Հոմոֆոբ լինելու համար քննադատվող Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար»-ը
Աֆրոամերիկացի կատակերգու Քևին Հարթը որոշել է հրաժարվել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը վարելու առաջարկից, հայտնում է USA Today-ը` հիշեցնելով, որ ամերիկյան կինոակադեմիան երեկ էր հայտարարել Հարթին որպես հաղորդավար ընտրելու մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանի որոշումը պայմանավորված է այն փաստով, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր Հարթին մեղադրել են հոմոֆոբ լինելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար:
Նրանք համացանցը ողողել են Հարթի՝ ավելի վաղ արած ու միասեռականների «դեմ» ուղղված հայտարարություններով, մեկնաբանություններով:
Նրանք հոմոֆոբ դրսևորում են համարել դերասանի՝ 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ «ինքը՝ որպես հետերոսեքսուալ տղամարդ, ամեն ինչ կանի, որ իր որդին միասեռական չդառնա»:
Հարթի քննադատներից մեկն առաջարկել է «Օսկար»-ի երեկոյին նրան փոխարինել միասեռական հաղորդավարով:










