Ժամը 11:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող կամ ընտրողների 7,76%-ը, ինչը գրեթե կրկնակի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

12:26 • 09.12.18

Մինչև ժամը 11։00-ն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7,76 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201,250 քաղաքացի կամ ընտրողների 7,76 տոկոսը»,-ասաց նա:

Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է  16,088-ը, այսինքն՝ 8,01 տոկոսը:

Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 16,209-ը, ընդհանուր առմամբ՝ 7,59 տոկոսը:

Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 19,278, ընդհանուր առմամբ՝ 8,56 տոկոսը:

Թիվ 4 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 15,219-ը, կամ 7,24 տոկոսը:

Թիվ 5 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 17,586-ը, կամ 7,94 տոկոսը:

Թիվ 6- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 15,049 -ը, կամ 6,42 տոկոսը։  

Թիվ 7- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 9771-ը, կամ 8,30 տոկոսը:

Թիվ 8 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 14,950-ը, կամ 7,82 տոկոսը:

Թիվ 9 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 18,063–ը, կամ 7,61 տոկոսը:

Թիվ 10 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 18,285-ը, կամ 7,62 տոկոսը:

Թիվ 11- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 13,656–ը, կամ 5,94 տոկոսը:

Թիվ 12 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 16,483-ը, կամ 10,19 տոկոսը:

Թիվ 13 - քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 10,613–ը, կամ 9,76 տոկոսը:




Ինչ վերաբերում է մարզերից մասնակցությանը, ապա Լաուրա Գալստյանը հայտնեց, որ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Կապանում, ամենաքիչը՝ Ախուրյանում:

Երևան – 7,86 տոկոս

Աշտարակ – 8,36 տոկոս

Ապարան-9,30 տոկոս

Արարատ – 11,52 տոկոս

Արտաշատ-7,03 տոկոս

Մասիս – 8,63 տոկոս

Արմավիր – 6,54 տոկոս

Էջմիածին 6,20 տոկոս

Գավառ – 6,15 տոկոս

Մարտունի – 10,23 տոկոս

Սևան – 9,02 տոկոս

Վարդենիս – 8,27 տոկոսը

Ալավերդի –7,40 տոկոս

Սպիտակ – 6,50 տոկոս

Ստեփանավան – 6,69 տոկոս

Վանաձոր – 8,06 տոկոս

Տաշիր- 6,32 տոկոս

Աբովյան – 6,95 տոկոս

Եղվարդ – 9,41 տոկոս

Հրազդան- 6,98 տոկոս

Չարենցավան- 6,35 տոկոս

Ախուրյան- 5,25 տոկոս

Անի-5,79 տոկոս

Արթիկ – 7,38 տոկոս

Գյումրի- 5,36 տոկոս

Գորիս- 10,39 տոկոս

Կապան- 12,71 տոկոս

Սիսիան – 8,73 տոկոս

Եղեգնաձոր- 6,34 տոկոս

Դիլիջան- 8,01 տոկոս

Իջևան-10, 52 տոկոս

Նոյեմբերյան- 10,66 տոկոս






Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող  2,587,706 քաղաքացուց  մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 344,714 քաղաքացի, կամ ընտրողների՝ 13,32 տոկոսը:

 

Ժամը 11:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 201,250 ընտրող կամ ընտրողների 7,76%-ը, ինչը գրեթե կրկնակի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից