Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում մարզպետի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել. ոստիկանությունում նյութեր են պատրաստվում
Նոյեմբերի 30-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում, միջադեպ է տեղի ունեցել, ինչի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արարատի մարզպետ, «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Գարիկ Սարգսյանը և իր կողմնակիցները քաշքշել ու ապտակել են յուրային Գևորգ Բաբայանին՝ քարոզչության ընթացքում մարզպետից դժգոհություն հայտնելու համար:
Ըստ լրատվամիջոցի՝ այնթապցի Գևորգ Բաբայանը դժգոհել է, թե Գարիկ Սարգսյանը շուրջօրյա քարոզչություն, թվեր է պահանջում: Մարզպետի կողմնակիցներն էլ ձայնագրել են և փոխանցել Գարիկ Սարգսյանին: Դրանից հետո Արարատի մարզպետն անձամբ կանչել է Գևորգ Բաբայանին և ապտակել:










