Գյումրիում ծեծի հետևանքով կնոջը մահվան հասցնելու կասկածանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել

14:58 • 11.12.18

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ընթացք է ստացել քրեական գործը:

«Գյումրիում դեկտեմբերի 2-ին գրանցված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:  

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):

 

 

Գյումրիում ծեծի հետևանքով կնոջը մահվան հասցնելու կասկածանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել