«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%. ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

12:47 • 10.12.18

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ժամը 08։00-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.44%ով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70% 

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8533 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 822 ընտրող կամ  3.89%

«Իմ քայլը» դաշինք - 884 849 ընտրող կամ 70.44%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6460 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4122 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք - 25 174 ընտրող կամ 2.00%

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 390 ընտրող կամ 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող կամ 8.27%

Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,591,276 է: Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը 2,593,120 է, քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը՝ 1,262,164 է: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4675 է:

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: