Ապարանում խոչընդոտել են «Քաղաքացու որոշում» ՍԴԿ թեկնածուների քարոզչությանը (տեսանյութ)

17:55 • 04.12.18

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ապարանում  խոչընդոտել են իրենց կուսակցության թեկնածուների քարոզարշավը:

«Քիչ առաջ Ապարանի Գնթունիք սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»,-ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Կից ներկայացվել է նաև միջադեպի տեսագրությունը: