Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը կանվանակոչվի Պուշկինի, իսկ «Դոմոդեդովո»-ն՝ Լոմոնոսովի պատվին
«Ռուսաստանի մեծագույն անուններ» մրցույթի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ՌԴ 42 օդանավակայան նոր անվանում է ստանալու: Այսպես, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը կանվանակոչվի հայտնի գրող Ալեքսանդր Պուշկինի, իսկ «Դոմոդեդովո»-ն՝ հանրահայտ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի պատվին, գրում է gazeta.ru-ն:
Ի դեպ, Կրասնոյարսկի օդանավակայանը կարող է նոր անուն ստանալ՝ ի պատիվ քաղցկեղից կյանքից հեռացած Դմիտրի Խվորոստովսկու:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը քվեարկության արդյունքներով կանվանակակոչվի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատվին: Մրցույթին մասնակցել է Ղրիմի շուրջ 255 000 բնակիչ: Կեսից ավելին՝ 130 000-ը, քվեարկել է Այվազովսկու օգտին, մեկ երրորդը՝ Եկատերինա Երկրորդի և մոտ 50 000 մարդ՝ ծովակալ Նախիմովի օգտին: Նախնական ցուցակում 12 անուն է ընդգրկված եղել:










