս ուզում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ակտիվորեն ներգրավվեն Արևմուտքի զսպման քաղաքականության մեջ, ինչին, օրինակ, հակադրվում է Բելառուսը:
-Պետք է հիշատակել, որ Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարությունը, խոսելով արդեն Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի մասին, ասում էին, որ դրա ընթացքում առավել կարևոր է լինելու ՀԱՊԿ կանոնադրական խնդիրները լուծելը, կառույցի գլխավոր քարտուղարի՝ հետկանչման պարագայում նորի նշանակման տարբերակները քննարկելը: Բայց այդ հարցն էլ դուրս մղվեց օրակարգից: Կարո՞ղ ենք ասել, որ մինչև հիմա մեզ մատուցվողը հավաստի չէր, չկողմնորոշված իրավիճակ է ստեղծվել:
- Ես կարծում եմ, որ հակառակը, բավականին կողմնորոշված իրավիճակ է․ Ռուսաստանն իր կողմնորոշումն արտահայտել է ոչ հանրային, և այն ի վնաս հայկական կողմի պնդումների է: Հետևաբար` կոմպրոմիսային տարբերակն է առաջ մղվել, ըստ որի, այս ժամանակահատվածում գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի ժամանակավոր պաշտոնակատարը, հետո ռուսները կփորձեն այնպես անել, որ կարողանան Զաասին «պոկել» Բելառուսից և իզոլացնել Զաասին Բելառուսում կարևոր դերակատարում ունենալուց:
-Այս իրավիճակում Հայաստանի շահը ո՞րը կարող է լինել: Ինչպե՞ս պետք է Հայաստանն իրեն դիրքավորի, որ հնարավորինս իրավիճակից շահած դուրս գա:
-Ենթադրում եմ, որ քաղաքական էլիտայում պետք է լինի առողջ դիսկուրս այն մասին, թե ինչ է Հայաստանը ստանում ՀԱՊԿ-ից, և ինչ է այն կորցնում՝ անդամակցելով կառույցին: Պետք է այդ երկու տարբերությունները առարկայական ասած նժարի վրա դրվեն, զուրկ որևէ էմոցիոնալ կամ անձնական քաղաքական կամ քաղաքակրթական նախապատվության գործոնի կամ համոզմունքի ազդեցությունից։ Երբ մենք հասկանանք դա, քաղաքական էլիտան ճիշտ դիսկուրս ապահովի, կկարողանանք մեզ ավելի արդյունավետ դրսևորել ՀԱՊԿ-ի շրջանակներում, կկարողանանք արդյունավետ օգտագործել անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական խաղաքարտը՝ որպես ճնշում գործադրելու գործիք:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 10:28 • 05/05 Արարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։
-
Իրադարձային 22:22 • 04/05 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը,
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում